Աբդուլ Ազիզ

From Wikipedia, the free encyclopedia

Աբդուլ Ազիզ

Աբդուլ Ազիզ (օսմ. عبد العزيز — Abd ül-Azîz, թուրքերեն՝ Abdülaziz) (փետրվարի 8, 1830(1830-02-08)[1], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Թուրքիա - հունիսի 4, 1876(1876-06-04)[2][3][4][…], Feriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1861 - 1876 թթ.։

Մահմուդ II-ի երկրորդ որդին է։

Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային-ազատագրական պայքար ծավալեցին թուրքական բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862 թվականին՝ Զեյթունում (Զեյթունի ապստամբություն)։ Աբդուլ Ազիզի օրոք Օսմանյան կայսրության արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանսական անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Աբդուլ Ազիզը 1876 թվականի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.