Բալաթ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բալաթ (թուրքերեն՝ Balat), ավանդական հրեական թաղամաս Ստամբուլի Ֆաթիհ շրջանում[1]։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Հավանաբար անվանումը ծագել է հունարեն՝ palation, լատին․՝ palatium («պալատ») բառերից՝ ի պատիվ բյուզանդական Բլաքերնի պալատի, որը կառուցված է եղել ժամանակակից Բալաթի տարածքում։
2022 թվականի տվյալներով՝ թաղամասի բնակչությունը կազմում է 11,656 մարդ[2]։
Բալաթը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Ոսկեղջյուրի արևմտյան ափին, քաղաքի պատմական շրջանում։ Բալաթը արևելքից սահմանակից է Ֆեներին, իսկ հյուսիսից Բալաթի ափերը ողովում են Ոսկեղջյուրի ջրերով՝ ստեղծելով արհեստական սահման։ Արևմտուտքում Բալաթը սահմանակից է Հայվանսարայ, հարավից՝ Դրաման թաղամասերին։ Վերջին երկուսը համարվում են քաղաքի ավանդական կրոնական թաղամասերը, որտեղ տեղացիները պարտավոր են փողոց դուրս գալ գլխաշորով։ Բալաթում բնակվում են մեծ քանակությամբ հրեաներ։ Հրեական մեկ այլ թաղամաս է Քուսգունջուքը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։
Թաղամասի ամենահայտնի տեսարժան վայրը Ստամբուլի ամենահին սինագոգն է։ Բացի դրանից թաղամասում կառուցված են նաև հունական և հայկական եկեղեցիներ։ Թաղամասը համարվում է նաև Ստամբուլի առևտրային խոշոր թաղամասերից մեկը, որտեղ առկա են մեծ քանակությամբ սուպերմարկետներ և շուկաներ։
Երկար ժամանակ Բալաթը բնակեցված է եղել հիմնականում հրեաներով։ 1947 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո շատերը վերադարձան հայրենիք։ Ներկայումս թաղամասը հիմնականում բնակեցված է թուրքերով, Անատոլիացի քրդերով և գնչուներով։ Վերջին երկուստ 1970-ական թվականներին լքել են Թրակիան, Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան՝ բնակություն հաստատելով Բալաթում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.