Յան Մատեյկո
From Wikipedia, the free encyclopedia
Յան Մատեյկո (լեհ.՝ Jan Alojzy Matejko, հունիսի 24, 1838[1][2][3][…], Կրակովի Հանրապետություն[4][5] - նոյեմբերի 1, 1893[1][6][7][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5]), լեհ նկարիչ։
Կենսագրություն
Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1825-1858 թվականներ, 1873 թվականից՝ տնօրեն), Մյունխենի (1859 թվական) և Վիեննայի (1860 թվական) Գեղարվեստի ակադեմիաներում։ 1860 թվականից ստեղծագործել է Կրակովում։ Նկարել է հիմնականում Լեհաստանի պատմության շրջադարձային դեպքերին նվիրված բազմաֆիգուր կոմպոզիցիաներ՝ ձգտելով արձագանքել մոտ ժամանակների և արդի քաղաքական իրադարձություններին։ Սկզբնական աշխատանքներում ազգային շահերին դավաճանող շլյախտային հակադրել է հայրենասերների պաթետիկ ողբերգական կերպարներ («Ստանչիկ», 1862 թվական, «Ռեյտան», 1866 թվական), այլաբանորեն պաշտպանվել պաշտոնական քննադատությունից («Մատեյկոյի դատապարաումը», 1867 թվական, բոլորն էլ Ազգային թանգարան, Վարշավա)։ 1870-1880-ական թվականներին. մարտանկարներում և պատմական կոմպոզիցիաներում իշխում է գործողության տպավորիչ դրամատիզմը («Գրյունվալդի ճակատամարտը», 1878 թ., Ազգային թանգարան, Վարշավա, «Պրուսական տուրք», 1882 թվական, Ազգային թանգարան, Կրակով)։ Ստեղծել է նաև դիմանկարներ և բնանկարներ, որմնանկարներ (Կրակովի Կույս Մարիամ կոստյոլում, 1889-1891 թթ.)։
1979 թվականին՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման 100-ամյակին, ակադեմիան անվանակոչվել է իր հիմնադիր և առաջին նախագահ Յան Մատեյկոյի անունով։
Ուշագրավ փաստեր
- Յան Մատեյկոյի նկարներում երբեմն հանդիպում են պատմական անճշտություններ։ Այսպես. «Ստեֆան Բատորին Պսկովի մոտ» կտավում պատկերված է քաղաքի հանձնումը, այն դեպքում, երբ իրականում լեհ արքային չի հաջողվել գրավել այդ ամրացված բնակավայրը[10]։
- Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճը զարդարում են 11 փոքրածավալ յուղաներկ նկարներ, որոնք 19-րդ դարի 80 -ական թվականներին վրձնել է Յան Մատեյկոն[11]։
Պարգևներ, պատվավոր կոչումներ
- 1865 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Սկարգայի քարոզը» կտավի համար
- 1866 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Ռեյտանը 1773 թվականի սեյմում» աշխատանքի համար
- Ֆրանց Իոսիֆի շքանշան՝ կոմանդորյան խաչով
- Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ
- Պիոս IX պապի շքանշան
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ
- Լեո XIII պապի ոսկե մեդալ
- Կրակովի պատվավոր քաղաքացու կոչում
- Պշեմիսլի պատվավոր քաղաքացու կոչում
- Լվովի պատվավոր քաղաքացու կոչում
- Ստանիսլավի (Իվանո-Ֆրանկովսկի) պատվավոր քաղաքացու կոչում
- Ստրիյի պատվավոր քաղաքացու կոչում
- Բերեժանի պատվավոր քաղաքացու կոչում
Հիշատակի հավերժացում
- Հուշարձաններ Վարշավայում, Կրակովում
- Յան Մատեյկոյի անունով է կոչվել Կրակովի գեղարվեստի ակադեմիան։
- Անվանի նկարչի պատվին են անվանակոչվել մեկ կայարան Ուկրաինայի Վիննիցայի մարզում,
փողոցներ՝ Իվանո-Ֆրանկովսկում, Լվովում[12], Ստրիյում։
Գրականություն
- Adam Bochnak; Władysław Konopczyński (1975). Jan Matejko (Polish). Vol. XX.
{{cite encyclopedia}}
:|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Batorska, Danuta (Spring 1992). «The Political Censorship of Jan Matejko». Art Journal. Uneasy Pieces. 51 (1): 57–63. doi:10.2307/777255. JSTOR 777255. JSTOR
Պատկերասրահ
- Սկարգայի քարոզը
- Թագուհի Բոնայի թունավորումը
- 1182 թվականի առաջին սեյմը
- Լիտվայի մկրտությունը 1387 թվականին
- Գրյունվալդի ճակատամարտը 1410 թ.
- Վլադիսլավ III-ի մկրտությունը 1425 թ.
- Պրուսական տուրքը 1525 թ.
- 1795 թ. քառամյա սեյմը
- 1791 թ. մայիսի 3-ի սահմանադրությունը
- Ռեյտան: Լեհաստանի անկումը
- Յան Սոբեսկի արքան Վիեննայի մերձակայքում
- Ստանչիկը
- Ստեֆան Բատորին Պսկովի մոտ
- Լեհաստան-1863 (Շղթայված Լեհաստանը)
- Ֆեյտ Շտոսն ու նրա թոռնուհին
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.