հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Բաբկենի Ներսիսյան (մայիսի 7, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2004) ։
Տիգրան Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Բաբկեն Ներսիսյան |
Ամուսին(ներ) | Նելլի Խերանյան |
Երեխա(ներ) | Անի Ներսիսյան Մանե Ներսիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի որդին, Հայաստանի վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի ամուսինը։
Տիգրան Ներսիսյանը ծնվել է 1966 թվականի մայիսի 7-ին Երևանում։ Հայրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանն է, մայրը՝ Ժենյա Ներսիսյանը։
Տիգրան Ներսիսյանը սովորել է Երևանի թիվ 114՝ անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում։ 1982-1986 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատրոնի և կինոյի դերասան» ֆակուլտետում՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցում։ Առաջին անգամ Մայր թատրոնում բեմ է բարձրացել՝ 1975 թվականին։ Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել 1978 թվականին՝ Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ՝ Ջոնիի դերակատարումով։ Ուսանելու տարիներին ևս հանդես է եկել դերակատարումներով։
Տիգրան Ներսիսյանը 1986-1991 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1992-1993 թվականներին՝ Երևանի համազգային թատրոնում, 1994 թվականին՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ 1995 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[1][2]։ Այսօր էլ Տիգրան Ներսիսյանը շարունակում է իր գործունեությունը Մայր թատրոնում, որտեղ էլ կերտել է բազմաթիվ դերեր։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է։ 2012 թվականից Ազգային հեռուստաընկերությունում վարում է «Սպասիր ինձ» հաղորդաշարը։ Լավագույն դերերը համարվում են «Հին Աստվածներ»՝ Աբեղա, «Կալիգուլա»՝ Կալիգուլա, «Ոճիր և պատիժ»՝ Ռասկոլնիկով, «Ոտքի, դատարանն է գալիս»՝ Սողոմոն Թեհլիրյան, «Մեր բաժին ուրախությունը»՝ Հովհաննես Թումանյան, «Արշակ թագավոր»՝ Արշակ թագավոր , «Ռիչարդ Երրորդ»՝ Ռիչարդ Երրորդ, «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր»՝ Արթուրո Ուի։
Թվական | Անվանում | Կերպար |
1975 | Էվրիպիդես, «Իֆիգենիան Ավլիսում» | Օրեսթ |
1978 | Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է» | Ջոնի |
1983 | Սոլոգուբ, «Քնքուշ սրտից պատուհաս» | Ալեքսանդր |
1984 | Գաբրիել Սունդուկյան, «Քանդած օջախ». | Օսեփ |
1985 | Ջոն Պրիստլի, «Վտանգավոր շրջադարձ» | Ջիմ |
1985 | Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ» | Ռոմեո |
1986 | Բոմարշե, «Ֆիգարոյի ամուսնությունը» | Քեռուբին |
1987 | Ռիչարդսոն, «Անտառի զավակները» | Դիկոն |
1988 | Ռազումովսկայա, «Սիրելի Ելենա Սերգեևնա» | Վոլոդյա |
1990 | Պերճ Զեյթունցյան, «Ոտքի, դատարանն է գալիս» | Սողոմոն Թեհլերյան |
1991 | Մովսես Պչաքչյան, «Անկարելի կարելին» | Անծանոթը |
1992 | Հայկ Հակոբյան, «Լեռնային կակաչներ» | Արամ |
1993 | Մարսել Պանիոլ, «Հացթուխին կինը» | Վանահայր |
1994 | Թեննեսի Ուիլյամս, «Ապակե գազանանոց» | Թոմ |
1995 | Ալեքսանդր Շիրվանզադե, «Պատվի համար» | Օթարյան |
1995 | Վիլյամ Շեքսպիր, «Լիր արքա» | Էդմունդ |
1996 | Լեվոն Շանթ, «Ինկած բերդի իշխանուհին» | Շահին |
1997 | Գաբրիել Սունդուկյան, «Կտակ» | Մամիկոն |
1997 | Յակոբ Լենց, «Հաճույք որսացողները» | Դը Մարի |
1998 | Ալբեր Քամյու, «Կալիգուլա» | Կալիգուլա |
1998 | Մուրացան, «Ռուզան» | Ներսեհ |
1999 | Լևոն Շանթ, «Հին աստվածներ» | Աբեղա |
2001 | Անտոն Չեխով, «Բալի այգին» | Յաշա |
2001 | Ռոլանդ Շառոյան, «Մեր բաժին ուրախությունը» | Հ. Թումանյան |
2005 | Ալվարդ Պետրոսյան, «Ես մի ծառ եմ ծիրանի» | Վաղինակ |
2006 | Ֆեոդոր Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ» | Ռասկոլնիկով |
2008 | Պերճ Զեյթունցյան, «Արշակ Թագավոր» | Արշակ Թագավոր |
2012 | Վիլյամ Շեքսպիր, «Ջոն Արքա» | Բաստարդ |
2013 | Պերճ Զեյթունցյան, «Հարյուր տարի անց» | Անդրանիկ |
2014 | Վիլյամ Շեքսպիր, «Ռիչարդ Երրորդ» | Ռիչարդ Երրորդ |
2016 | Գաբրիել Սունդուկյան, «Պեպո» | Պեպո |
2022 | Բերթոլթ Բրեխթ,«Արթուրո Ուիի կարիերան որ պետք է կանխվեր» | Արթուրո Ուի |
Թվական | Անվանում | Կերպար |
1985 | Բյուրեղապակյա սիրտը | Արքայազն |
1989 | Չորս հարցաքննություն | Կորոլկով |
1991 | Ինկած բերդի իշխանուհին | Ատոմ |
2011 | Ժենևյև - Կ. Մանյե | Բլեզ |
Թվական | Անվանում |
1987 | Խաչմերուկ |
1991 | Պատանդներ |
1992 | Արցախյան անավարտ օրագիր |
1993 | Վերջնագիծ |
2000 | Ճամփորդություն |
2009 | Սպանված Աղավնի |
2009 | Մի նայիր հայելուն |
2009-2010 | Հանուն սիրո |
2011-2012 | Քաղցր կյանք |
2013 | Քույրը |
2016-2017 | Փոխնակ մայրը |
2018 | Այրված անուրջներ |
2019 | Անավարտ երազ |
2022-2023 | Հատուկ դասարան |
2023 | Տաղ. հոգու ճանապարհ |
2023 | Ապրել սիրելով |
2023 | Քո սիրո առաջ |
1988 թվականի հունվարի 30-ին ամուսնացել է ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ։ Նրանք ունեն երկու դուստր․ առաջնեկը՝ Անի Ներսիսյանը, ծնվել է 1989 թվականի ապրիլի 30-ին, իսկ փոքրը՝ Մանե Ներսիսյանը ծնվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.