հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ավետ Մարկոսի Ավետիսյան, Ավետյան (իսկական ազգանունը՝ Ոսկանյան), (նոյեմբերի 12 (24), 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 29, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թվական), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)[2], պարգևատրվել է Ստալինյան մրցանակով (1941 թվական)[3]։
Ավետ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12 (24), 1897[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 29, 1971[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Աբելյան-Արմենյան թատերախումբ[1], Վանաձորի դրամատիկական թատրոն[1] և Երևանի բանվորական թատրոն[1] |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին(ներ) | Սիրան Ալավերդյան |
Պարգևներ և մրցանակներ | |
1905 թվականին նա ընդունվում է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը (1916 թվականին) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո (1918 թվականին) Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա. Շիրվազադեի «Չար ոգի», 1918 թվական) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919 թվականին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921 թվականներին թվականներին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922 թվականից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ. Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.