From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային ծիածան, 1960 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | պատմական ֆիլմ, ադապտացիա և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1960 |
Ռեժիսոր | բեմադրող ռեժիսոր՝ Արտաշես Հայ-Արտյան Ա. Սամվելյան, Գ. Մուշեղյան |
Սցենարի հեղինակ | Հրաչյա Քոչար |
Դերակատարներ | Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Վարդուհի Վարդերեսյան, Խաչիկ Նազարեթյան, Գևորգ Աշուղյան, Լև Ֆրիչինսկի, Վլադիմիր Բալաշով, Հեղինե Հովհաննիսյան, Ավետ Ավետիսյան, Ցոլակ Ամերիկյան, Օրի Բունիաթյան, Վաղինակ Մարգունի, Ժան Էլոյան, Հանրի Զարյան և Նադեժդա Գևորգյան |
Օպերատոր | Ա. Ջալալյան |
Երաժշտություն | կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյան հնչյունային օպերատոր` էդուարդ Վանունց |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» |
Տևողություն | 87 րոպե |
19-րդ դարասկզբի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը Թեհրանում խաղաղասիրական գործունեություն է ծավալում։ Հայերին օգնելու գրողի փորձերն, ի վերջո, նրա բռնի մահվան պատճառն են դառնում. պարսիկ մոլեռանդները սպանում են Գրիբոյեդովին, սակայն նրա կազմած խաղաղության պայմանագրի շնորհիվ հայրենիք են վերադառնում ֆիլմի հերոսներ Մանուշակն ու Վարդանիկը, որոնք գերության էին տարվել Պարսկաստան[1]։
Ֆիլմում հնչում են Գեղամ Սարյանի, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Գրիբոյեդովի բանաստեղծությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.