From Wikipedia, the free encyclopedia
Գունավոր հեղափոխություն կամ թավշյա հեղափոխություն, հավաքական հասկացողություն, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։ Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է իշխանափոխությունը տապալելու նպատակով։ Որպես կանոն, սկսվում է խաղաղ ցույցերով, իսկ ընթացքը տոտալիտար ռեժիմի հիմքերի ամրությունից է կախված։
Գունավոր հեղափոխություն տերմինի գաղափարական ծնունդը պատկանում է ամերիկյան հասարակական գործիչ, Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի հիմնադիր, աֆտորիտար ռեժիմի ոչ բռնի տապալման մեթոդների մասին գրած գրքերով աշխարհում ճանաչում ստացած Ջին Շարպին, որը «Բռնապետությունից ժողովրդավարություն» (անգլերեն From Dictatorship to Democracy) 1993 թվականին գրված ակնարկում հանգամանորեն ներկայացրել է իր ուսումնասիրություններն ու դիտարկումները, թե քայլերի ինչ հաջորդականությամբ է իրականացվում հնարավորինս անարյուն իշխանափոխությունը։
Իրականում ոչբռնի պայքարը չի նշանակում անվտանգություն, այլ նշանակում է ավելի քիչ զոհեր, քան բռնի պայքարի դեպքում, և ավելի քիչ զոհեր, քան եթե ոչինչ չարվեր[2]։ - Ջին Շարփ |
1994 թվականին գրքույկի հրատարակումից հետո այն այսպես կոչված ուսումնական ձեռնարկ է ծառայել քաղաքացիական անհնազանդությամբ գունավոր հեղափոխություններ իրականացրած, ինչպես նաև նման փորձ կատարած երկրների համար[2][3][4]։
Բոլոր ժամանակներում ժողովուրդներն ընդվզել են իշխանությունների շահագործման դեմ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։ Հաճախ խորը արմատավորված և անսասան թվացող ռեժիմը անընդունակ է լինում դիմակայել մարդկանց քաղաքացիական անհնազանդությանը՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական համաձայնեցված անհնազանդությանը։
1980 թվականին բռնատիրությունը տապալվեց մի շարք պետություններում հիմնականում մարդկանց ոչբռնի անհնազանդության ճանապարհով (Էստոնիա, Լատվիա և Լիտվա, Լեհաստան, Արևելյան Գերմանիա, Չեխոսլովակիա և Սլովենիա, Մադագասկար, Մալի, Բոլիվիա և Ֆիլիպիններ)։ Ոչբռնի դիմադրության շնորհիվ ժողովրդավարացման ճանապարհի վրա կանգնեցին մի շարք երկրներ. Նեպալ, Զամբիա, Հարավային Կորեա, Չիլի, Արգենտինա, Հայիթի, Բրազիլիա, Ուրուգվայ, Մալավի, Թայլանդ, Բուլղարիա, Հունգարիա, Զաիր, Նիգերիա, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ տարբեր երկրներ (1991 թվականի օգոստոսին հին ռեժիմի կողմնակիցների պետական հեղաշրջում կատարելու փորձերին դիմակայեցին)[5].
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գունավոր հեղափոխությունները անվանել է ծայրահեղականության դրսևորումներ, որոնք հանգեցնում են ողբերգական հետևանքների։ 2014 թվական նոյեմբերի 20-ին ՌՖ անվտանգության խորհրդի նիստում նախագահն ասել է, որ մենք ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանում երբեք գունավոր հեղափոխություն չլինի։
Մենք պետք է հետևողականորեն, խորությամբ և համառորեն զբաղվենք ծայրահեղականության կանխարգելմամբ, արմատախիլ անենք, անգամ, դրա դրսևորման նախապայմանները[6]։ |
Վ. Վ. Պուտինի խոսքերով՝ ապօրինի արտագաղթը «սնող միջավայր է հանցագործության, ազգամիջյան լարվածության առաջացման և էքստրեմիզմի դրսևորման համար»[6]։
Բոլոր Գունավոր հեղափոխությունները պլանավորվում, ֆինանսավորվում և ընթացք են ստանում ԱՄՆ և ՆԱՏՕ-յի կողմից։ Արևմուտքը Գունավոր հեղափոխություններին օգնելու համար երբեմն թույլատրելի է համարում արտաքին զինված ուժերի կիրառումը (Լիբիա)։ Պուտինը մեղադրել է Վաշինգտոնին, որ հովանավորում է ծայրահեղականությունը, ասելով, թե իրենց գործընկերները կրկին ու կրկին «ոտքը դնում են նույն փոցխի վրա, այսինքն, նույն սխալներն են անում»[6]։
Ամերիկացի լրագրող և գրող Ուեյն Մադսենը գրում է.
|
Աֆտորիտար և բռնապետական ռեժիմը անքակտելիորեն կապված է բռնության հետ (լինի ոստիկանական, թե՝ զինվորական), հահակառակ դեպքում դիկտատուրան հնարավոր չի լինի պահպանել։ Երբ ժողովրդական շարժումը՝ նույնիսկ ոչբռնի միջոցներ կիրառելով սպառնալիք է դառնում, պետք չէ զարմանալ, որ շարժումը կանգնեցնելու նպատակով ռեժիմը սկսելու է ոչնչացնել մարդկանց։ Իրականում ոչբռնի պայքարը չի նշանակում անվտանգություն, այլ նշանակում է ավելի քիչ զոհեր, քան բռնի պայքարի դեպքում, և ավելի քիչ զոհեր, քան եթե ոչինչ չարվեր։
Չեչենները խելամիտ չվարվեցին, երբ «խաղադրույք կատարեցին» բռնության վրա, քանի որ Ռուսաստանը ավելի հզոր է։ Անիմաստ է զինված պայքարի դուրս գալ, երբ հակառակորդն այդքան ուժեղ է, բայց երբ դուք կիրառում եք միայն ոչբռնի միջոցներ, իշխանությունը չի իմանա ինչպես վարվել։ Քանի որ ուժի կիրառման դեպքում անմիջապես կհետևի միջազգային արձագանքը։ Այլ կերպ ասած, եթե չեչենները ուժի չդիմեին ավելի քիչ զոհեր կլինեին և ավելի մեծ հնարավորություններ կունենային հաղթելու[2]։
Մերձավոր-արևելյան դիկտատուրան առավել վտանգավոր է, քանի որ փորձը ցույց տվեց, որ ռեժիմը ամեն գնով, անգամ մարդկային կյանքի առաջ կանգ չառնելով ձգտում է պահպանել իշխանությունը[8]։
Եթե դուք անկախություն եք ուզում, պետք է պատրաստ լինեք, որ ձեր համախոհներից որևէ մեկը կզոհվի։ - Ջին Շարփ |
2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ ակցիան Հայաստանի իշխանության կողմից ցրվեց ջրցան մեքենաներով։ Բռնությամբ ոստիկանական բաժին բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ, 25 քաղաքացի բուժօգնության դիմեցին, 5-ը՝ վերակենդանացման բաժին տեղափոխվեցին։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է սպառնալիքներով և տեխնիկան կոտրելով։ Այնուամենայնիվ բողոքի ակցիան չի դադարացվել։ ՀՀ ոստիկանապետը բազմակի անգամ սպառնալիքներ է հնչեցրել ավելի խիստ մեթոդների դիմել ցուցարարների նկատմամբ։
Ցուցարարների առողջությանն ու կյանքին վտանգի սպառնալիքը կանխելու նպատակով 2015 թվականի հունիսի 30–ի լույս հուլիսի 1-ի գիշերը հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.