Remove ads
Ամերիկացի արձակագիր և դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ստայնբեք (անգլ.՝ John Steinbeck, փետրվարի 27, 1902[1][2][2][…], Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - դեկտեմբերի 20, 1968[1][2][2][…], Հառլեմ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։
Ջոն Ստայնբեք անգլ.՝ John Steinbeck | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Jeffery Ernest Steinbeck |
Ծնվել է | փետրվարի 27, 1902[1][2][2][…] |
Ծննդավայր | Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 1968[1][2][2][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Հառլեմ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Սալինաս և Կալիֆոռնիա |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, ռազմական թղթակից և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Salinas High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Մկներից և մարդկանցից, Ցասման ողկույզներ և Եդեմից դեպի արևելք |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
Պարգևներ | |
Ամուսին | Էլայն Անդեռսոն Ստայնբեք, Gwyn Conger? և Carol Henning? |
Զավակներ | Ջոն Ստայնբեք IV և Թոմաս Ստայնբեք |
Ջոն Ստայնբեք Վիքիքաղվածքում | |
John Steinbeck Վիքիպահեստում |
Ջոն Էռնստ Ստայնբեքը ծնվել է 1902 թվականի փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի Սալինաս քաղաքում։ Եղել է Ջոն Ստայնբեքի և Օլիվիա Համիլթոնի միակ արու զավակը և մեծացել է երեք քույրերի հետ՝ ունենալով երջանիկ մանկություն։ Նա ամաչկոտ էր, խելացի, բայց միևնույն ժամանակ հետաքրքրասեր։ Ջոն Ստայնբեքի հայրը եղել է հաշվապահ, մի քանի տարի աշխատել է Մոնթրի համայնքում որպես գանձապահ։ Ստայնբեքը գրականության հանդեպ սերը ժառանգել է մորից, ով արվեստի մեծ սիրահար էր։ Ստայնբեքի ամենասիրելի գիրքը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքների վրա, Սըր Թոմաս Մալորի (1408-1471) «Արթուրի մահը» ստեղծագործությունն է, որը Արթուր արքայի մասին լեգենդների հավաքածու է։ Ստայնբեքը դեռ մանուկ հասակից սիրում էր զբաղվել սպորտով, ամառվա ընթացքում աշխատում էր տարբեր ագարակներում և ավագ դպրոցի տարիներից արդեն ուզում էր դառնալ գրող։
Սթենֆորդի համալսարանում ուսանելու տարիներին կարիքները հոգալու համար Ստայնբեքը աշխատել է որպես լաբորանտ և ագարակում եղել է բանվոր։ Համալսարանում նա հաճախում էր միայն այն դասերին, որոնք նրան հետաքրքրում էին, և չէր մտածում աստիճան ստանալու մասին։
1925 թվականին ուղևորվում է Նյու Յորք, որտեղ աշխատում է որպես լրագրող և այդ ընթացքում դառնում է Մեդիսոն հրապարակի կառուցման անձնակազմի մի մասնիկ։ Հենց այդ ժամանակ էլ տպավորություններ է կուտակում իր առաջին նովելը գրելու համար։ «Ոսկու բաժակ»-ը անհաջող գրական փորձ էր, այն պատմում էր ծովահեն Հենրի Մորգանի ռոմանսի մասին։
1929 թվականին Ստայնբեքը հանդիպում և ամուսնանում է իր առաջին կնոջ՝ Քերըլ Հենինգի հետ։ Նույն տասնամյակի ընթացքում Քերըլի աջակցությամբ շարունակում է իր փառահեղ մուտքը գրականություն։
