Կասպից ծով
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կասպից ծով (պարս.՝ دریای خزر ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), լիճ Եվրոպայի և Ասիայի միջև։ Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[2][3]։ Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11-13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[4]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։
Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։
«Կասպից» անվանումը առաջացել է Կասպեր (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից Հարավային Կովկաս տարածաշրջանում[5][6]։ Ստրաբոնն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»[7]։ Բացի այդ Կասպիական Դարպասը, որն Իրանի Թեհրանի նահանգի շրջանի պատմական անվանում է, հուշում է այն մասին, որ կասպք ցեղերը ժամանակին գաղթել են ծովից դեպի հարավ։ Ծովի արաբական անվանումն է Բահր ալ Ղազվին (Ղազվինյան ծով)[8]։
Հնում հունական, պարսկական և այլ աղբյուրներում Կասպից ծովը կոչվել է նաև Հիրկանաց ծով անվանումով[6][9]։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը[6]։ Նշված անվանումները առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով[6]։
Հին սլավոնական աղբյուրներում հանդիպում են ծովի Խվալինյան և Խվալիսյան անվանումներին[10]։ Թյուրքական աղբյուրներում ծովին տրվել է Խազարական ծով անվանումը[11]
Կասպից ծովը, ինչպես նաև Սև ծովը, Նամակ և Ուրմիո լճերը հանդիսանում են կայնոզոյի դարաշրջանում գոյություն ունեցած Պարատեսիս ծովի ջրային մնացորդներ։ Կասպիցը դարձել է դեպի բաց ծով ելք չունեցող ջրավազան տեկտոնական վերելքի և ծովի մակարդակի նվազման հետևանքով մոտավորապես 5,5 միլիոն տարի առաջ։ Տաք և չոր կլիմայական ժամանակաշրջաններում դեպի բաց ծով ելք չունեցող Կասպիցը գրեթե ցամաքել է։
Կասպից ծովը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։
Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝
Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով[12]։
Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։
Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են
Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2
Առավել խոշոր կղզիներից են
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.