Սպիտակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1][2]։ Սահմանակցում է Արագածոտնի և Շիրակի մարզերի հետ, Փամբակ, Ստեփանավան, Գյուլագարակ և Տաշիր համայնքների հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը[1][2]։
Կառավարում
Սպիտակ համայնքը կազմված է 21 բնակավայրից՝ Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղ և Սպիտակ քաղաք։ Վերջինս հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1][2]։
Համայնքի ավագանի և ղեկավար
Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Սպիտակ համայնքի ավագանին բաղկացած է 38 անդամներից, որոնցից 12-ը Իմ հզոր համայնք կուսակցությունից, 25-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 1-ը ՀՅԴ-ից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.