Ստայնբեքը գրական պաշարով վերադառնում է Կալիֆոռնիա՝ գեղարվեստական գրականություն մուտք գործելու նպատակով։ «Դրախտի արոտավայրեր» կարճ պատմվածքների ժողովածուն ընդգրկում էր գյուղական կյանքի մասին վառ նկարագրություններ։ Երկրորդ նովելը՝ «Աստծուն անծանոթ»-ը, մարդու և հողի միջև անխախտ կապի պնդումն է։ Չնայած որ “Tortilla Flat” վեպով Ստայնբեքը դարձավ քննադատությունների թիրախ, բայց ունեցավ մեծ հաջողություն։ Շատ քննադատներ այն համարում են գեղարվեստորեն մեծ արժեք ունեցող վեպ։ Ստայնբեքը ունի հոդվածների շարք «Սան Ֆրանցիսկո» քրոնիկոնում, որտեղ ներկայացված են տեղահան եղած հողագործ ժողովրդի խնդիրները, հենց այդ հոդվածներն էլ նյութ ծառայեցին «Ցասման ողկույզները» (1939) գրքի համար։ Գիրքը Ստայնբեքի ամենածավալուն վեպն է, որը լավագույնս ներկայացնում է աշխատավոր դասի խնդիրները 1930-ական թվականներին։ Գրքում ներկայացված են օքլահոմացի մի ընտանիքի տառապանքները։ Հողի սեփականատերերն այդ ընտանիքից պահանջում են հողերը վերադարձնել բանկերին։ Ընտանիքը անցնում է հսկայական հարթավայրերով, որպեսզի հասնի Կալիֆոռնիայում խոստացված հողերին, և ճանապարհի ամեն հատվածում հանդիպում է արհամարհանքի։ Սա գրականության մեջ արտացոլված մարդկային բողոքի և ցասման լավագույն օրինակներից է, ինչպես նաև համոզիչ պայքար՝ ուղղված մարդու գոյատևմանը։
1940-ական թվականներին, երբ տեղի էր ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմը, արդեն ունենալով բավականին ճանաչում՝ Ստայնբեքը «Նյու Յորք Հերալդ» ամսագրում աշխատում է որպես պատերազմական գործողությունները մեկնաբանող լրագրող։ Այդ ընթացքում իր բնագետ ընկեր Էդուարդ Ռիքեթի հետ ուղևորվում է Մեքսիկա, և նրանք միասին հավաքում են ծովային կյանքին վերաբերող նյութեր։ Այս ուղևորության արդյունքը «Կորտեսի ծով» (1941) գիրքն է, որը նկարագրում է ծովային կյանքը Կալիֆոռնիայի ծոցում։ Ստայնբեքը իր հետագա կյանքի ընթացքում շարունակում է գրել այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Ճանապարհորդություն Չառլիի հետ», «Ամերիկան որոնելիս», «Եդեմից դեպի արևելք» և այլն։
Մինչ Ստայնբեքը ձևավորվում էր որպես գրող, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները նրան ապահովում էին մի շարք գրական նյութերով։ 1933 թվականի հոկտեմբերին արժութային շուկան անկում է ապրում՝ հիմք հանդիսանալով Մեծ ճգնաժամի համար։ Բանկերը սնանկանում են, բիզնեսները փակվում են։ 1929 թվականից բնակչության համարյա մեկ քառորդն արդեն գործազուրկ էր։ Հենց այս ծանր իրավիճակն էլ հիմք հանդիսացավ Ստայնբեքի լավագույն վեպերի համար։
Ցասման ողկույզները Ստայնբեքի ամենածավալուն վեպն է, որի համար հիմքէ հանդիսացել ԱՄՆ-ում 1930-ական թվականներին հասարակատնտեսական կտրուկ անկումը։ 1930 թվականի ամռանը շատ նահանգներ երաշտի էին մատնվել, ինչն ամբողջ բերքը վնասել էր, և սրան զուգահեռ տեղի էին ունենում ավազային փոթորիկներ։ Հազարավոր հուսալքված ագարակատերեր և գործատուներ լքում էին իրենց հայրենի տունը։ Այսպես էլ առաջացավ տեղահան եղածների հսկայական ալիքը. նրանք փնտրում էին իրենց երազանքը «ոսկե նահանգ» Կալիֆոռնիայում։ «Ցասման ողկույզների» տպավորիչ և սոցիալական ենթատեքստերը կարճ ժամանակում մեծ ճանաչում բերեցին վեպին, որը համարվում է հակակապիտալիստական բողոքի խորհրդանիշ։ Այս վեպում հիանալի ներկայացված են ԱՄՆ-ի կյանքի հասարակական մթնոլորտը և «կարմիր տասնամյակի» անմոռանալի տեսարանները։ Արտահայտման հստակության և պարզության միաձուլումից էլ այս վեպը ստանում է իր արժեքը։ Գրքում այնքան շատ են իրադարձությունները և ծավալը, որ գրողը տեղ չի հատկացրել իր մտքերին ու զգացմունքներին։ «Ցասման ողկույզները» իր ուրույն տեղն ունի համաշխարհային առաջատար գրականության մեջ՝ համեմված ազատագրական ոգով։ Ստայնբեքը կարողացել է վարպետորեն ցույց տալ ԱՄՆ-ի ժողովրդի տարբեր խավերի դժգոհության, հիասթափության նուրբ երանգները։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
