Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռեյ Դուգլաս Բրեդբերի (անգլ.՝ Ray Douglas Bradbury, օգոստոսի 22, 1920[1][2][3][…], Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ[1][4][5] - հունիսի 5, 2012[6][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7], հայտնի է որպես Ռեյ Բրեդբերի), ամերիկացի հեղինակ և սցենարիստ։ Նա աշխատել է բազմաթիվ ժանրերով, ինչպիսիք են ֆենտեզի, գիտաֆանտաստիկան, սարսափ և առեղծվածային գեղարվեստական ժանրերում։ Նա հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953), սարսափ-պատմվածքների ժողովածուներով, ինչպես նաև «Մարսյան քրոնիկոնը» (1950) պատմվածքների ժողովածուով։ Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից մեկն է։ Չնայած նրան,որ գրողի գործերը հիմնականում ֆենթըզի ժանրում են, նա իրեն փորձել է նաև այլ ժանրերում։ Դրանց օրինակներից են «Խատուտիկի գինի» (1957) և «Սպիտակ կետը» (1992)։
Ռեյ Բրեդբերի Ray Bradbury | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Raymond Douglas Bradbury |
Ծնվել է | օգոստոսի 22, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ[1][4][5] |
Վախճանվել է | հունիսի 5, 2012[6][2][3][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն[8] |
Գրական անուն | William Elliot[7] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի ավագ դպրոց (1938) |
Գիտական աստիճան | Պատվավոր դոկտոր (2003), Պատվավոր դոկտոր (2005) և Պատվավոր դոկտոր (2009) |
Ստեղծագործական շրջան | 1938-2012 թթ. |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա, ֆենթեզի, սարսափ և սոցիալական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | 451 աստիճան ըստ Ֆարենհայթի, Ինչ-որ սարսափելի բան է սպասվում, The Illustrated Man?, Մարսյան տարեգրություններ և I Sing the Body Electric? |
Ստեղծագործությունների ցանկ | Ray Bradbury bibliography? և Ray Bradbury short fiction bibliography? |
Պարգևներ | |
Ամուսին | Մարգերիտ Բրեդբերի |
Զավակներ | Բետտինա Բրեդբերի |
Ներշնչվել է
| |
Կայք | raybradbury.com |
Ռեյ Բրեդբերի Վիքիդարանում | |
Ray Bradbury Վիքիպահեստում |
Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից է 2007 թվականի Պուլիցերի մրցանակը։ Բրեդբերին նաև գրել է սցենարներ տարբեր հեռուստատեսային հաղորդումների համար, որոնցից է «Մոբի Դիք» հաղորդումը։ նրա աշխատանքներից շատերը տեղ են գտել տարբեր կոմիքսնեում, հաղորդումներում և ֆիլմերում։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմս ամսագիրը գրել է, որ նա է պատասխանատու գիտաֆանտաստիկան գրականություն «մտցնելու» համար[20]։
Ռեյ Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 22-ին[21] ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում[22] Մարի Էսթեր Մոբերգի և Լեոնարդ Սփոլդինգ Բրեդբերիի ընտանիքում[23][24]։ Երկրորդ անունը՝ Դուգլաս, նա ստացել է ի պատիվ հայտնի դերասան Դուգլաս Ֆերբենկսի[24]։ Բրեդբերիների ընտանիքում լեգենդ է եղել, թե 1692 թվականի հայտնի «Վհուկների որսի» ժամանակ խարույկի վրա այրվել է Բրեդբերիի տատիկը՝ Մերի Բրեդբերին[25]։ Մանուկ հասակում Ուոկիգանում Բրեդբերին շրջապատված է եղել մեծ ընտանիքով։ Երբ նա փոքր էր, նրա մորաքույրը հեքիաթներ էր կարդում, որոնք հիմք են հանդիսացել գրողի աշխատանքների համար։ Բրեդբերին իր գեղարվեստական գործերում իր հարազատ Ուոկիգանը դարձնում է «Կանաչ քաղաք»[26]։
