Երուխան
հայ լրագրող, թարգմանիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Երուխան (իսկական անունը՝ Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան, հուլիս 1870[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1915[1][2][3][…], Խարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա), արևմտահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մանկավարժ, Մեծ Եղեռնի զոհերից։
Երուխան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Երուանդ Սրմաքէշխանլեան |
Ծնվել է | հուլիս 1870[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1915[1][2][3][…] |
Վախճանի վայր | Խարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա |
Գրական անուն | Երուխան |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող և գրող |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Ներսեսյան վարժարան և Կեդրոնական վարժարան |
Աշխատավայր | Արևելք, Կեդրոնական վարժարան և Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան |
Երուխան Վիքիդարանում | |
Erukhan Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է 1870 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ 1890 թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում։ 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով 1880-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները։ 1896 թվականի հայկական կոտորածների օրերին տեղափոխվել է Բուլղարիա, 1904 թվականին անցել Եգիպտոս։ Տարագրության մեջ (1899-1908) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում)։ Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանուններով Կոստանդնուպոլսի «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է Կոստանդնուպոլիս, նշանակվել է «Արևելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ 1913 թվականից՝ Խարբերդի ազգային վարժարաններում։ Թուրքերի ձեռքով սպանվել է Ծովք գյուղի մոտակայքում 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ[4]։
Երկերը մամուլում
- 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում տպագրված նովելներ՝
- «Պապուկը»
- «Մեզատճին»
- «Հյուծախտավորը»
- «Լվացարարուհին»
- «Գինովին վարձը»
- «Ձուկին փոխարեն»
- «Կաղընդչէքը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Սայլորդը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Արյան ուժը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Գաղթականները» - անավարտ վեպ 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Ամիրայի աղջիկը» - վեպ 1900, տպագրվել է «Արևելք» թերթում
Երկերի մատենագիտություն
- Կեանքին մէջ, Կ. Պոլիս, 1911, 96 էջ։
- Ամիրային աղջիկը, Կ. Պոլիս, 1929, 480 էջ։
- Հարազատ որդի… (վէպ), Ալէքսանդրիա, 1936, 148 էջ։
- Ամիրային աղջիկը, Պէյրութ, 1938, 488 էջ։
- Թռուցիկ յիշատակներ, Գահիրէ, 1941, 24 էջ[5]։
- Ամիրային աղջիկը, Գահիրէ, 1942, 488 էջ։
- Պատմուածքներ ժողովրդական կեանքէ, Փարիզ, 1942, 256 էջ։
- Նովելներ, Երևան, 1946, 226 էջ։
- Ամիրայի աղջիկը, Երևան, 1949, 442 էջ։
- Հարազատ որդի… (վէպ), Պէյրութ, 1951, 115 էջ։
- Ամիրային աղջիկը։ պոլսական կեանքի դրուագներ։ «Արևելք», 1952, 365 էջ[6]։
- Հարազատ որդի… (վէպ) եւ պատմուածքներ, Հալէպ, 1953, 418 էջ։
- Պատմուածքներ, Պէյրութ, 1953, 220 էջ։
- Նովելներ, Երևան, 1965, 438 էջ։
- Պատմուածքներ, Պէյրութ, 1967, 452 էջ։
- Ամիրային աղջիկը, Պէյրութ, 1971, 433 էջ։
- Երկեր. Ամիրայի աղջիկը, Նովելներ, Երևան, 1980, 608 էջ։
- Երկեր, Անթիլիաս, 1993, 464 էջ։
- Պատմուածքներ ժողովրդական կեանքէ, Պէյրութ, 1993, 207 էջ։
- Պատմուածքներ, Վենետիկ, 1996, 104 էջ։
- Հարազատ որդի… (վէպ), Անթիլիաս, 2011, 135 էջ։
- Ընտիր նովելներ, Երևան, 2015, 200 էջ[7]։
- Փոքր Ասիոյ մէջէն, Իսթանպուլ, 2015, 200 էջ։
Թարգմանություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
- Երուխան Արխիվացված 2020-10-18 Wayback Machine
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.