From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Միխայլովիչ Կարամզին (ռուս.՝ Николай Михайлович Карамзин, դեկտեմբերի 1 (12), 1766, գ. Միխայլովկա (այժմ՝ Օրենբուրգի մարզի Բուգուլուկի շրջանում) - մայիսի 22, 1826, Պետերբուրգ), ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան։
Նիկոլայ Կարամզին ռուս.՝ Николай Михайлович Карамзин | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1 (12), 1766[1][2][3][…] կամ դեկտեմբերի 12, 1766[4] |
Ծննդավայր | Կարամզինկա, Simbirsky Uyezd, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 22 (հունիսի 3), 1826[3][1][2][…] (59 տարեկան) կամ հունիսի 3, 1826[4] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Գրական անուն | А. Б. В. |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, պատմաբան, գրող, թարգմանիչ, քննադատ, լրագրող, արձակագիր և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | Սենտիմենտալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Թշվառ Լիզան |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Եկատերինա Կարամզինա |
Զավակներ | Եկատերինա Մեշչերսկայա, Ալեքսանդր Կարամզին, Անդրեյ Կարամզին, Սոֆյա Կարամզինա, Vladimir Karamzin?[5] և Elizaveta Nikolaevna Karamzina? |
Նիկոլայ Կարամզին Վիքիքաղվածքում | |
Nikolai Karamzin Վիքիպահեստում |
Կարամզինը գլխավորել է ռուսական գրականության սենտիմենտալիստական (տես Սենտիմենտալիզմ) ուղղությունը։ Հիմնադրել և հրատարակել է «Մոսկովսկի ժուռնալ» («Московский Журнал», 1791—1792) ամսագիրը, որտեղ տպագրել է նաև իր «Լիոդոր», «Թշվառ Լիզան» (հայերեն հրտ.1858), «Բոյարի աղջիկ Նատալյան» վիպակները, բանաստեղծությունները, քննադատական հոդվածներն ու գրախոսությունները։ Կարամզինը հրատարակել է նաև «Վեստնիկ Եվրոպի» («Вестник Европы», 1802-1803) ամսագիրը, որտեղ լույս է տեսել նրա «Մարֆա մարզպանուհին կամ Նովգորոդի նվաճումը» (1803) պատմական վիպակը։ Կարամզինը զգալի դեր է կատարել ռուսական, հրապարակախոսության և գրական լեզվի զարգացման գործում։ 1790-ական թթ. կեսերից աշխատել է «Ռուսական պետության պատմության» (հ. 1-12, 1816-1829) վրա, որը, կարևոր աշխատություն լինելուց բացի, խոշոր երևույթ էր ռուսական գեղարվեստական արձակում։
Կարամզինի աշխարհայացքը ձևավորման բարդ և հակասական ուղի է անցել։ Երիտասարդական տարիներին մերձեցել է Ն. Ի. Նովիկովին շրջապատող մասոնների հետ, հետաքրքրություն ցուցաբերել լուսավորական գաղափարախոսության նկատմամբ, սակայն Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունից հետո, որի հանդեպ բացասական վերաբերմունք է դրսևորել, վերջնականապես ձևավորվել է որպես հետադիմական ազնվականության գաղափարախոս և ինքնակալության պաշտպան։
Կարամզինի պատմագիտական հայացքները հիմնականում հենվում էին պատմության ռացիոնալիստական և պրագմատիստական ըմբռնման վրա։ Ըստ նրա՝ պատմական առաջադիմության հիմքը լուսավորության և խավարամոլության պայքարն է, որի ընթացքում վճռական դերը պատկանում է մեծ մարդկանց։ Ռուսաստանի պատմությունը նույնացրել է ռուսական պետության և ինքնակայության պատմության հետ՝ հանդես գալով միապետական-պահպանողական, ճորտատիրական կարգերի պաշտպանության դիրքերից՝ ընդդեմ ժողովրդների ազատագրական շարժումների։ Նորովի է մեկնաբանել պատմության մի շարք հարցեր, կիրառել է պատմա-համեմատական մեթոդը, ռուսաց պատմությունը փորձել է սերտորեն շաղկապել ընդհանուր պատմության հետ։
Կարամզինը իր ստեղծագործություններում հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի անցյալի, հայ-ռուսական հարաբերությունների և հայ ժողովրդի վիճակի նկատմամբ։ «Ռուս ճանապարհորդի համակները» ուղեգրական նոթերում գրել է Հայոց թագավոր Լևոն Զ-ի մասին, «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում նյութեր է տպագրել Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի ծանր վիճակի մամին։ «Ռուսական պետության պատմությունը» աշխատության մեջ բազմաթիվ հետաքրքիր և կարևոր տվյալներ է հաղորդել Կիևի և Մոսկվայի հայկական գաղութների մասին, լուսաբանել է հայ-ռուսական տնտեսական և մշակութային կապերը, ռուսական սկզբնաղբյուրներից հետաքրքիր նյութեր է քաղել հայերի ու Հայաստանի մասին և գիտականորեն մեկնաբանել դրանք։
Ռուսական պատմագրության մեջ Կարամզինը առաջինն է արժեքավորել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» որպես աղբյուր նաև սլավոնների պատմության համար։
Դեռևս 1826 թվականին Խաչատուր Աբովյանը թարգմանել է «Ռուս ճանապարհորդի նամակները» նոթերի՝ Լևոն Զ-ին վերաբերող մասը, հետագայում՝ նաև մի շարք բանաստեղծություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.