Կրակովի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կրակովի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe w Krakowie, ԿԱԳ), 1879 թվականին հիմնադրված թանգարան։ Համարվում է Լեհաստանի ազգային թանգարանի գլխավոր մասնաճյուղը, և ունի մի քանի անկախ գործող մշտական հավաքածուներով մասնաճյուղեր ամբողջ երկրում։ Թանգարանն ունի 21 բաժին, 11 պատկերասրահ, 2 գրադարան և 12 պահպանման արհեստանոցներ։ Ունի շուրջ 780,000 արվեստի նմուշ դասական հնագիտականից մինչև ժամանակակից՝ ուշադրության կենտրոնում ունենալով լեհական նկարչությունը[3][4]:
Կրակովի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, ռազմական թանգարան և պատկերասրահ |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Կրակով |
Կազմված է | The Stanisław Wyspiański Museum in Kraków?, Bishop Ciolek Palace?, Չարտորիսկիների թանգարան, Muzeum Stanisława Wyspiańskiego?, The Emeryk Hutten-Czapski Museum? և Յան Մատեյկոյի տուն |
Մասն է | National Museum of Poland? |
Ղեկավարության նստավայր | Կրակով, Լեհաստան |
Հասցե | Aleja 3 Maja 1, 30-062 Kraków |
Հիմնադրվել է | 1879[1] |
Այցելուներ | 679 729 մարդ (2021)[2] |
Կայք | mnk.pl(լեհ.)(անգլ.) |
Ընդգրկված է Լեհաստանի գրանցված թանգարանների ցանկում։
Ի սկզբանե Կրակովի ազգային թանգարանը տեղակայված է եղել Կրակով հին քաղաքի կենտրոնական հրապարակի ռենեսանս ոճի առևտրային շարքեր կառույցի վերևի հարկում։ «Մայա 3» (մայիսի 3) փողոցում գտնվող թանգարանի ժամանակակից շենքը՝ «Գլխավոր հիմնական շենքը», սկսել են կառուցել 1934 թվականին, սակայն շինարարությունն ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Շենքն ավարտին է հասցվել 1992 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո[3]։ Թանգարանային հարյուր հազարավոր նմուշներ պահվում են ինչպես թանգարանի գլխավոր շենքում, որտեղ տեղակայված են նաև վարչական գրասենյակները, այնպես էլ քաղաքում գտնվող թանգարանի 9 բաժիններում[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թանգարանի հավաքածուն թալանվել է գերմանացի ֆաշիստների կողմից[5]։ Պատերազմի ավարտից հետո լեհական կառավարությունը հետ է բերել գերմանացիների կողմից առգրավված շատ աշխատանքներ, սակայն դեռևս բացակայում են 1,000 նմուշներ, այդ թվում՝ «Բարեկենդանի ու պասի պայքարը» նկարը, որը համաձայն Լեհաստանի կառավարության՝ 1939 թվականին առևանգվել է գերմանացիների կողմից, վաճառվել է Վիեննայում, այժմ գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում[5][6]։
Թանգարանի հիմնական շենքն առանձնանում է 20-րդ դարի լեհական արվեստը ներկայացնող պատկերասրահով, որը համարվում է 19-րդ դարի Լեհաստանի նկարչության և քանդակագործության ամենամեծ պատկերասրահը և ներառում է այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Յացեկ Մալճևսկին, Լեոն Յան Վիչուլկովսկին, Վլոդզիմեժ Տետմայերը, Ստանիսլավ Վիսպյանսկու աշխատանքների ընդարձակ հավաքածու, ինչպես նաև նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանի արվեստագետների գործեր լեհ կուբիստներից, էքսպրեսիոնիստներից, կոլորիստներից, 1930-ական թվականների ավանգարդիստներից, 1960-ական թվականների նոր ուղղությունների ներկայացուցիչներից[3]։
Թանգարանի գլխավոր շենքում է ներկայացված նաև 12-20-րդ դարերի ռազմական արվեստը՝ այդ թվում Լեհաստանի սպառազինությունը 16 և 17-րդ դարերում, լեհական թրեր, հրազեն, թամբեր, 18-20-րդ դարերի զինվորական համազգեստ, մարտական շքանշաններ, մեդալներ, ինչպես նաև արևմտյան և արևելյան եվրոպական զենքեր։ Ռազմական զինանոցը ներկայացված է «Զենք և գույներ» ցուցահանդեսի ներքո։
Դեկորատիվ արվեստի նմուշները ցուցադրվում են դեկորատիվ արվեստի և արհեստների պատկերասրահում։ Ներկայացված են 12-18-րդ դարերի ոսկե, արծաթե, թանկարժեք քարերով նմուշներ, պղնձե, երկաթյա իրեր, այդ թվում գավաթներ, կռած երկաթե սնդուկներ, հին կահույք, երաժշտական գործիքներ, ժամացույցներ, կերամիկա։ Թանգարանն ունի 16-20-րդ դարերի լեհական և արևելյան հնաոճ գորգերի Լեհաստանի ամենամեծ հավաքածուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.