Սուրբ Փրկիչ եկեղեցի (Քորա)
մզկիթ From Wikipedia, the free encyclopedia
մզկիթ From Wikipedia, the free encyclopedia
Քարիյե մզկիթ, նախկինում՝ Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցի (հուն․՝ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳ; թուրքերեն՝ Kariye Müzesi, Kariye Camii, Kariye Kilisesi), միջնադարյան հունական ուղղափառ եկեղեցի[2], որն այսօր գործում է Ստամբուլի Էդիրնեքափը թաղամասում՝ իբրև մզկիթ։ Թաղամասը գտնվում է Ֆաթիհ շրջանի արևմտյան մասում։ Խորայի եկեղեցին կառուցված է բյուզանդական ճարտարապետական ոճով։ 16-րդ դարում՝ օսմանյան շրջանում, քրիստոնեական եկեղեցին վերածվել է մզկիթի։ 1945 թվականին այն դարձել է թանգարան, իսկ 2020 թվականին կրկին վերածվել է մզկիթի[3][4]։ Եկեղեցու պատերը ներսից ծածկված են բյուզանդական շրջանի քրիստոնեական ամենահին և լավ պահպանված խճանկարներով և ֆրեսկոներով։ Դրանք հայտնաբերվել և վերականգնվել են այն բանից հետո, երբ շինությունը աշխարհիկացվել է և վերածվել թանգարանի։
Սուրբ Փրկիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, մզկիթ, թանգարան և մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ֆաթիհ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[1] |
Նվիրված | Հիսուս |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 11-րդ դար |
Kariye Mosque Վիքիպահեստում |
Չորրորդ դարի վանքը, որն իր մեջ էր ներառում այս եկեղեցին, գտնվում էր Կոստանդնուպոլիս քաղաքից դուրս։ Հունարենից բառացի թարգմանությամբ եկեղեցու ամբողջական անունն է «քաղաքից դուրս Սուրբ Փրկչի եկեղեցի» (հուն.՝ ἡ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳ, hē Ekklēsia tou Hagiou Sōtēros en tēi Chōrāi): Այսպիսով՝ հաճախ այն սխալմամբ կոչում են Սուրբ Փրկիչ։ Հունական անվան վերջին հատվածը՝ Խորա, նախապես վերաբերել է եկեղեցու տեղադրությանը՝ Կ.Պոլսի պատերից դուրս, որն էլ ժամանակի ընթացքում դարձել է եկեղեցու կրճատ անվանումը։ Անունը պետք է որ խորհրդանշական իմաստ ունենա, քանի որ նարտեքսի վրա եղած խճանկարները նկարագրում են Քրիստոսին՝ իբրև Ապրողների երկիր (ἡ Χώρα τῶν ζώντων, hē Chōra tōn zōntōn), և Մարիամին՝ Հիսուսի մորը՝ իբրև Անկրելիի կրող (ἡ Χώρα τοῦ Ἀχωρήτου, hē Chōra tou Achōrētou):
Խորայի եկեղեցին սկզբնապես եղել է կառուցված Կ.Պոլսի պարիսպներից դուրս (կանգնեցված Կոստանդին Մեծի կողմից)՝ Ոսկեղջյուրի հարավում գտնվող վանական համալիրի մի մասը։ Երբ Թեոդոսիոս II-ը 413-414 թվականներին հսկայական պարիսպներ է կառուցել, եկեղեցին ընդգրկվել է քաղաքի պաշտպանական շրջանակի մեջ, սակայն պահպանել է Խորա անունը։
Ներկայիս շինության հիմնական նյութը թվագրվում է 1077-1081 թվականներով, երբ Մարիա Դուկինան՝ Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր խորթ մայրը , վերակառուցել է Խորայի եկեղեցին խաչաձև հիմքով, որը այդ ժամանակի ճարտարապետական հայտնի ոճ էր։ 12-րդ դարի սկզբին եկեղեցին մասնակի փլուզվել է հավանաբար երկրաշարժի պատճառով։
