Բայազիդ II

From Wikipedia, the free encyclopedia

Բայազիդ II

Բայազիդ II (օսմ. بايزيد ثاني — Bâyezîd-i sânî, թուրքերեն՝ İkinci Bayezid; դեկտեմբերի 3, 1447, Դիդիմոտիկա, Օսմանյան կայսրություն - մայիսի 26, 1512[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1481 - 1512 թվականներին։

Մուհամմեդ II-ի որդին է[2]։

Իր կառավարման ընթացքում Բայազիդը հզորացրեց Օսմանյան կայսրությունը, ճնշեց Սեֆյանների ապստամբությունը, որից հետո նրան գահընկեց արեց իր որդին` Սելիմ I-ը։ Նա նաև նշանավորվել է նրանով որ Ալհամբրայի ակտի ընդունումից հետո վերաբնակեցրել է Իսպանիայից վտարված հրեաներին կայսրության տարածքում։

Thumb
Բայազիդը մարտընչում է իր որդի Սելիմ I-ի հետ:

Վաղ կյանք

Բայազիդը Մեհմեդ II-ի (1432–81) և Էմին Գյուլբահար խաթունի զավակն է։

Բայազիդը ամուսնացել է Գյուլբահար խաթունի հետ, ով նրա ավագ որդու Շեհզադե Ահմետի մայրն էր, ով պետք է լիներ Բայազիդի իրավահաջորդը։

Պայքար գահի համար

Բայազիդը ստիպված էր պայքարել իր եղբոր Ջեմի դեմ, ով ցանկանում էր տիրանալ գահին` ռազմական դաշինք կնքելով եգիպտական Մամլուքների հետ։ Պարտություն կրելով իր եղբոր բանակներից Ջեմը օգնություն խնդրեց Հիվանդախնամների միաբանությունից Հռոդոսում։ Միևնույն ժամանակ ասպետները նրան հանձնեցին Հռոմի պապ Իննոկենտիոս VIII-ին (1484–1492): Հռոմի պապը որոշեց Ջեմին օգտագործել որպես գործիք թուրքերին Եվրոպայից հեռու պահելու համար, սակայն պապական խաչակրաց արշավանքը ձախողվելուց հետո Ջեմը տեղափոխվեց Նեապոլի բանտ, որտեղ մնաց մինչև մահը։ Բայազիդ II-ը վճարում էր Հիվանդախնամների միաբանությանը և Հռոմի պապին, որպեսզի Ջեմը մնար բանտարկված։

Կառավարում

Բայազիդ II-ը դարձավ Օսմանյան կայսրության կայսր 1481 թվականին[3]։ Իր հոր նման Բայազիդը արևմտյան և արևելյան մշակույթների կրող էր։ Ի տարբերություն այլ սուլթաններին, նա շատ էր աշխատում սեփական երկրի համար։ Իր կառավարման տարիներին Բայազիդը մեծ քանակությամբ արշավանքներ կատարեց դեպի Վենետիկի հանրապետություն, որպեսզի առավելության հասներ միջերկրական ծովում և նրա նավատորմը գերիշող դիրք ստանար։ 1499–1503 թվականների պատերազմից հետո Բայազիդի իշխանության տակ անցավ ամբողջ Պելոպոնեսը։ Ապստամբություններ սկսվեցին արևելքում, ինչպիսիք էր Քիզիլբաշը, որոնք կազմակերպում էր պարսից շահ Իսմայիլ I-ը, ով ցանկանում էր տարածել Շիիզմը օսմանյան տարածներում։ Անատոլիայում ապստամբները սպանեցին Բայազիդի գլխավոր վեզիր Ալի Փաշային։

Հրեաների և մուսուլմանների ներգաղթ

1492 թվականին Իսպանական կայսրությունը որոշեց երկրի հրեա և մուսուլման բնակչությանը արտաքսել երկրից։ Բայազիդ II-ը 1492 թվականին Օսմանյան նավատորմը ադմիրալ Քեմալ Ռեյսի գլխավորությամբ ուղարկեց Իսպանիայի ափեր նրանց տարհանելու համար։ Նա հրամայեց իր տարածաշրջանային կառավարիչներին ջերմ ընդունել ներգաղթյալներին[4]։ Նա նաև երաշխավորեց, որ ներգաղթյալները կդառնան օսմանյան կայսրության քաղաքացիներ։ Նա քննադատեց Ֆերդինանդ II-ին և Իզաբելլա I-ին, որ հրաժարվում են իրենց երկրի համար շատ օգտակար ժողովուրդներից[5]։

Կառավարման վերջ

1509 թվականի սեպտեմբերի 14-ին Կոստանդինուպոլսում[6][7] տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Բայազիդի երկու որդիներ` Սելիմ I-ը և Ահմետ սկսեցին պայքարել գահի համար։ Ահմետը անսպասելի նվաճեց օսմանյան Կարաման քաղաքը և սկսեց շարժվել դեպի Կոստանդնուպոլիս։ Իր անվտանգությունից վախենալով` Սելիմը ապստամբություն կազմակերպեց Թրակիայում, բայց պարտություն կրեց Բայազիդից և արտաքսվեց Ղրիմի թերակղզի։ Բայազիդը վախենալով, որ Ահմետը կսպանի իրեն, թույլ չտվեց նրան մուտք գործել Կոստանդնուպոլիս։

Սելիմը հետ կանչվեց Ղրիմից և Ենիչարների օգնությամբ կարողացավ գահընկեց անել Բայազիդին 1512 թվականի ապրիլի 25-ին։ Բայազիդը աքսորվեց իր հայրենի Դեմոտիկա, սակայն այդպես էլ տեղ չհասնելով մահացավ իր գահընկեցությունից մեկ ամիս անց։ Բայազիդը թաղված է Ստամբուլի Բայազիդ մզկիթում։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.