From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Կիֆեր (գերմ.՝ Nicolas Kiefer, ծնվել է 1977 թվականի հուլիսի 5, Հոլցմինդեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ Նա դուրս է եկել 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ և Ռայներ Շուտլերի հետ միասին արծաթե մեդալ է շահել 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարում։ Կարիերայի ընթացքում նրա լավագույն արդյունքը եղել է թիվ 4 ռակետ, որին նա հասել է 2000 թվականի հունվարին։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Գերմանիա |
Բնակվելու վայր | Lehrte? |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Holzminden, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Հասակ | 183 սմ |
Քաշ | 80 կգ |
Կարիերայի սկիզբ | 1995 թվական |
Կարիերայի ավարտ | 2010 թվականի դեկտեմբերի 30 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 7 480 465 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 366–274[2] |
Տիտղոսներ | 6 |
Ամենաբարձր վարկանիշ | 4 (2000 հունվարի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2006) |
Ֆրանսիա | 4-րդ շրջան (2005) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (1997) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (2000) |
Օլիմպիական խաղեր | Արծաթ 2004 Աթենք (զուգախաղ) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 92–123[2] |
Տիտղոսներ | 3 |
Ամենաբարձր վարկանիշ | 56 (2003 փետրվարի 17) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (2004) |
Ֆրանսիա | 1-ին շրջան (2001, 2003-04) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (2003) |
ԱՄՆ | 1-ին շրջան (2002) |
nicolas-kiefer.de(գերմ.) | |
Ավարտել է կարիերան |
Նիկոլաս Կիֆերը ծնվել է 1977 թվականի հուլիսի 5-ին գերմանացու և ֆրանսուհու ընտանիքում։ Դպրոցն ավարտել է 1997 թվականին, նախքան պրոֆեսիոնալ թենիս անցնելը։ 2010 թվականին Նիկոլասի ընկերուհի Աննա ծննդաբերել է դուստր՝ Մաբել Էմիլիեն[3]։
Կիֆերը գլխավորում է Aktion Kindertraum («Երեխաների երազանքների իրականացում») բարեգործական կազմակերպությունը։ Հիմնադրամի նպատակն է հանդիսանում ծանր հիվանդ երեխաների երազանքների իրականացումը[4]։ Մարզական մականունն է «Կիվի»[5]։
Կիֆերը համարվել է ականավոր պատանի թենիսիստ։ Նա հաղթանակ է տարել Ավստրալիայի և ԱՄՆ բաց առաջնությունների պատանեկական մրցաշարերում, եղել է Ուիմբլդոնի մրցաշարի և Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարերի եզրափակիչի մասնակից, եղել է պատանիների աշխարհի թիվ 2 ռակետ, 1995 թվականին, 18 տարեկան հասակում։
2000 թվականի հունվարի 10-ին երկրորդ անգամ հասել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որից հետո զբաղեցրել է Համաշխարհային դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ բարձրագույն ցուցանիշը կարիերայի ընթացքում։
