Մանգըշլակ
From Wikipedia, the free encyclopedia
Մանգըշլակ (ղազ.՝ Маңғыстау), թերակղզի Կասպից ծովի արևելյան ափին, Ղազախստանի Հանրապետությունում։
Տեղագրություն | Կասպից ծով | |
Երկիր | Ղազախստան | |
Կասպից ծովի մակարդակի իջնելու և Կոմսոմոլեց ծոցի մեծ մասի ցամաքելու կապակցությամբ ձևափոխվում է մանգըշլակի թերակղզային դիրքը։ Հիմնական մասը կազմում են Մանգըսթաու լեռները (առավելագույն բարձրությունը՝ 556 մ, Բեսշոկի լեռ)։ Թերակղզու արևմուտքում է գտնվում Տյուբ-Կարագան սարավանդանման թերակղզին, հարավում՝ Մանգըշլակ սարավանդը՝ Կարագիե (-132 մ) և Կաունդի (-57 մ) աղուտային իջվածքներով, հյուսիսում՝ Բուզաչի ցածրադիր թերակղզին։ Մանգըշլակում տիրապետում են անապատային լանդշաֆտները։ Կան նավթահանքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 216)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.