Եկեղեցին վերակառուցվել է Իսահակ Կոմնենոսի՝ Ալեքսիոսի երրորդ որդու կողմից։ Սակայն միայն կառուցման այս երրորդ շրջանից հետո էր, որ եկեղեցին իր ներկայիս տեսքով ավարտին է հասցվել։ Բյուզանդական հզոր պետական գործիչ Թեոդոր Մետոխիտեսը եկեղեցին պատել է խճանկարներով և ֆրեսկոներով։ Այս տպավորիչ զարդարանքները արվել են 1315-1321 թվականների ընթացքում։ Խճանկարները բյուզանդական արվեստի լավագույն օրինակներից են։ Հայտնի չէ, թե ովքեր են եղել նկարիչները։ 1328 թվականին Թեոդորը արտաքսվել է բռնազավթիչ Անդրոնիկոս III Պալեոլոգոսի կողմից։ Սակայն երկու տարի անց նրան թույլատրվել է վերադառնալ քաղաք։ Նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Խորայի եկեղեցում՝ իբրև վանական։
13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին վանքում է բնակվել գիտնական Մաքսիմուս Պլանուդեսի։ Նա պատասխանատու էր Պտղոմեոսի «Աշխարհագրության» վերականգնման և այն Բյուզանդիային, ի վերջո նաև Վերածննդի շրջանի Իտալիային ներկայացնելու համար։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ քաղաքի պաշտպան համարվող Թեոտոկոս Օդիգետրիայի սրբապատկերը բերվել է Խորա՝ օսմանյան հարձակումների դեմ քաղաքի պաշտպաններին աջակցելու նպատակով[5]։
Օսմանյան կայսրության կողմից քաղաքի գրավումից շուրջ 50 տարի անց Աթիք Ալի փաշան՝ սուլթան Բայազեդ II-ի մեծ վեզիրը, հրամայել է Խորայի եկեղեցին վերածել մզկիթի՝ Քարյե մզկիթ։ Քարիյե բառը ծագում է հունական Խորա անունից[6]։ Այն պատճառով, որ իսլամում արգելված են սրբապատկերները, խճանկարները և ֆրեսկոները ծածկվել են սվաղի շերտով։ Վերջինս և տարածաշրջանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը վնաս են հասցրել արվեստի այս գործին։
1945 թվականին թուրքական կառավարությունը շինությունը վերածել է թանգարանի[7]։ 1948 թվականին Ամերիկայի բյուզանդական ինստիստուտի և բյուզանդագիտության Դամբարթոն Օուքս կենտրոնի ամերիկացի ներկայացուցիչներ Թոմաս Ուիթմորը և Փոլ Անդերվուդը հովանավորել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այդ օրից ի վեր շինությունը չի ծառայել իբրև մզկիթ։ 1958 թվականին այն բացվել է հանրության համար՝ իբրև Քարիյե թանգարան։
2005 թվականին Պտամական նմուշների և շրջակա միջավայրի սպասարկում և Մշտական հիմնադրամների ասոցիացիան դատական հայց են ներկայացրել Խորայի եկեղեցու թանգարանի կարգավիճակը վիճարկելու նպատակով[8]։ 2019 թվականի նոյեմբերին Թուրքիայի Պետական խորհուրդը, որը Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանն է, հրամայել է, որ շինությունը պետք է կրկին վերածվի մզկիթի[7]։ 2020 թվականի օգոստոս ամսին Խորայի եկեղեցին թանգարանից վերածվել է մզկիթի[9]։
Խորայի եկեղեցին մզկիթի վերածելու քայլը քննադատվել է Թուրքիայի հույն ուղղափառ և բողոքական քրիստոնյաների կողմից[3]։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո արված այս քայլը ևս մեկ անգամ խստորեն դատապարտվել է Հունաստանի կողմից[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.