Կիֆերը հայտնի է դարձել 2006 թվականի հունվարի 25-ին, Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Սեբաստիան Գրոժանի հետ հինգ սեթանոց մարաթոնյան հանդիպման որոշիչ սեթի ժամանակ Կիֆերը ռակետը նետել է ցանցի կենտրոն։ Գրոժանը կորցրել է կենտրոնացումը և գնդակով հարվածել ցանցին։ Գրոժանը բողոքարկել է, որ ռակետը շաղել է իր ուշադրությունը։ Մրցավար Կառլոս Բեռնարդեսն ասել է, որ ինքը չի հավատում, որ գործողությունը եղել է մտածված և նշել, որ Գրոժանն արդեն հարվածել էր գնդակին, մինչ ռակետի նետելը և այն չէր կարոց ազդեցություն ունենալ։ Վերջ ի վերջո, Գրոժանը պերտվել է հինգերորդ սեթում և Կիֆերը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրան պարտության է մատնել 2004 թվականի մրցաշարի հաղթող Ռոջեր Ֆեդերերը։
Կիֆերը 2006 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության ընթացքում վնասել է դաստակը և մրցաշարերին վերադարձել է 2007 թվականի հուլիսի 5-ին, ATP վարկանիշային աղյուսակում իջնելով 404-րդ հորիզոնական։ Նա հայտարարել է, որ ինքը «հոգնել է սպասելուց և կրկին սկսել է ճանապարհորդել և տեսնել իր անունը ցուցատախտակի վրա»։ Կիֆերը վերադարձել է 2007 թվականի Gerry Weber Open մրցաշարի նախօրյակին, առաջին շրջանում պարտվելով ապագա հաղթող Տոմաշ Բերդիխին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հասել է երրորդ շրջան՝ 30-րդ դասակարգված Ֆիլիպո Վոլանդրիի և Ֆաբրիս Սանտորոյի նկատմամբ հաղթանակներից հետո, սակայն այնտեղ չորս սեթում, որից երեքը թայ-բրեյքներում, պարտվել է Նովակ Ջոկովիչին։ Նյուպորտի մրցաշարում նա պարտվել է առաջին շրջանում։ Վնասվածքից վերադառնալուց հետո իր չորրորդ մրցաշարում՝ Լոս Անջելեսում, նա հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ռադեկ Շտեպանեկին։ Բացի այդ, նա հաջող ելույթ է ունեցել 2007 թվականի Մադրիդի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա քառորդ եզրափակիչում հաղթել է 5-րդ դասակարգված Ֆերնանդո Գոնսալեսին և կիսաեզրափակիչում պարտվել է 1-ին դասակարգված Ռոջեր Ֆեդերերին՝ 6-4, 6-4։
2008 թվականի մրցաշրջանը նա անհաջող է սկսել, Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվելով աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Խուան Կառլոս Ֆեռերոյին, Ինդիան Ուելսի «Մասթերս»-ում՝ Դուդի Սելային, Մայամիի «Մասթերս»-ի երրորդ շրջանում՝ աշխարհի թիվ 2 ռակետ Ռաֆայել Նադալին, Մոնտե Կարլոյի «Մասթերս»-ի երկրորդ շրջանում՝ Ֆիլիպ Կալշրայբերին, Հռոմի «Մասթերս»-ի առաջին շրջանում՝ Խուան Կառլոս Ֆեռերոյին։ Նրա առաջին նշանակալից արդյունքը եղել է Համբուրգի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչը՝ աշխարհի թիվ 10 ռակետ Ստանիսլաս Վավրինկայի և թիվ 4 ռակետ Նիկոլայ Դավիդենկոյի նկատմամբ հաղթանակներից և երեք սեթում Անդրեաս Սեպիին պարտվելուց հետո։ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում նա պարտվել է Ռաֆայել Նադալին։ 2008 թվականի մրցաշարջանի ընթացքում նա Տորոնտոյի «Canada Masters» մրցաշարում, 31 տարեկան հասակում և վարկանիշային 37-րդ հորիզոնականում գտնվելով, հասել է կարիերայում իր առաջին եզրափակիչին «Մասթերս» մրցաշարերում, նախկին 73 փորձերի ընթացքում հասնելով միայն կիսաեզրափակիչ 1999 և 2004 թվականների «Canada Masters»-ում (պարտվել է Թոմաս Յոուհանսոնին և Էնդի Ռոդիկին) և 2007 թվականի Մադրիդի «Մասթերս»-ում (պարտվել է Ռոջեր Ֆեդերերին)։ Եզրափակիչի ճանապարհին նա հաղթել է Մարդի Ֆիշին՝ 7-5 7-6 (4), 15-րդ դասակարգված Միխայիլ Յուժնիին՝ 7-6 (4) 7-5, 4-րդ դասակարգված Նիկոլայ Դավիդենկոյին՝ 4-6 6-4 6-4, 7-րդ դասակարգված Ջեյմս Բլեյքին՝ 6-1 6-2, և Ժիլ Սիմոնին՝ 6-7 (4) 6-3 7-6 (5)։ Եզրափակիչում նա պարտություն է կրել Ռաֆայել Նադալից՝ 6-3, 6-2։ Իր այդ հաջողության արդյունքում նա կրկին վերադարձել է Թոփ 20, զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը։
2009 թվականին նա Գերմանիան էր ներկայացնում Հոպմանի գավաթում՝ 19-ամյա Սաբինա Լիսիցկիի հետ միասին։ Առաջին խաղում նա պարտվել է Ավստրալիան ներկայացնող Լեյթոն Հյուիթին՝ 6-7 (6) 6-3 6-2, ով վեց ամիս բացակայում էր մրցաշարերից վնասվածքի պատճառով։ մենախաղի երկրորդ խաղում Կիֆերը կրկին պարտություն է կրել, այս անգամ ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյմս Բլեյքին՝ 7-6 (4) 6-7 (8) 6-4։ Այնուամենայնիվ, Կիֆերը Լիսիցկիի հետ միասին հաղթել են Ավստրալիայի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ զուգախաղերում։ Մենախաղի երրորդ հանդիպման ընթացքում Կիֆերը Սլովակիան ներկայացնող Դոմինիկ Հրբաթիի դեմ խաղի առաջին սեթում վնասել է ոտնաթաթը՝ 3-1 հաշվով խաղը շահելու պայմաններում։ Այդ վնասվածքը թույլ չի տվել նրան մասնակցել 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը։ Նա կրկին կորտ է վերադարձել Դևիսի գավաթի Ավստրիայի դեմ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նա Ֆիլիպ Կոլշրայբերի հետ զույգով չորս սեթում հաղթանակ են տարել Յուլիան Նոուլի և Ալեքսանդր Պեյաի նկատմամբ՝ 6-3 7-6 (6) 3-6 6-4։ Կիֆերթ խաղացել է նաև մենախաղում, չորրորդ հանդիպման ժամանակ մրցակցելով Յուրգեն Մելցերի հետ, որում Կիֆերը հաղթանակ է տարել երեք սեթում՝ 7-6 6-4 6-4 և Գերմանիային հաղթանակ է պարգևել Ավստրիայի դեմ մրցախաղում։ Այնուհետև Կիֆերը մասնակցել է Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարին, որտեղ նա երկրորդ շրջանում հաղթել է Բոբի Ռեյնոլդսին՝ 6-4 6-2, սակայն երրորդ շրջանում պարտվել է Էնդի Ռոդիկին՝ 6-4 7-6 (4)։
2009 թվականի Մայամիի «Sony Ericsson Open» մրցաշարում Կիֆերը երկրորդ շրջանում 5-7, 7-6(5), 6-2 հաշվով հաղթել է Ֆաբրիս Սանտորոյին։ Երրորդ շրջանում նա պարտվել է աշխարհի 2-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին՝ 6-4, 6-1։ Մոնտե Կարլոյի «Rolex Masters» մրցաշարում Կիֆերը առաջին շրջանում պարտվել է որակավորված Անդրեաս Բեկին՝ 1-6, 7-6(1), 6-4։ Հռոմի «Internazionali BNL d'Italia» մրցաշարում Կիֆերը կրկին պարտվել է առաջին շրջանում, Խուան Մոնակոյին՝ 6-2, 6-3։ «BMW Open» մրցաշարում նա պարտվում էր Էռնեստս Գուլբիսին՝ 2-6 0-2, սակայն արդյունքում հաղթանակի է հասել 2-6, 6-3, 6-2 հաշվով։ խաղից հետո Կիֆերն ասել է. «Գրունտը և ես՝ մենք երբեք չենք լինի լավագույն ընկերներ»։ Կիֆերը տառապում էր մեջքի ցավերից, ինչը, վերջ ի վերջո, նրան սպիպել է հաջորդ շրջանում զիջել Ժերեմի Շարդիին՝ 6-4, 7-6(9)։ Մադրիդի «Mutua Madrilena Madrid Open» մրցաշարում նա պարտվել է Թոմի Ռոբրեդոյին՝ 3-6, 6-2, 6-2։ Այնուհետև