From Wikipedia, the free encyclopedia
Ճորա պահակ (Ճողա, Չողա, Կապան, Ճորա, Դուռն Աղվանից, Դուռն Հոնաց), նաև՝ Կասպիական Դրունք (հունարեն՝ χασπιαι πύλαι), այժմյան Դարբանդ քաղաքի մոտ Կասպից ծովի ափամերձ տարածքում գտնվող նեղ միջանցքի պատմաշխարհագրական անվանումը, Մեծ Հայքի Կասպք կամ Փայտակարան նահանգը հարավից եզերող Կասպից լեռնաշղթայի գլխավոր լեռնանցքը (այժմ՝ Սալավաթ), որտեղով հին և միջին դարերում անցնում էր Ատրպատականից Անդրկովկաս ձգվող մայրուղիներից մեկը։ Այդ միջանցքով էին հնում հյուսիսային քոչվոր ցեղերը ներխուժում Վիրք, Մեծ Հայք, ապա՝ Հռոմեական կայսրություն ու Պարսկաստան։ Այդ պատճառով այդ վայրը խոշոր ռազմավարական կարևորություն ուներ թե՛ հռոմեացիների, թե՛ պարսիկների համար։
Հռոմեական կայսրությունը հոգ էր տանում և նույնիսկ խոշոր դրամական միջոցներ էր հատկացնում հայերին, այնուհետև՝ պարսիկներին Ճորա պահակը ամրացված վիճակում պահելու համար։ Ճորա պահակի վրա կառուցվել էր պարիսպ ու ամրոց, որի մնացորդները պահպանվել են առ այսօր։
451 թվականի հայոց ապստամբության ժամանակ Վարդան Մամիկոնյանը, ձգտելով առավելագույն ուժեղացնել ճնշումը պարսկական բանակի վրա, հասել էր Ճորա պահակ և բացել ամրությունները Հյուսիսային Կովկասի լեռնականների և հոների առջև։Վարդանին այդ գործում օգնում էին նաև հոն զորքի զորավար Թոյգոլոսին՝իր զորքով և աղվանները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 104)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.