Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 կամ 1890 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին։
«Հայֆիլմ»-ը Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը 1968 թվականին, «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը 1977 թվականին։
Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին` «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։
Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980 թվականի որոշմամբ սահմանվել էր Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակ թարգմանության համար։ Այս մրցանակը տրվում էր ինչպես հայ թարգմանչին` ռուս, համամիութենական և համաշխարհային գրականություններից կատարած թարգմանությունների համար, այնպես էլ ռուս և համամիութենական մյուս հանրապետությունների թարգմանիչներին՝ հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար[9]։
Պետք է ասեմ, որ իմ մանկությունն ու պատանությունը հարուստ չէ բազմազան դեպքերով, արկածներով։ Շատերը կարծում են, թե «Մի կյանքի պատմության» մեջ նկարագրված բոլոր էպիզոդները բառացի վերաբերվում են ինձ, և դրա հիման վրա կազմում են կենսագրություն։ Իհարկե, սխալվում են։ Այդ գրքում կան, հարկավ, որոշ դեպքեր ու ապրումներ նաև իմ կյանքից, բայց մեծ մասամբ դրանք առնված են ինձ ծանոթ, ինձ շրջապատող իրականությունից։ Այնպես, որ «Մի կյանքի պատմությունը» չի կարող դառնալ հեղինակի կենսագրության աղբյուր։ Այն հանգամանքը, որ այդ գիրքը գրված է առաջին դեմքով, շատերին գցում է թյուրիմացության մեջ, ճիշտ այնպես, ինչպես Երևանում մեր տուն եկող գյուղացիները, դռան վրա կարդալով անուն-ազգանունս, միշտ հարցնում են մեր տնեցիներին.
- Էս էն Զորյա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են…
Սիրում էի կարդալ ու խորհրդածել… Ես չէի կարդում լոկ հետաքրքրության համար, այլ միաժամանակ, թե ինչպես է կառուցում հեղինակը իր երկը, ինչպես է զարգացնում հերոսներին և նրանց կյանքի դրաման։
Պետք է ասեմ, որ գրականության բոլոր ժանրերը ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքվում էր դեպի արձակը։ Ինչու՞ էր այդպես, որովհետև արձակն ինձ թվում էր ամենաբնական ձևը գրական։ Այստեղ այն էր, ինչ կյանքում. մարդիկ չափով ու հանգով չէին խոսում և ոչ էլ սարքած տեսարաններով։ Բայց արձակի մեջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու հոգեբանությունը տրվում են ոչ արհեստականորեն, առանց ճոռոմության, առանց շատախոսության։ Մի բան, որ ես չէի նկատում բոլոր արձակագիրների մոտ։ Այս հատկությունները ամենից ավելի ես տեսնում էի Լև Տոլստոյի, Չեխովի և մեր Թումանյանի գործերում։ Իսկ ձևի կողմից ինձ գրավում էին ֆրանսիացիները՝ կոմպոզիցիայի փայլուն վարպետներ Ֆլոբերը, Մոպասանը, Դոդեն և ուրիշները։ Տարիների դիտողությունը ինձ բերել է մի այնպիսի եզրակացության, որ ինքնուրույն գրողը ունենում է երեք հիմնական հատկություն. 1) ինքնուրույն լեզու և ոճ, որ բնավ նման չի լինում մյուսներին. 2) սուր աչք կամ սուր դիտողություն, որ տեսնում է այնպիսի բաներ, որ ուրիշները երբեք չեն տեսնում և 3) համակելու և վարակելու ունակություն։ Երբ ծագում է որևէ նյութ, ինձ հետաքրքրում կամ գրավում է նախ և առաջ նրա հուզական, բարոյական կազմը։ Եթե նյութի մեջ (որքան էլ նա հետաքրքրական լինի) չկա այդ՝ ես այն չեմ գրում։ Իսկ եթե հուզական խորք ունեցող նյութը գրավում է և լավ չի մշակվում, այդտեղ իմ ցանկությունը չի մեղավոր, այլ իմ կարողությունը։
Իմ հետաքրքրությունը և իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեց դեպի պատմական թեմատիկան, և ես գրեցի նախ «Սմբատ Բագրատունի» պատմվածքը, ապա «Պապ թագավորը»։ Ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու։ Եվ ահա, երբ բռնկվեց համաշխարհային երկրորդ պատերազմը, ես հրատարակեցի «Պապ թագավորը», որպես հայրենիքի պաշտպանության օրինակ։
Տասը տարի հետո դրան հետևեց «Հայոց բերդը» վեպը։ Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին՝ ինձ թվում է, թե ես պատմագիր եմ, դեպքերի ընթացքին հետևող մի համեստ տարեգիր։ Իմ գրական առաջին քայլերից՝ 1910 թվից սկսած մեր կյանքում տեղի ունեցան շատ խոշոր դեպքեր ու փոփողություններ, և դրանից կարևորները (ոչ բոլորը, իհարկե) որևէ չափով անդրադարձան իմ գրվածքներում, այլ խոսքով ասած՝ ես դարձա կարծես պատմական երևույթների արձանագրող։
Ով ունի գրողի կոչում, նա պետք է միշտ հիշի, որ Բալզակի նման վիթխարի տաղանդը աշխատում է օրական 900ժամ, իսկ հանճարեղ Լև Տոլստոյը երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եվ քանի որ գրականությունը լեզվի արվեստ է, ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գերազանց իմանա իր մայրենի լեզուն, ավելի, քան լեզվաբանը։
1909 թվականին «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին «Քաղցածները» պատմվածքը, 1918 թվականին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որն արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին։
Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»։ Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Զորյանը հանդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորեց «Պարզ հոգիներ» շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունը և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրերին։
Զորյանի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»–ը, որտեղ տրված են իր ավագ ժանանակակիցների՝ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։ Զորյանը հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։
Չեխով Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։
Օստրովսկի Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 420 էջ։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ.1 (հատորի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքներ»-ը, «Պոլիկուշկա»-ն և «Լուցերն»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 689 էջ։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Կովկասի գերին» և «Կոզակներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 636 էջ։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 3 («Պատերաղմ և խաղաղություն» հ. 1), Ե., Հայպետհրատ, 1949, 480 էջ։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 4 («Պատերազմ և խաղաղություն», հ. 2), Ե., Հայպետհրատ, 1949, 502 էջ։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 5 («Պատերազմ և խաղաղություն», հ. 3), Ե., Հայպետհրատ, 1949, 546 էջ։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 6 («Պատերազմ և խաղաղություն», հ. 4), Ե., Հայպետհրատ, 1949, 466 էջ։
Պլեխանով Գ., Գեղարվեստ և գրականություն (գրքի մեջ մտնող «18-րդ դարի ֆրանսիական թատերգությունը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից» թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1949։
Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով հ. 10 (գրքի մեջ մտնող մանկական պատմվածքները թարգնանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 301 էջ։
Մոպասան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Սատանա» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 682 էջ։
Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ստեփան Զորյան» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Սուրեն Աղաբաբյան, Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 706)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.