Կիֆերը խաղացել է «ARAG World Team Cup» աշխարհի թիմային առաջնությունում, որում նա Միխայիլ Զվերևի հետ միասին խաղում էր զուգախաղում։ Նրանք հաղթել են իրենց բոլոր հանդիպումներում և Գերմանիայի հավաքականը հասել է եզրափակիչ, սակայն պարտվել են Սերբիայի հավաքականին, քանի որ գերմանացիները պարտվել են մենախաղի երկու հանդիպումներում։ Չնայած պարտությանը, Կիֆերը և Զվերևը հաղթել են իրենց զուգախաղի մրցախաղում, առավելության հասնելով Վիկտոր Տրոիցկիի և զուգախաղի աշխարհի թիվ մեկ ռակետ Նենադ Զիմոնիչի նկատմամբ՝ 7-5, 4-6, 10-7։ Այնուհետև նա մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ նա չորս սեթում հաղթել է որակավորված Իլյա Բոզոլյացին՝ 7-6(4), 3-6, 7-5, 6-4։ Այնուամենայնիվ, Կիֆերը երկրորդ շրջանում հինգ սեթում պարտվել է աշխարհի 14-րդ ռակետ Դավիդ Ֆերերին՝ 6-3, 5-7, 6-4, 3-6, 6-2։ Չնայած այդ պարտությանը, Կիֆերը նշել է, որ նա հպարտ է, որ գրունտային ծածկույթի վրա աշխարհի լավագույն թենիսիտներից մեկի դեմ խաղացել է մինչև հինգերորդ սեթը, քանի որ գրունտը հանդիսանում է Կիֆերի առավել քիչ սիրելի ծածկույթը։ Խոտածածկի շրջանը Կիֆերը սկսել է իր սիրելի մրցաշարում՝ «Gerry Weber Open»-ում, մասնակցությամբ։ Առաջին շրջանում նա հաղթել է Վիկտոր Տրոիցկիին՝ 6-2, 6-1, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Յուրգեն Մելցերին՝ 1-6 հաշվով պարտվելիս որովայնի շրջանում մկանային լարվածության պատճառով պայքարը դադարեցնելուց հետո, ինչը նրան ստիպել է նաև հրպաժարվել զուգախաղի մրցաշարից, որտեղ նա Միխայիլ Զվերևի հետ միասին հասել էին կիսաեզրափակիչ։ Կիֆերը մասնակցություն է ունեցել Ուիմբլդոնի մրցաշարին, չնայած ամբողջովին չէր վերականգնվել վնասվածքից։ Դա իր արտացոլումն է ստացել Ֆաբրիս Սանտորոյի հետ մրցախաղում, որտեղ Կիֆերը պարտվել է երեք սեթում՝ 6-4, 6-2, 6-2։ Այնոկհետևլ Կիֆերը Գերմանիայի հավաքականի կազմում խաղացել է Դևիսի գավաթի Իսպանիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում։ Նա Միխայիլ Զվերևի հետ մասնակցել է իսպանացիներ Ֆերնանդո Վերդասկո-Ֆելիսիանո Լոպես զույգի դեմ զուգախաղում։ Կիֆերը և Զվերևը պարտություն են կրել՝ 6-3, 7-6(1), 6-7(6), 6-3։ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում նա հաղթել է Միխայիլ Լլոդրային՝ 6-3, 6-4, 6-4, սակայն երկրորդ շրջանում պարտվել է 3-րդ դասակարգված Ռաֆայել Նադալին՝ 0-6, 6-3, 3-6, 4 -6։
2010 թվականի մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը հինգ մրցաշարի, որից չորսում պարտվել է առաջին իսկ շրջանում, իսկ մեկում՝ երկրորդ շրջանում։ Այնուհետև նա դադարեցրել է մասնակցությունը պրոֆեսիոնալ մրցաշարերում և հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Արծաթ | 2004 | Աթենքի օլիմպիադա | Հարդ | Ռայներ Շուտլեր | Ֆերնանդո Գոնսալես Նիկոլա Մասու | 2–6, 6–4, 6–3, 6–7(7–9), 4–6 |
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Պարտություն | 2008 | Canada Masters Տորոնտո | Հարդ | Ռաֆայել Նադալ | 3–6, 2–6 |
Պատմություն |
Մեծ Սաղավարտ (0) |
Մասթերս գավաթ (0) |
ATP Մասթերս (0) |
ATP International Series Gold (1) |
