Remove ads
մատենագիր From Wikipedia, the free encyclopedia
Եսայի Հասան-Ջալալյան (ծ. թ. անհայտ-1728), եղել է XVII-XVIII դարի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։
Եսայի Հասան-Ջալալյան | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Երեմիա Հասան-Ջալալյան | |
Հաջորդող | Հովհաննես Հասան-Ջալալյան | |
Մասնագիտություն՝ | քահանա | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 1728[1] | |
Թաղված | Լեռնային Ղարաբաղ | |
Դինաստիա | Հասան-Ջալալյաններ[1] | |
Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից։
Եսայի Հասան-Ջալալյանը 1701-1728 թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1720 թվականից՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն։ Իսրայել Օրու մահից (1711) հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ։ 1716 թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Հարավային Կովկաս Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ։ Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1-ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը «յօժար սրտիւ» ընդունելու ցանկությունը։ Եսայի Հասան-Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը 1722 թվականին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին։ Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և Թիֆլիսում Վրաց թագավոր Վախթանգ 6-ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր։ 1724 թվականին թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք։
Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, «Պատմութիւն Աղուանից» գործը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում։ Երկը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876), վրացերեն (1971), ռուսերեն (1989):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.