1926-1927 և 1932-1933 թվականներին, երբ նրանց հայրը աշխատանք էր փնտրում, Բրեդբերիի ընտանիքը ապրում էր Տուքսոնում, իսկ ընթացքում վերադառնում էին Ուոկիգան։ Նրանք վերջնական բնակություն հաստատեցին Լոս Անջելեսում 1934 թվականին, երբ Բրեդբերին 14 տարեկան էր։ Նրանց գրպանում կար ընդամենը 40 դոլար, որը բավականացրեց տան վարձի համար։ Դրանից հետո Բրեդբերիի հայրը աշխատանք գտավ կաբելային ընկերությունում, որտեղ նա սարքում էր մետաղալեր՝ շաբաթական 14 դոլարով։ Սա նշանակում էր, որ նրանք կարող էին մնալ, և Բրեդբերին՝ ով այդքան հասցրել էր սիրել Հոլիվուդը, շատ ուրախ էր։
Բրեդբերին հաճախում էր Լոս Անջելեսի ավագ դպրոցը և շատ ակտիվ դրսևորում էր իրեն դրամայի խմբակում։ Նա հաճախ գլաչմշկում էր Հոլիվուդով, որպեսզի հանդիպի հայտնի աստղերի։ Տաղանդավոր մարդկանցից նա հանդիպել էր Ռեյ Հերրիհոուսենին և ռադիոյի աստղ Ջորջ Բըրնսին։ Բրեդբերին առաջին աշխատավարձը ստացել է 14 տարեկանում՝ իր կատակներից մեկը Ջորջ Բըրնսին վաճառելու համար, որը պետք է օգտագործվեր «Բըրնս և Ալլեն» ռադիո հաղորդման ժամանակ[27][28]։
Իր երիտասարդության տարիներին Բրեդբերին ակտիվ ընթերցող ու գրող էր և արդեն վաղ տարիքում գիտեր, որ իր կյանքը կապելու է արվեստի հետ[29]։ Նա սկսեց գրել իր պատմությունները 11 տարեկանում (1931), Մեծագույն ճգնաժամի ժամանակ։
Նա անցկացրել է իր պատանեկությունը Ոիոկեգանի Կարնեգի գրադարանում ՝ կարդալով այնպիսի հեղինակների ինչպիսիք են ՝ Հ․Գ․ Ուելսը, Ջուլես Վեռնը և Էդգար Ալլան Պոն։ 12 տարեկանում Բրեդբերին սկսեց գրել ավանդական սարսափ պատմություններ և նա ասում էր, որ մինչև 18 տարեկանը փորձել է նմանակել Փոնին[30][30]։ Բացի կոմիքսներից, նա սիրում էր Էդգար Րայս Բուռռոին, ում գործերից առանձնացնում էր «Մարսի հզոր զինվորին» ստեղծագործությունը։ Այս ստեղծագործությունն այնքան էր տպավորել Ռեյին, որ 12 տարեկանում նա գրեց իր սեփական շարունակությունը։ Բրեդբերին նաև մուլտիպլիկատոր էր և սիրում էր նկարել։ Նա գրել է նաև Տարզանի մասին։ Բրեդբերին լսում էր Չանդու Մագի հաղորդումը ռադիոյով և ամեն գիշեր նստում և հիշելով գրում էր իր լսած տեքստը[31]։
Իր պատանեկության տարիներին նա հաճախ այցելում էր իր ընկեր և ուսուցիչ Բոբ Օլսենին Բեվերլի Հիլսում։ Բոբի հետ կիսվում էր իր մտքերով և պլաններով։ 1936 թվականին Հոլիվուդի օգտագործված գրքերի գրախանութում նա տեսավ Լոս Անջելեսի գիտաֆանատաստիկայի սիրահար խմբակի հանդիպման հայտարարությունը։ Նա անհամբեր սպասում էր իր հետ նույն հետաքրքրությունը կիսող մարդկանց հետ հանդիպմանը[32]։
