Դերբենդ
From Wikipedia, the free encyclopedia
Դերբենդ (ռուս.՝ Дербе́нт, ավարերեն՝ Дербенд, լեզգիներեն՝ Кьвевар, պարս.՝ دربند` «Դարբանդ»-ից - «նեղ դարպասներ»), հին հայկական անվանումը՝ Աղվանից դուռ[4], քաղաք Դաղստանում, Ռուսաստան։ Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերբենդ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Դերբենդ | |||
ռուս.՝ Дербе́нт | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Դաղստան | ||
Համայնք | Derbent Urban Okrug?[1], Դերբենտսկի շրջան, Դաղստանի մարզ, Ղուբայի խանություն և Դերբենդի խանություն | ||
Ներքին բաժանում | Շրջաններ | ||
Քաղաքապետ | Իմամ Յարալիև | ||
Հիմնադրված է | 438 թ. | ||
Առաջին հիշատակում | Մ.թ.ա. 6-րդ դար | ||
Այլ անվանումներ | Դարբանդ, Ճորա պահակ | ||
Տվյալ կարգավիճակում | 1840 թ թվականից | ||
Մակերես | 69,63[2] կմ² | ||
ԲԾՄ | 150—255 մ | ||
Կլիմայի տեսակ | Չափավոր տաք | ||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն | ▲ 119 476 մարդ (2012) | ||
Խտություն | 1615,2 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | լեզգիներ (32,62%), ադրբեջանցիներ (31,74%), տաբասարաններ (15,45%), դարգինցներ (5,53%), ռուսներ (5,02%)[3] | ||
Կրոնական կազմ | Իսլամ, Քրիստոնեություն, Հուդայականություն | ||
Տեղաբնականուն | Դերբենդցի | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 87240 | ||
Փոստային դասիչ | 368600 | ||
Պաշտոնական կայք | derbent.org | ||
| |||
Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը[5]։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում` մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Դերբենդի հին` Կասպիական դարպասներ անվանումն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 6-րդ դարում։ Հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ։
Հայերը Դերբենդում
Դերբենդում հայերը հիշատակվում են 11-րդ դարից։ Միջնադարյան Դերբենդում եղել է հայկական համայնք, որը համալրվել է Արևելյան Անդրկովկասից հայ բնակչության ներհոսքի հետևանքով։ Որոշ արաբական աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»։ Սակայն 18-րդ դարի սկզբին Պետրոս I-ի Կասպիական արշավանքի և 18-րդ դարի վերջին գեներալ Զուբովի արշավանքից հետո Դերբենդի և մերձակա գյուղերի հայերը նահանջող ռուսական զորքերի հետ հեռացել են՝ չցանկանալով մնալ Սեֆյանների լծի տակ։
19-րդ դարի սկզբին (Դաղստանը Ռուսաստանին միանալուց հետո) Դերբենդում սկսել է վերականգնվել հայկական համայնքը։ Բացի նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, 1870-ին կառուցվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։ 19-րդ դարի 2-րդ կեսին բացվել են հայկական ծխական և Մարիամյան իգական դպրոցները։ 1913-ին Դերբենդում ապրում էր մոտ 3 հազար հայ[6]։
Բնակչություն
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1856[7] | 1886 | 1897[7] | 1926[7] | 1931[7] | 1939[7] | 1959[8] |
13 900 | ↗15 300 | ↘14 600 | ↗23 100 | ↗27 500 | ↗34 100 | ↗47 318 |
1962[7] | 1967[7] | 1970[9] | 1973[7] | 1976[7] | 1979[10] | 1982[11] |
↗52 000 | ↗59 000 | ↘57 192 | ↗61 000 | ↗64 000 | ↗69 575 | ↗75 000 |
1986[7] | 1987[12] | 1989[13] | 1992[7] | 1996[7] | 1998[7] | 2000[7] |
↗81 000 | ↗83 000 | ↘78 371 | ↗82 000 | ↗90 000 | ↗91 100 | ↗93 100 |
2001[7] | 2002[14] | 2003[15] | 2004[16] | 2005[17] | 2006[18] | 2007[19] |
↗94 200 | ↗101 031 | ↘101 000 | ↗103 100 | ↗104 800 | ↗106 300 | ↗107 700 |
2008[20] | 2009[21] | 2010[22] | 2011[23] | 2012[24] | 2013[25] | 2014[26] |
↗109 000 | ↗110 659 | ↗119 200 | ↗120 000 | ↘119 476 | ↗119 813 | ↗120 470 |
2015[27] | 2016[28] | 2017[29] | 2018[30] | 2019[31] | ||
↗121 251 | ↗122 354 | ↗123 162 | ↗123 720 | ↗124 677 |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.