Խաչիկ Նազարեթյան
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Խաչիկ Հակոբի Նազարեթյան (հունվարի 18, 1931, Պլովդիվ, Բուլղարիա - հունիսի 5, 2002, Երևան, Հայաստան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1931 |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 5, 2002 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Խաչիկ Նազարեթյանը ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է, ապրել Ստեփանավան քաղաքում, 1949-1957 թվականներին եղել է Ստեփանավանի շրջանային ժողովրդական, 1957-1977 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1977 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոնների դերասան[1][2]։
Ներկայացումներ
- Նիլ՝ Գորկու «Քաղքենիներ»
- Գնդապետ Բագրատյան՝ Մ. Շաթիրյանի «Երաժշտախումբ», ՊՀԹ-ների համամիութենական փառատոնի 1-ին մրցանակ, Մոսկվա, 1958
- Օգսեն՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Մանուկ աղա՝ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Տուլլոս Օֆիդիոս՝ Ուիլյամ Շեքսպիրի «Կորիոլան», ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1981
- Օթարյան՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
Ֆիլմեր
- «Պատվի համար», 1956
- «Նվագախմբի տղաները», 1960
- «Վերադարձ», 1972
- «Աստղային ամառ», 1978
- «Երջանկության մեխանիկան», 1982
- «Շնչառություն», 1988
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.