Ոսկեղջյուր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեղջյուր (թուրքերեն՝ Haliç; հունարեն՝ Κεράτιος Κόλπος), նեղ կոր ծոց, որը թափվում է Բոսֆորի նեղուցը Մարմարա ծովի հետ հատման վայրում։ Հիմնականում գտնվում է Ստամբուլի տարածքում՝ բաժանելով քաղաքի եվրոպական հատվածը հյուսիսային և հարավային հատվածների։ Ոսկեղջյուրի գետաբերանի մոտ ժամանակին եղել է Բյուզանդիոն գաղութը, որի տարածքում էլ հետագայում կառուցվեց Կոստանդնուպոլիս քաղաքը։
Ծոցի ափերին են գտնվում պատմական Գալաթա, Ֆեներ, Բլաքերնա, Բալաթ, Էյուպ, Քասըմփաշա թաղամասերը։ Միջնադարից սկսած այստեղ բնակվել են կոստանդնուպոլսի հրեաներ և իտալացի առևտրականներ։ Բյուզանդական ժամանակաշրջանում Ոսկեղջյուրի հյուսիսային ափին գոյություն է ունեցել Ջենովայի հանրապետությանը ենթակա գաղութ, իսկ օսմանյան ժամանակաշրջանում Ոսկեղջյուրը եղել է քաղաքի ֆինանսական և առևտրային հատվածի բաղկացուցիչ մասը։
19-րդ դարում ճանապարհորդները անվանել են ծոցը «քաղաքի գեղեցկագույն հատված», իսկ 20-րդ դարում տեղանքը աղտոտվել է արտաքին անկառավարելի միգրացիայի և արդյունաբերական զարգացման արդյունքում։ Ներկայումս Ոսկեղջյուրի ափերին են գտնվում Ստամբուլի աղքատ թաղամասերը, հատկապես Ֆաթիհը, ինչպես նաև քաղաքի պատմական թաղամասերը և Սարայբուրնու թերակղզին։
Ստրաբոնը ծովածոցը անվանել է «Բյուզանդիայի եղջյուր»՝ նկատի ունենալով ծոցի ձևը։
«Ծովածոցը, որը հոսում է բյուզանդացիների մոտով, հոսում է արևմտյան ուղղությամբ մոտավորապես 60 ստադիա՝ նմանվելով եղնիկի եղջյուրի։ Այն ճյուղավորվում է մի քանի մասերի»[1]
Ոսկեղջյուրը (եբրայերեն՝ Χρυσόκερας) անվանումը ծովածոցը ստացել է շատ ավելի ուշ, որը երևի թե կապված է առևտրական կարևորության հետ։ Բացի հայերենից, ռուսերենից և անգլերենից, Ոսկեղջյուր անվանումը կիրառելի է նաև այլ լեզուներում. գերմաներենում՝ Goldenes Horn, իտալերենում՝ Corno d’Oro, ֆրանսերենում՝ Corne d’Or, իսպաներենում՝ Cuerno de Oro: Ոսկեղջյուրի ժամանակակից հունարեն անվանումը ունի ավելի չեզոք բնույթ՝ Κεράτιος κόλπος՝ «Եղջյուրի տեսք ունեցող ծոց», իսկ թուրքերեն՝ Haliç, որը թարգմանաբար ուղղակի նշանակում է ծոց։
Ոսկեղջյուրի վրա կառուցված են Գալաթայի կամուրջը, Գալաթայի հին կամուրջը (չի օգտագործվում), Աթաթուրքի կամուրջը, Հալիչ կամուրջը և Ոսկեղջյուրի կամուրջը։
Ծովածոցը Բոսֆորի հետ ենթադրաբար ձևավորվել է մ.թ.ա. 6000-ական թվականներին։ Համաձայն սևծովյան ջրհեղեղի տեսության, Միջերկրական ծովի ջրերի լիտոսֆերային ապարների դիսլոկացիայի արդյունքում բարձրացել է Սև ծովի մակարդակը։ Արդյունքում էլ ձևավորվել են Ոսկեղջյուրը և Բոսֆորը[2]։ Տարածքի առաջին բնակեցումը եղել է այս իրադարձություններից մոտ 1000 տարի ավելի վաղ[3]։
Ոսկեղջյուրը իր տեսքով հիշեցնում է գետ, որը ունի մոտ 8 կիլոմետր երկարություն և 90- 700 Մետր լայնություն։ Հիմնականում սնվում է Ալիբեյ սու և Քյաղըթհանե սու վտակներով[4]։ Դրանք գտնվում են ծովածոցի «ակունք»ի մոտ Քյաղըթհանե և Էյուպ թաղամասերի մոտ։ Օսմանյան ժամանակաշրջանում տեղանքը կոչվել է «Եվրոպայի քաղցրահամ ջրեր» և հանդիսացել են հանգստի գոտի[5]։
Էյուպից դեպի հարավ ծովածոցը նավարկելի է, ունի մի քանի նավամատույց և չորս կամուրջ[6]։ Գետաբերանի մոտ Ոսկեղջյուրը ունի մաքսիմալ 40 մետր խորություն։
Ծովածոցի ափերը թեք են, որոնց թիկունքը պատված են ցածր բլուրներով։ Հարավային ափերի բլուրները ունեն 40- 60 մետր բարձրություն (Կոստանդնուպոլսի լեգենդար յոթ բլուրները), իսկ հյուսիսային ափի բլուրները՝ 80 մետր։ Բոսֆորի և Ոսկեղջյուրի պայմանական սահմանագիծը համարվում է Գալաթայի կամուրջը։
Բոսֆորի նման, ծոցը ունի ջրի երկու ընդգծված շերտ։ Ստորին շերտի ջրերը գալիս են Մարմարա ծովից։ Գետաբերանի մոտ ջրի աղիությունը հասնում է 36 պրոմիլլեի։ Ջրի վերին շերտը գալիս է Սև ծովից։ Շերտի աղիությունը մոտ է Բոսֆորի ցուցանիշին՝ 16- 21 պրոմիլե[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.