Բաբկեն Ներսիսյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Բաբկեն Ներսիսյան

Բաբկեն Պողոսի Ներսիսյան (հուլիսի 5 (18), 1917[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - փետրվարի 14, 1986(1986-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ մինչև իր մահկանացուն կնքելը։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Բաբկեն Ներսիսյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Բաբկեն Ներսիսյանի ծնողները՝ Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում, որտեղ էլ 1917 թվականին ծնվել է Բաբկենը։ 17 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։

Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն։

1957 թվականից նկարահանվել է կինոյում[3]։ Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[4]։

Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը, նույնպես դերասան է։

Դերեր թատրոնում

Ֆիլմագրություն

Հիշատակ

Thumb
Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցության 2018 թվականին Երևանի Աբովյան 21 հասցեում բացվել է Բաբկեն Ներսիսյանի հուշասյունը, «Մեծանուն հայեր» շարքում շրջանառության մեջ է դրվել Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշը[5]։

Գրականություն Բաբկեն Ներսիսյանի մասին

  • Բաբկեն Ներսիսյան։ Դերասանի կյանքն ու բեմական ստեղծագործությունը / Ս. Հարությունյան։ Խմբ.՝ Ա. Հունանյան։ ՀԹԸ, 1970
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան / Կազմ.՝ Ա. Ասլամազյան։ Գ. Սունդուկյանի անվ. ակադ. թատրոն, 1978
  • Բաբկեն Ներսիսյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Կարծիքներ, ասույթներ / Կազմ.՝ Ն. Բաղդասարյան։ Խմբ.՝ Ա. Ա. Գևորգյան։ ՀԹԸ, 1986

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.