1963 թ. Ջ. Քենեդի- ի ցուցումով, Սթեյնբեքն այցելել է Խորհրդային Հայաստան, հանդիպել Մարտիրոս Սարյանի հետ, ով նկարել է նրա դիմանկարը, այցելել Գեղարդի վանք։ Երևանում հանդիպել է նաև հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի հետ ։ Շիրազի հյուրընկալության համար Շտայնբեքի շնորհակալական նամակն այժմ ցուցադրվում է Գյումրու Շիրազի տուն-թանգարանում։ Այս այցի տեսագրությունը, որը նկարահանել է Ռաֆայել Արամյանը, վաճառվել է 2013 թվականին նրա թոռնուհու կողմից։
Ստայնբեքի «Ցասման ողկույզները» հրատարակվել է 2017 թվականին «Զանգակ» հրատարակչությունում։ Թարգմանությունը կատարվել է Արամ Արսենյանի կողմից։
«Ցասման ողկույզները» վեպի թարգմանիչը նշում է, որ իր գեղարվեստական արժանիքներով, էպիկական բնույթով, որոշակի պատմական ժամանակահատվածում ամերիկյան մշակույթը, Ամերիկայի շարքային քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակը, ապրումներն ու հեռանկարները ճշգրիտ և ըստ ամենայնի ներկայացնելով` «Ցասման ողկույզները» համարվում է Ամերիկայի պատմության ընթացքում ստեղծված ամերիկյան խոշորագույն վեպերից մեկը։
Արամ Արսենյանը նաև նշում է, որ հերոսների հոգեվիճակը, ապրումներն ու բառապաշարը համահունչ են ոչ միայն Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը, այլև աշխարհի բնակչության գերակշռող մասի նույնանման հույզերին և զգացողություններին։ Եվ վեպը թարգմանելիս միակ դժվարությունը եղել է այս բոլոր հույզերը և զգացողությունները կրկին ու խորությամբ վերապրելը։
«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի պատասխանատու և գրականագետ Արթուր Մեսրոպյանի կարծիքով «Ցասման ողկույզները» վեպը Ստայնբեքի ամենաառանցքային և այցեքարտային վեպն է։ Հրատարակչությունը, կազմելով հրատարակելիք գրքերի ցանկը, միշտ անդրադառնում է 19-րդ և 20-րդ դարերի այն գրողներին որոնք կարևոր դեր են ունեցել գրականության զարգացման մեջ, և որոնց ստեղծագործությունները թարգմանված չեն հայերեն։ Գրականագետի կարծիքով «Ցասման ողկույզները» հայերեն թարգմանելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, և հավատացած է, որ այն իր տեղը կգտնի հայ ընթերցողների սիրելի գրքերի շարքում։
-Գիրքը պատմում է Ամերիկայի պատմության և զարգացման այն շրջանի մասին, երբ ամերիկյան հասարակությունը ամենաշատն էր տրոհված, և ամերիկյան տնտեսությունը իր պատմության մեջ ամենաքայքայվածն էր։ Սա այն ժամանակաշրջաններից է, որ շատ կարևոր է կարդալու, ծանոթանալու և ուսումնասիրելու համար,- ասում է գրականագետը։
-Գիրքը բավականին ընդգրկուն է. ունենալով մի քանի գլխավոր հերոսներ՝ իրադարձությունները միայն նրանց շուրջ չեն տեղայնացված։ Սա ավելի մեծ մասշտաբի կտավ է, որտեղ ներկայացված են մի մեծ նահանգ, դրա տեղաշարժերը, բախումները, ինչն էլ ամբողջական պատկեր է տալիս այդ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Եվ սա շատ կարևոր հանգամանք էր գիրքն ընտրելու գործում,- ասում է գրականագետը։
-Պատմական և գրականագիտական տեսանկյունից գիրքը մեծ արժեք ունի, և չնայած այն սկզբում միանշանակ չի ընդունվել, և նույնիսկ փորձել են այրել, միևնույնն է, այդ կրքերն այսօր հանդարտվել են, և մնացել է միայն գիրքը իր ունեցած արժեքի հետ։ Եվ քանի որ Հայաստանը նույնպես անցումային փուլում է, հայ ընթերցողին ևս կհետաքրքրի, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա ամենահզոր պետություններից մեկը,- եզրափակում է իր խոսքը գրականագետը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.