17 տարեկանում Բրեդբերին կարդում էր պատմություններ, որոնք հրատարակվում էին «Ապշեցուցիչ գիտաֆանտաստիկա» ամսագրում։ Հատկապես կարդում էր Ռոբերտ Ա․ Հեինլեինի, Արթուր Ս․ Կլարկի և Տեոդոր Ստուրգյոնի պատմվածքները ՝ որպես իր համար գիտաֆանտաստիկայի հիմք[33]։ Նա Վերնի մասին ասում էր․ « Մարդ արարածը շատ տարօրինակ իրավիճակում է, շատ տարօրնակ աշխարհում, և նա հավատում է, որ մենք կարող ենք հաղթել, եթե բարոյապես վարվենք»[33]։ Բրեդբերին ընդունում է, որ 20 տարեկանից դադարեցրել է գիտաֆանտաստիկա կարդալը և սկսել է ուսումնասիրել Ալեքսանդր Պոպին և պոետ Ջոն Դոննին։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա հանդիպեց Ռոբերտ Հեյնլինին, ում մասին ասում էր․ «Նա շատ ճանաչված էր, նա գրում էր մարդասիրական գիտաֆանտաստիկա, ինչը ինձ ոգեշնչեց լինել մարդ մեքենայի փոխարեն[33]։
Ընտանիքը ապրում էր Լոս Անջելեսի Վերին Թատրոնից չորս թաղամաս այն կողմ, որը «MGM» և «Fox» ընկերությունների համար առաջատարն էր։ Նա գլաչմշկում էր այնտեղ, ինչպես նաև ամբողջ քաղաքով, որպեսզի ստորագրություններ վերցնի հայտնի աստղերից։ Նշանավոր աստղերից նա հանդիպել էր Նորմա Շիրերին, Լաուրելին և Հարդիին և Ռոնալդ Կոլմանին։ Երբեմն նա անցկացնում էր իր ամբողջ օրը «Կոլումբիա Փիքչըրսի» դիմաց, որից հետո գլաչմշկում էր դեպի «Բրաուն Դերբի», որպեսզի հանդիպի այն աստղերին, ովքեր գալիս էին այնտեղ ճաշելու։ Այնտեղ հանդիպել էր Քերի Գրանտին, Մերլին Դիեթրիչին և Մեյ Ուեսթին, ում նա արդեն ամեն ուրբաթ տեսնում էր։
Բրեդբերին շատ լավ է հիշում իր հանդիպումը Սերգեյ Բոնդարչուկի հետ, ով Սովետական հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» ֆիլմի ռեժիսորն էր[34]։
«Օ՜, մի՛ստր Ֆորդ, ինձ դուր են գալիս Ձեր ֆիլմերը»։ Նա ճանաչեց նաև Գրետա Գարբոյին և այլոց։ Ես լուռ կագնել էի ամենավերջում և ուղղակի նայում էի։ Հանկարծ Բոնդերչուկը տեսնելով ինձ բացականչեց. «Ռեյ Բրեդբերի՛, այդ Դո՞ւք եք»։ Նա նետվեց դեպի ինձ, գրկեց և վերցնելով խմիչքի շիշը ՝ տարավ ինձ իր սեղանի մոտ, որտեղ նստած էին միայն նրա ամենամոտիկ ընկերները։ Հերթում կանգնած բոլոր հանրահայտ հոլիվուդյան ռեժիսորները տարակուսանքի մեջ էին։ Նրանք նայում էին ինձ և հարցնում միմյանց. «Ո՞վ է այս Բրեդբերին» և վիճաբանելով նրանք հեռացան` թողնելով ինձ Բոնդարչուկի հետ…»
Բրեդբերիի առաջին հրատարակված պատմվածքը «Հոլլերբոքենի երկընտրանքը» ստեղծագործությունն էր, որը հայտնվել էր Ֆորրեստ Ջ․ Աքերմանի «Հունվար 1939» համարում։ 1939 թվականի հուլիսին Աքերմանը 19 տարեկան Բրեդբերիին տվեց գումար, որպեսզի նա գնա Նյու Յորք, որտեղ պետք է անցկացվեր աշխարհի առաջին գիտաֆանտաստիկայի համագումարը։ Բրեդբերին գրեց չորս ամենագլխավոր հարցերը, որոնցից յուրաքանչյուրը սահմանափակված էր 100 կրկնօրինակով։ 1940-1947 ընկած ժամանակահատվածում նա օգնում էր Ռոբ Վագների ֆիլմային ամսագրին[35]։
Բրեդբերին հանգիստ կարող էր սկսել իր կարիերան գրականության մեջ, երբ իր վատ տեսողության պատճառով ազատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց։ Բրեդբերին շատ ոգեշնչված էր գիտաֆանտաստիկայի հերոսներից, ինչպիսիք էին Ֆլեշ Գորդոնը և Բաք Ռոջերսը։ Նա սկսեց հրատարակել իր գիտաֆանտաստիկ պատմվածքները 1938 թվականին։ Ֆորրեստ Ջ․ Աքերմանը հրավիրել էր Բրեդբերիին Լոս Անջելեսի գիտաֆանտաստիկ հավաքույթին, ում այդ ժամանակ հանդիպել էր Լոս Անջելեսի Քլիֆտոն սրճարանում։ Այստեղ նա հանդիպեց Ռոբերտ Հեյնլիին, Ֆրեդրիկ Բրաունին, Լեյ Բրաքեթին, Ջեք Ուիլլիամսոնին և այլ գրողների[36]։