ATP մրցաշարեր (5) |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 1997 սեպտեմբերի 22 | Adidas Open de Toulouse Midi-Pyrénées Թուլուզ, Ֆրանսիա |
Հարդ (i) | Մարկ Ֆիլիպուսիս | 7–5, 5–7, 6–4 |
Հաղթանակ | 2. | 1999 ապրիլի 12 | Japan Open Tennis Championships Տոկիո, Ճապոնիա |
Հարդ | Ուեյն Ֆերեյրա | 7–6(7–5), 7–5 |
Հաղթանակ | 3. | 1999 հունիսի 7 | Gerry Weber Open Հալլե, Գերմանիա |
Խոտածածկ | Նիկլաս Կուլտի | 6–3, 6–2 |
Հաղթանակ | 4. | 1999 սեպտեմբերի 13 | ATP Tashkent Տաշքենդ, Ուզբեկստան |
Հարդ | Ջորջ Բասթլ | 6–4, 6–2 |
Հաղթանակ | 5. | 2000 փետրվարի 7 | Barclays Dubai Tennis Championships Դուբայ, ԱՄԷ |
Հարդ | Խուան Կառլոս Ֆեռերո | 7–5, 4–6, 6–3 |
Հաղթանակ | 6. | 2000 հոկտեմբերի 2 | Hong Kong Open Հոնգկոնգ, Չինաստան |
Հարդ | Մարկ Ֆիլիպուսիս | 7–6(7–4), 2–6, 6–2 |
Պատմություն |
Մեծ Սաղավարտ (0) |
Մասթերս գավաթ (0) |
ATP Մասթերս (1) |
ATP International Series Gold (3) |
ATP մրցաշարեր (9) |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 1997 հոկտեմբերի 13 | Սինգապուր, Սինգապուր |
Գորգ | Մագնուս Գուստաֆսոն | 6–4, 3–6, 3–6 |
Պարտություն | 2. | 1999 փետրվարի 15 | Dubai Tennis Championships Դուբայ, ԱՄԷ |
Հարդ | Ժերոմ Գոլմարդ | 4–6, 2–6 |
Պարտություն | 3. | 1999 հոկտեմբերի 19 | BA-CA TennisTrophy Վիեննա, Ավստրիա |
Գորգ | Գրեգ Ռուսեդսկի | 7–6(7–5), 6–2, 3–6, 5–7, 4–6 |
Պարտություն | 4. | 2001 հոկտեմբերի 8 | Kremlin Cup Մոսկվա, Ռուսաստան(1) |
Գորգ (i) | Եվգենի Կաֆելնիկով | 4–6, 5–7 |
Պարտություն | 5. | 2002 հունիսի 17 | Gerry Weber Open Հալլե, Գերմանիա(1) |
Խոտածածկ | Եվգենի Կաֆելնիկով | 6–2, 4–6, 4–6 |
Պարտություն | 6. | 2003 հունիսի 16 | Gerry Weber Open Հալլե, Գերմանիա(2) |
Խոտածածկ | Ռոջեր Ֆեդերեր | 1–6, 3–6 |
Պարտություն | 7. | 2004 փետրվարի 16 | Regions Morgan Keegan Championships and the Cellular South Cup Մեմֆիս, ԱՄՆ |
Հարդ | Խոակիմ Յոհանսոն | 6–7(5–7), 3–6 |
Պարտություն | 8. | 2004 մարտի 1 | Tennis Channel Open Սքոթսդեյլ, ԱՄՆ |
Հարդ | Վինս Սպադեա | 5–7, 7–6(7–5), 3–6 |
Պարտություն | 9. | 2004 հուլիսի 19 | RCA Championships Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Հարդ | Էնդի Ռոդիկ | 2–6, 3–6 |
Պարտություն | 10. | 2004 հուլիսի 12 | Mercedes-Benz Cup Լոս Անջելես, ԱՄՆ |
Հարդ | Տոմի Հաաս | 6–7(6–8), 4–6 |
Պարտություն | 11. | 2005 հոկտեմբերի 10 | Kremlin Cup Մոսկվա, Ռուսաստան(2) |
Գորգ (i) | Իգոր Անդրեև | 7–5, 6–7(3–7), 2–6 |
Պարտություն | 12. | 2005 հոկտեմբերի 24 | St. Petersburg Open Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գորգ (i) | Թոմաս Յոհանսոն | 4–6, 2–6 |
Պարտություն | 13. | 2008 հուլիսի 27 | Canada Masters Տորոնտո, Կանադա |
Հարդ | Ռաֆայել Նադալ | 3–6, 2–6 |
Պատմություն |
Մեծ Սաղավարտ (0) |
Օլիմպիական խաղեր (0) |
Մասթերս գավաթ (0) |
ATP Մասթերս (0) |
ATP International Series Gold (1) |
ATP մրցաշարեր (2) |
Ֆյուչերս (1) |
No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1. | 1998 հոկտեմբերի 19 | Օստրավա, Չեխիա | Գորգ | Դավիդ Պրինոսիլ | Դավիդ Ադամս Պավել Վիզներ |
