Գարուն (ամսագիր, Երևան)
ամսագիր From Wikipedia, the free encyclopedia
«Գարուն», գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիր։ Տպագրվում է Երևանում 1967 թվականից։ Տպագրում է հայ անվանի և երիտասարդ գրողների ստեղծագործությունները, ակնարկներով, հոդվածներով և հարցազրույցներով բարձրացնում ու լուսաբանում է հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական, դաստիարակչական հարցեր։ Մինչև 1991 թվականը եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի, Հայաստանի Գրողների Միության հրատարակությունը[1], այնուհետև եղել է անկախ պարբերական։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարուն (այլ կիրառումներ)
Գարուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան Երևան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
Հրատարակության պատմություն | 1967 թվականից |
Հաճախականություն | 12 |
Գրախոսվող | ոչ |
Հոդվածներ | 4. - 8 |
Տպաքանակ | 500 |
Հայկական ԱԳ | 0 |
ISSN | 0257-9901[1] |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 1 |
Թեմատիկ դասիչ | 77719 |
OCLC | 8338804[1] |
Պատմություն
1967-1975
Ամսագրի առաջին համարում հրապարակվում են Բորիս Պոլևոյի, Հովհաննես Բաղրամյանի, Սերգեյ Սմիռնովի, Մարիետա Շահինյանի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Մերգելյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերը ամսագրի լույսընծայման կապակցությամբ։ Անդրանիկ համարի խմբագրականում գրված է.
1967-1975 թթ. խմբագրակազամը
1967-1975 թվականներին ամսագրի գլխավոր խմբագիրն էր Վարդգես Պետրոսյանը։ Այս տարիներին խմբագրական կոլեգիայի անդամ են եղել Էմին Արիստակեսյանը, Մինաս Ավետիսյանը, Էդվարդ Արևշատյանը, Էմիլ Գաբրիելյանը, Խաժակ Գյուլնազարյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Գևորգ Էմինը, Գևորգ Խրլոպյանը, Անժիկ Հակոբյանը (պատասխանատու քարտուղար), Նորա Հակոբյանը։ Գեղարվեստական խմբագիր է եղել Ալեքսանդր Գրիգորյանը։ Խմբագրությունը գտնվել է Իսահակյան 28 հասցեում։
1967-1975 թթ. պոեզիան
1967-1975 թթ. ամսագրում տպագրվել են Պարույր Սևակի, Հրաչյա Սարուխանի, Վահագն Դավթյանի, Հենրիկ Էդոյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտակ Ոսկանյանի, Գևորգ Էմինի, Ալեք Խաչունցի, Հովհաննես Գրիգորյանի, Կարո Մելիքսեթյանի, Արամայիս Սահակյանի, Արևշատ Ավագյանի, Համո Սահյանի, Թաթուլ Բոլորչյան և ուրիշների բանաստեղծական շարքերը։
1967-1975 թթ. գեղարվեստական արձակը
1967-1975 թթ. ամսագրում արձակ ստեղծագործություններով հանդես են եկել Հովհաննես Մելքոնյանը, Գրիգոր Ջանիկյանը, Մկրտիչ Սարգսյանը,Վարդգես Պետրոսյանը, Առնոլդ Աղաբաբյանը, Հրաչյա Մաթևոսյանը, Հենրիկ Բադալյանը, Մուշեղ Գալշոյանը, Խաժակ Գյուլնազարյանը, Ռուդոլֆ Մարտիրոսյան և ուրիշներ։
1967-1975 թթ. հարցազրույցները
1967-1975 թթ. հարցազրույցներ են արվել Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի, կապի նախարար Թ. Ս. Մինասյանցի, կինոռեժիսոր, Հայաստանի կինոմատոգրաֆիայի միության առաջին քարտուղար Ֆրունզե Դովլաթյանի, հասարակական կարգի պահպանության նախարարի տեղակալ Սուրեն Ոսկանյանի և ուրիշների հետ։
Թորոս Թորանյանը հարցազրույցներ է վարել Սփյուռքում գտնվող հայ արվեստագետների՝ Վահե Քաչայի, Գառզուի, Ալեքսանդր Սարուխանի հետ։
Հարցազրույցներ են ներկայացվել նաև թարգմանված արտասահմանյան մամուլից (Լուի Արագոն (բելգրական «Լը պուան») և այլն)։
1967-1975 թթ. թարգմանությունները
1967-1975 թթ. ամսագրի էջերում թարգմանաբար ներկայացվել են Ալեքսանդր Գորբովսկին, Պոլ Էլյուարը, Ռեյ Բրեդբերին, Թադեուշ Ռուժևիչը, Ժորժ Դյուամելը, Լորինա Դիմովան, Վլադիմիր Բաշևը, Նեդյալկո Յորդանովը, Նադյա Կեխլիբարովան, Կարլոս Աուգուստո Լեոնը, Տրիստան Ցարան, Վոլֆգանգ Բորխերտ և ուրիշներ։ Թարգմանությունները կատարել են Աբրահամ Ալիքյանը, Կարեն Սիմոնյանը, Համո Սահյանը, Լևոն Միրիջանյանը, Վահագն Կարենցը, Մետաքսեն, Հենրիկ Սևանը և ուրիշներ։
Թարգմանություններ են եղել նաև ժամանակակից արտասահմանյան մամուլից։
1967-1975 թթ. գրախոսությունները
Գիտությունը 1967-1975 թթ. հրապարակումներում
1967-75 թթ. գիտական հրապարակումներով հանդես են եկել աստղագետներ Վիկտոր Համբարձումյանը, Էլմա Պարսամյանը, պատմաբաններ՝ Վարդան Գրիգորյանը, Արամայիս Մնացականյանը, Հայկ Հայրապետյանը, Համբարձում Կարապետյանը, փիլիսոփա Գևորգ Խրլոպյանը, բժիշկ-պատմաբան Արծրուն Կծոյանը և ուրիշներ։
Արվեստը 1965-1975 թթ. հրապարակումներում
1967-1975 թթ. արվեստաբանական նյութեր են հրապարակել Հենրիկ Իգիթյանը, Արտո Չաքմաքչյանը, Մանյա Ղազարյանը, Արմեն Զարյանը, Սուրեն Հասմիկյանը և ուրիշներ։
Սպորտը 1967-1975 թթ. հրապարակումներում
Մարզական թեմաներով ակնարկներ են գրել Հովհաննես Մարտիրոսյանը (Սերգո Համբարձումյանի և ուրիշների մասին), Վանիկ Զաքարյանը (Չարլզ Մորֆիի և ուրիշների մասին)։
1967-1975 թթ. տպաքանակը
Անդրանիկ համարն ուներ 14.867 տպաքանակ, երկրորդը՝ 18300. երրորդը՝ 18494, չորրորդը՝ 13.000:
1976-1986
1986-1990
1990-2001
2002-2015
2016 թվականից
Խմբագիրներ
- Վարդգես Պետրոսյան (1967-1975)
- Անժիկ Հակոբյան (1976-1986)
- Մերուժան Տեր-Գուլանյան (1986-1990)
- Լևոն Անանյան (1990-2001)
- Վարուժան Այվազյան (2002-2015)
- Աշոտ Գաբրիելյան (2016-2018)[2]
Գրականություն
- «Գարուն ամսագրի մատենագիտություն» (1967-2000 թթ.): Կազմող՝ Լևոն Անանյան, Ե., «Ապոլոն», 2011, 512 էջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.