1939 թվականին Բրեդբերին միացավ «Լարային ՈՒիլշեիր» դերասանների խմբակին, որտեղ նա գրել և խաղացել է մի քանի ներկայացումներում։ Դա «այնքան վատ էր» ըստ Բրեդբերիի, որ նա գրեթե երկու տասնամյակ դադարեց սցենարներ գրելը։ Բրեդբերիի առաջին վճարովի գործը եղել է «Ճոճանակը», որը նա գրել է Հենրի Հեսսի հետ։ Այն հրատարակվել է «Գիտական Հիանալի Պատմվածքներ» ամսագրում, որի համար վաստակել է 15 դոլար։
Բրեդբերին վաճառեց իր առաջին «Գետը» պատմվածքը 13.75 դոլարով և դարձավ լիարժեք գրող 24 տարեկանում։ Նրա առաջին պատմվածքների ժողովածուն ՝ «Մութ կարնավալը», հրատարակվեց «Արխամ» հրատարակչության կողմից, որի տնօրենն էր Ոուգըստ Դերլեթը։ Երբ ՈՒիլլ Քափին ուսումնասիրում էր այս գործը, նա ասաց որ Բրեդբերին «շատ հարմար է ընդհանուր առմամբ» և զգաց, որ նա կդառնա Ջոն Կոլլիերի մակարդակի գրող։
Երբ ՈՒեիրդ Թեյլսը մերժեց Բրեդբերիին, նա ուղարկեց «Վերադարձը» Թրուման Քափոթին, ում շնորհիվ հետագայում այն հրատարակվեց։ 1947 թվականին այս գործը արժանացել է Օ․ Հենրիի պատմվածքների համար տրվող մրցանակի։
Կալիֆորնիայի գրադարանում ՝ վարձով տրվող գրամեքենաների սենյակում, Բրեդբերին գրեց իր ամենահաջողակ գործերից մեկը ՝ «Հրշեջը», որի երկարությունը 25,000 բառ էր։ Հետո այն հրատարակվել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» անվան տակ։ Այս գիրքը գրելը արժեցավ 9.80 դոլար ՝ գրամեքենաների սենյակի կես ժամը 10 ցենտ արժողությամբ։ Բրեդբերիի և Բրիտանացի գրող Քրիստոֆեր Իշերվուդի հանդիպումը ճակատագրական էր, քանի որ նրա «Մարսյան քրոնիկոնը» պատմվածքը արժանացավ շատ հարգված քննադատի կարծիքի[34][34]։
Բրեդբերին իր ամեն օր գրելու սովորությունը բացատրում էր երկու իրադարձություններով։ Առաջին իրադարձությունը եղել է, երբ նա երեք տարեկան էր, և նրա մայրը տարել էր նրան Նոտր Դամ ՝ Լոն Չենեյի ներկայացումը նայելու։ Երկրորդ իրադարձությունը եղել է 1932 թվականին, երբ Պարոն Էլեկտրիկոն, ով կառնավալի ծաղրածուն էր, էլեկտրական թրով դիպչեց Բրեդբերիի քթին և գոռաց․ «Ապրի՛ր հավերժ»[37]։ Բրեդբերին հիշում է․ «Ես զգացի, որ մի տարօրինակ բան պատահեց ինձ հետ, երբ ես հանդիպեցի Պարոն Էլեկտրկոյին[37]։ Նա տվեց ինձ ապագա․․․ ես սկսեցի գրել։ Դրանից հետո, արդեն 69 տարի, ես ամեն օր գրում եմ »։ Այդ փոքր հասակում Բրեդբերին սկսեց զբաղվել մոգությամբ, որը իր կյանքի առաջին մեծ սերն էր։ Եթե նա գրելը չբացահայտեր, ապա կդառնար մագ[38]։
Բրեդբերին ձգտում էր ունենալ ազդեցություն և ոգեշնչում այլ գրողներից։ Նա բնութագրում էր այն քննարկումները, որոնք նա կարող էր ունենալ իր սիրելի պոետների ՝ Ռոբերտ Ֆռոսթի, Ուիլիամ Շեքսպիրի, Ջոն Ստեյնբեկի, և Թոմաս Վոլֆի հետ։ Ստեյնբեկից նա սովորել էր, թե «ինւչպես գրել օբյեկտիվորեն, բայց կարողանալ տեղավորել մանրուքները ՝ առանց ավելորդ խոսքերի»։ Նա ուսումնասիրում էր Էևդորա Վելթիին իր «մթնոլորտը, բնութագիրը ու շարժումը մեկ տողում փոխանցելու» ունակության համար։ Նրա բոլոր ժամանակների ամենասիրելի գրղներից են եղել Քեթրին Պորտերը, ով գրել է Ամերկյան հյուսիսի մասին, Էդիթ ՈՒորտոնը և Ջեսմին ՈՒեսթը[39]։