6–4, 6–3 |
2. | 2002 հուլիսի 22 | Countrywide Classic Լոս Անջելես, ԱՄՆ |
Հարդ | Սեբաստիեն Գրոժան | Ջասթին Հիմելստոբ Միքաել Լլոդրա |
6–4, 6–4 |
3. | 2003 սեպտեմբերի 29 | AIG Japan Open Tennis Championships Տոկիո, Ճապոնիա |
Հարդ | Ջասթին Հիմելստոբ | Մարկ Մերկլեյն Սքոթ Համֆրիս |
6–7(6–8), 6–3, 7–6(7–4) |
4. | 2010 հոկտեմբերի 11 | ITF Futures tennis tournaments Համբախ, Գերմանիա |
Հարդ | Ստեֆան Սեյֆերտ | Ռոման Ժեբավի Դանիել Լուստիգ |
3–6, 6–2, [10–7] |
Մրցաշար | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | ՀՄ | Հ–Պ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | |||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 1 շրջան | ՉՄ | 1/4 | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 1/2 | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 10 | 16–10 |
Ֆրանսիայի բաց աառջնություն | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 0 / 11 | 9–10 |
Ուիմբլդոն | ՉՄ | 1/4 | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 0 / 13 | 18–13 |
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | 1/4 | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 11 | 17–11 |
Տարվա ամփոփիչ մրցաշար | |||||||||||||||||
Մասթերս գավաթ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 1 | 2–2 |
ATP Մասթերս | |||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1/4 | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | 0 / 11 | 12–11 |
Miami Masters Մայամի |
ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1/4 | 2 շրջան | 4 շրջան | ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | ՉՄ | 0 / 12 | 16–12 |
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | 0 / 8 | 6–8 |
Rome Masters Հռոմ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | A | 0 / 8 | 6–8 |
Madrid Open Մադրիդ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1/2 | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 0 / 4 | 4–4 |
Canada Masters Տորոնտո |
ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 1/2 | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1/2 | 3 շրջան | ՉՄ | 2 շրջան | Ե | 1 շրջան | ՉՄ | 0 / 10 | 20–10 |
Cincinnati Masters Ցինցինատի |
ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 0 / 9 | 8–9 |
Shanghai Masters Շանհայ |
Ոչ ATP Մասթերս | ՉՄ | ՉՄ | 0 / 0 | 0–0 | ||||||||||||
Paris Masters Փարիզ |
ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 5 | 2–5 |
Hamburg Masters Համբուրգ |
1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 1/4 | NM1 | 0 / 10 | 8–10 | |
Օլիմպիական խաղեր | |||||||||||||||||
Օլիմպիական խաղեր | ՉՄ | ՉԱ | 1 շրջան | ՉԱ | 3 շրջան | ՉԱ | 3 շրջան | ՉԱ | 0 / 3 | 5–3 | |||||||
Վարկանիշ տարվա վերջին | 128 | 32 | 35 | 6 | 20 | 42 | 72 | 58 | 21 | 22 | 48 | 49 | 38 | 116 | 722 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.