Օսմաններ

From Wikipedia, the free encyclopedia

Օսմաններ

Օսմաններ (թուրքերեն՝ Osmanlı Hanedanı, Osman oğulları), Օսմանյան թուրքերի դինաստիա, որը կառավարման ղեկին է եղել 1299- 1924 թվականներին[1]։

Պատմություն

Հիմնվել է դինաստիան Օսման I-ի կողմից[2] (կառավարել է 1299/1300-1324 թվականներին, այլ տվյալներով՝ 1326)։ Դինաստիայի հայտնի ներկայացուցիչներ են նաև Բայազիդ I Յըլդըրըմը («կայծակնային»)՝ կառավարել է 1389-1402 թվականներին, Մեհմեդ II Ֆաթիհը («Նվաճող»)՝ կառավարել է 1444 և 1451-1481 թվականներին, Սելիմ I Յավուզը («Ահեղ», «Դաժան»)՝ կառավարել է 1512 թվականից 1520 թվականները, Սուլեյման I Կանունին («Իրավարար», եվրոպական գրականության մեջ՝ «Հիասքանչ»)` կառավարել է 1520 թվականից 1566 թվականները, Սելիմ III-ը (կառավարել է 1789-1807), Մահմուդ II-ը (1808-1839) և Աբդուլ Համիդ II-ը (1876-1909): Սուլթանության վերացումից հետո (հոկտեմբերի 29 1923 թվական) Օսմանյան վերջին սուլթան Մուհամմեդ VI-ը (կառավարել է 1918-1922 թվականներին), փախավ Թուրքիայից։ Թուրքական մեջլիսի որոշմամբ խալիֆ դարձավ օսմանյան դինաստիայի արքայազն Աբդուլ Մեդջիթ II-ը։ Երբ 1924 թվականի մարտի 3-ին խալիֆայությունը լուծարվեց, կայսերական դինաստիայի բոլոր ներկայացուցիչները արտաքսվեցին երկրից[3]։

Սուլթաններ

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կյանքի տարիներ ...
Անուն[4] Կյանքի տարիներ[4] Կառավարման ժամանակաշրջան[4]
Մուրադ I 1319/1326—1389 1362—1389
Բայազիդ I Յըլդըրըմ 1360—1403 1389—1402
Մուրադ II հունիս 1404փետրվարի 3 1451 1421—1444
Մեհմեդ II Ֆաթիհ 1432—1481 1444—1481
Բայազիդ II 1447—1512 1481—1512
Սելիմ I Յավուզ 1470—1520 1512—1520
Փակել

Սուլթաններ և խալիֆներ

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կյանքի տարիներ ...
Փակել

Խալիֆներ

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կյանքի տարիներ ...
Անուն Կյանքի տարիներ Կառավարման ժամանակաշրջան
Մուհամմեդ VI Վահիդդեդին 1861—1926 1922
Աբդուլ Մեդջիթ II 1868—1944 1922—1924
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.