հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Հեղինե Սարգսի Հովհաննիսյան (օգոստոսի 4, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 3, 2014, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Հեղինե Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 3, 2014 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1948) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ամուսին(ներ) | Մարատ Մարինոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1948 թվականից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Լավագույն թատերական դերերից են՝ Գոներիլ՝ Ու. Շեքսպիրի «Արքա Լիր», Գլաֆիրա՝ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա՝ Ա. Չեխով «Բալի այգին», Լիզա՝ Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա՝ Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն։ Նկարահանվել էր կինոյում՝ «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն։ Մասնակցել է ռադիո- և հեռուստաբեմադրությունների[1]։
1968 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր։
Ամուսին՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Մարատ Մարինոսյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.