Գալաթայի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գալաթայի կամուրջ (թուրքերեն՝ Galata Köprüsü, անգլ.՝ Galata Bridge), կամուրջ Ստամբուլում, որը հատում է Ոսկե եղջյուրը։ Կամուրջը տեղակայված է Նոր մզկիթի հակադիր մասում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գալաթայի կամուրջ | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Տեղանք | Ստամբուլ և Քարաքոյ |
Տեսակ | բացվող կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժան վայր |
Նյութ | պողպատ |
Հատում է | Ոսկե եղջյուր |
Ճանապարհ | Ստամբուլի պատմական շրջաններ |
Երկարություն | 490 մետր |
Լայնություն | 42 մետր |
Բացման տարեթիվ | 1994 |
Կամուրջը իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց, որի առաջին հարկում տեղակայված են ռեստորաններ և զբոսավայր։ Կամրջի երկրորդ հատվածը նախատեսված է ավտոմոբիլային և տրամվային երթևեկության համար։ Կամրջի երկարությունը կազմում է 484 մ, իսկ լայնությունը՝ 42 մ։ Կամրջի կենտրոնական հատվածը (80 մետր) բացովի է։ Մինչ ներկայիս տեսքը, այս տեղանքում կառուցվել է 5 կամուրջ։
Գալաթայի առաջին կամուրջը կառուցվել է 1845 թ-ին։ Կամուրջը փայտից էր։ Կառուցման ավարտից հետո այն անվանվեց Վալիդեի կամուրջ կամ Նոր կամուրջ։ Անցումը կամրջի վրայով վճարովի է եղել։
1863 թ-ին, մինչև Նապոլեոն III-ի այցը Ստամբուլ, կամուրջն ամբողջովին վերանորոգվեց սուլթան Աբդուլ Ազիզի կողմից։
Հաջորդ խոշոր վերակառուցումը տեղի է ունեցել 1875 թ-ին։ Այդ ժամանակ կամրջի երկարությունը կազմում էր 480 մ, իսկ լայնությունը՝ 14 մ։ Ինչպես իր նախորդները, այն նույնպես փայտից էր։ Անցումը կամրջի վրայով եղել է վճարովի։
Գալաթայի չորրորդ կամուրջը կառուցվել է 1912 թ-ին գերմանական «MAN» ֆիրմայի կողմից։ Այդ կամուրջը ուներ 466 մետր երկարություն և 25 մետր լայնություն։ Այն այդ տեսքով ծառայել է մինչև 1992 թ-ը, երբ այն հիմնովին տուժեց մեծ հրդեհից հետո։ Վերակառուցումից հետո այն դարձավ 5-րդը իր վերակառուցումների թվաքանակով։ 2005 թ-ին կամրջի վրայով անց է կացվել տրամվայի գիծ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթայի կամուրջ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.