Կարեն Արամի Սիմոնյան (մարտի 17, 1936[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 9, 2018[2], Փարիզ, Ֆրանսիա), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հասարակական գործիչ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Սիմոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1936[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 9, 2018[2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ և վիպասան |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1958) |
Ժանրեր | պատմվածք, վիպակ և վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | «Հայաստան» հրատարակչություն և Լիտերատուրնայա Արմենիա |
Կարեն Սիմոնյան Վիքիդարանում |
Կենսագրություն
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (1958)։ Աշխատել է «[Հայաստան (հրատարակչություն)[|Հայաստան]]» հրատարակչությունում որպես խմբագրության վարիչ (1960-1968), եղել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (1968-1971), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր (1975-1982)։ 1982 թվականից՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Սիմոնյանի ստեղծագործություններն ուշագրավ երևույթ են հայ գիտաֆանտաստիկ գրականության մեջ։ «Մարսեցիները» (1957) պատմվածքների ժողովածուում, «Կապարե մարդկանց գաղտնիքը» (1959) վեպում, «Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ» (1962) վիպակաշարում գրողը շոշափում է տեխնիկական առաջընթացի հետ կապված հոգեբանական ու բարոյահասարակական խնդիրներ։ «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967), «Մոգական պատմություն» (1980) ժողովածուներում աստիճանաբար խորացել է հոգևոր կայուն արժեքներին ապավինելու գիտակցությամբ մարդու կոչմանը հավատարիմ մնալու՝ հեղինակի հիմնական թեման։ «Սիցիլիական պաշտպանություն» (1965) իրապատում վեպում գրողն արծարծել է անհատի քաղաքացիական ակտիվության խնդիրը։ «Ներսես Մաժան դեղագործը» (1974) ֆանտաստիկ վեպում ցույց է տվել, թե ապամարդկայնացման ինչպիսի վտանգ է սպաոնում այն հասարակությանը, որը չի ժառանգում ժողովրդի պատմության հիշողությունն ու բարոյական ավանդները։ Գրել է նաև մանկապատանեկան պատմվածքներ, «Թափառող մոլորակը» (1961) և «Ցտեսություն, Նաթանայել» (1975) վիպակները։ Նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը բեմադրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (1972)։
Սիմոնյանի սցենարներով նկարահանվել են «Խոսրովի անտառը» (1972) և այլ ֆիլմեր։ Գրել է «Նալբանդյան» վարքագրությունը (1984, ռուսական), թարգմանել է Ռեյ Բրեդբերիի, Ջոն Սթեյնբեքի, Ջեկ Լոնդոնի, Գաբրիել Գարսիա Մարկեսի և այլոց գործերից։ Սիմոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, և այլ լեզուներով[3]։
Մատենագիտություն
Գրքեր
- Մարսեցիները, Երևան, 1957, 88 էջ։
- Մեդուզայի շոշափուկներում, Երևան, 1958, 128 էջ։
- Կապարե մարդկանց գաղտնիքը, Երևան, 1959, 424 էջ։
- Թափառող մոլորակը, Երևան, 1961, 308 էջ։
- Երկրորդ արևը։ Փոքր Առյուծի Ադամը։ Վալտեր Բուշ, Երևան, 1962, 264 էջ։
- Մենք խաղալ էինք ուզում, Երևան, 1963, 108 էջ։
- Ժպիտը (պատմվածքներ), Երևան, 1964, 72 էջ։
- Սիցիլիական պաշտպանությունը, Երևան, 1965, 300 էջ։
- Մարգագետին (պատմվածքներ), Երևան, 1967, 108 էջ։
- Ներսես Մաժան դեղագործը, Երևան, 1974, 360 էջ։
- Ցտեսություն, Նաթանայել, Երևան, 1975, 240 էջ։
- Մոգական պատմություն, Երևան, 1980, 292 էջ։
- Կանչող, կանչող մի աշխարհ, Երևան, 1983, 544 էջ[4]։
- Երկիր են վերադառնալու երեքը, Երևան, 1987, 624 էջ[5]։
- Քարանձավային պատմություններ կամ 1993, Երևան, 1996, 128 էջ։
- Homo dei կամ Բիբլիական պատմություն, Երևան, 1996, 112 էջ։
- Վարք Խաչատուր Աբովյանի, Երևան, 2002, 124 էջ։
- Կաւ եւ կեանք կամ Peccatum originale (թատերգութիւն), Պէյրութ, 2004, 103 էջ։
Մամուլ
Թարգմանություններ
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գիտա-ֆանտաստիկ երկու պատմվածք (գրքում տեղ են գտել լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Գոյություն ունեք, արդյոք, միստր Ջոնս» և ամերիկացի գրող Ալան Իննեսի «Ճանապարհորդությունը երկարատև կլինի» պատմվածքները), Երևան, Հայպետհրատ, 1962, 47 էջ։
- Ջերոմ Դ. Սելինջեր, Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ..., Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
- Բրեդբերի Ռեյ, Տիեզերագնացը, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
- Սթայնբեք Ջոն, Արջ-Ջո արկածները, Երևան, Հայպետհրատ, 1964։
- Ռիդ Վիկտոր, Ընձառյուծը, Երևան, 1964։
- Մանֆրեդ Գրեգոր, Կամուրջը, Երևան, Հայպետհրատ, 1964։
- Լոնդոն Ջեկ, Երկեր 12 հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Ձյուների դուստրը» վեպը թարգմանել է Կ. Սիմոնյանը), Երևան, «Հայաստան», 1965, 834 էջ։
- Ռեյ Բրեդբերի, Գեղադիտակ։ «Գարուն», 1967, № 1։
- Լոնդոն Ջեկ, Երկեր 12 հատորով, հ. 9 (հատորի մեջ մտնող «Խրամատից այն կողմ» և «Դեպսի երազանքը» պատմվածքները թարգմանել է Կ. Սիմոնյանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
- Լոնդոն Ջեկ, Երկեր 12 հատորով, հ. 10 (հատորի մեջ մտնող «Զսպաշապիկ» և «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպերը թարգմանել է Կ. Սիմոնյանը), Երևան, «Հայաստան», 1970, 751 էջ։
- Դոնալդ Բիսեթ, Մոռացված ծննդյան օրը, Երևան, «Հայաստան, 1973, 344 էջ։
- Սթայնբեք Ջոն, Մեր հոգսերի ձմեռը։ Մկների ու մարդկանց մասին (վեպ և վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 479 էջ։
- Հերման Մելվիլ, Մոբի Դիկ կամ ճերմակ կետաձուկը, Երևան, «Սովետական գրող», 1979։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.