Ֆաթիհ

From Wikipedia, the free encyclopedia

Ֆաթիհmap

Ֆաթիհ (թուրքերեն՝ Fatih), հաճախ անվանում են նաև պատմական կենտրոն կամ պատմական թերակղզի, Ստամբուլի շրջաններից մեկը, որը գտնվում է Ստամբուլի նահանգի եվրոպական հատվածում։ Սա պատմական Կոստանդնուպոլսի բուն տարածքն է, որն ընկած է եղել Կոստանդնուպոլսի պարիսպների ներքին հատվածում։ Շրջանում է տեղակայված քաղաքի պատմական, մշակութային տեսարժան վայրերի մեծ մասը, ներառյալ նաև Այա Սոֆիան, Թոփքափը ամրոցը, Սուլեյմանիե մզկիթը, Կապույտ մզկիթ (Ստամբուլ)ը, Խորայի եկեղեցին և Ստամբուլի հնագիտական թանգարանը։ Ներկայումս Ֆաթիհը համարվում է Ստամբուլի աղքատ պահպանողական շրջանը, որի բնակչության մեծամասնությունը Անատոլիայից ներգաղթածների սերունդներ են։ Այստեղ ապրում են նաև հայեր, հույներ և հրեաներ։

Արագ փաստեր Երկիր, Նահանգ ...
Ֆաթիհ
թուրքերեն՝ Fatih
Thumb
Երկիր Թուրքիա
ՆահանգՍտամբուլի նահանգ
Շրջանի ղեկավարՀասան Քարաքաշ
ՀամայնքՍտամբուլի մարզ
Մակերես17 կմ²
ԲԾՄ24 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն429 351[1] մարդ (2011)
Խտություն26 362 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3 և TRS?
Պաշտոնական կայքfatih.gov.tr
Thumb
Ֆաթիհ (Թուրքիա)
Փակել

Պատմություն

Կոստանդնուպոլսի անկումից հետո սուլթան Մեհմեդ II-ը այստեղ` Առաքյալների տաճարի տեղում կառուցեց քաղաքի առաջին մզկիթը` Ֆաթիհ մզկիթը, որտեղ էլ հետագայում սուլթանը թաղվեց։ Ֆաթիհ շրջանի Ֆեներ թաղամասում 1586 թվականից գտնվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության նստավայրը։

Աշխարհագրություն

Շրջանի ափերը ողողվում են Ոսկեղջյուրի, Բոսֆորի, Մարմարա ծովի ջրերով։ Կոստանդնուպոլսի պարիսպներով Ֆաթիհ շրջանը բաժանված է Էյուպ և Զեյթինբուրնու շրջաններից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.