Մեկ անգամ Բրեդբերիին նկարագրել են որպես «Միջին Արևմուտքի սյուրռեալիստ» և հաճախ անվանում են գիտաֆանտաստիկա գրող, որը նկարագրվում է որպես «հավանականի արվեստը»։ Բրեդբերին դեմ էր այդ պիտակավորմանը, սակայն․
«Նախ և առաջ, ես չեմ գրում գիտաֆանտաստիկա։ Ես գրել եմ միայն մեկ գիտաֆանտաստիկ գիրք և դա «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» պատմվածքն է, որը հիմնված է իրականության վրա։ Գիտաֆանտաստիկան ՝ իրականության պատկերումն է։ Ֆենթըզին ՝ անիրականի պատկերումն է։ Այսպիսով, «Մարսյան քրոնիկոնը» գիտաֆանտաստիկա չէ, դա ֆենթըզի է։ Տեսնու՞մ եք ՝ դա չէր կարող պատահել։ Դրա պատճառով էլ այն դեռ երկար կմնա, քանի որ դա միֆ է, իսկ միֆերը մնալու ուժ ունեն»[39]։
Բրեդբերին հիշում էր, որ մի երեկո գրել էր կարճ պամտմություն իր և մահի առաջին հանդիպման մասին։ Երբ Ռեյը երեխա էր, նա ծովում հանդիպել էր մի աղջկա, ով մտել էր ջուրը և չէր վերադարձել։ Տարիներ անց․ երբ նա գրեց այս մասին, նա չէր կարողանում զսպել արցունքները։
Հետո, երբ նրան հարցրեցին իր ստեղծագործության լիրիկական ուժի մասին, նա պատասխանեց․ «Ամեն օր այդքան պոեզիա կարդալուց։ Իմ սիրելի գրողներից են այն մարդիկ, ովքեր ամեն ինչ ճիշտ են ասել։ Եթե դու մտադիր ես լացել, ապա դու չես ապրի լիարժեք կյանքով»[40]։
Ավագ դպրոցում Բրեդբերին ակտիվ էր պոեզիայի և դրամայի խմբակերում։ Չնայած նրան, որ նա ստեղծում էր պլաններ դերասան դառնալու մասին, նա սկսեց ավելի լուրջ վերաբերվել գրելուն։ Բրեդբերին ավարտեց ավագ դպրոցը Լոս Անջելեսում, որտեղ նա պեզիայի դասեր էր անցնում Սնոու Հուշի մոտ, ով նկատել էր նրա տաղանդը և խորացրել էր գրելու հանդեպ հետաքրքրությունը։ Բայց նա համալսարան չընդունվեց, փոխարենը փողոցներում ամսագրեր էր վաճառում։ Իր կրթության վերաբերյալ նա ասել է․
«Երբ ես 19 տարեկան էի, ես չէի կարող ընդունվել քոլեջ, որովհետև աղքատ ընտանիքից էի։ Մենք փող չունեինք, ուստի ես գնում էի գրադարաններ։ Շաբաթվա մեջ 3 օր ես կարդում էի գրքեր։ Այսպես 27-ում ես համալսարանի փոխարեն ավարտեցի գրադարանը»[41]։
Նա ամսագրերից մեկում ասել է․
«Դու չես կարող գրել սովորել համալսարանում։ Դա շատ վատ վայր է գրողների համար, քանի որ ուսուցիչները կարծում են, որ ավելի շատ բան գիտեն, քան դու, իսկ դա այդպես չէ»։ Բրեդբերին իր ոգեշնչումը նկարագրում է․ «Իմ պատմվածքները գալիս և կծում են ոտքս։ Ես դրանց պատասխանում եմ գրի առնելով։ Երբ ես վերջացնում ոմ, մտքերը թողնում և փախչում են»[42]
Ուոկեգանի վերանվանումը, որը Կանաչ քաղաքն է, ապահովության և տան սիմվոլ է, որը հաճախ համարվում է ֆենթըզի ժանրի հեքիաթների հակասում։
Կանաչ քաղաքը առկա է իր «Խատուտիկի գինի» և «Մնաս բարով ամառ» ստեղծագործություններում։ Կանաչ քաղաքում Բրեդբերիի քեռին կառնավալներով ճանապարհորդող է, ով թաքցնում է իր գերբնական ուժերը։ «Կանաչ քաղաք» նշվում է նաև իր «Ամառային առավոտ, ամառային գիշեր» պատմվածքում[43]։ Հավանաբար այն հետ հայածք էր այն դանդաղ վերացող քաղաքին, որը հեղինակի արմատների հիմքն էր[44]։
Բրեդբերին գրել է շատ հոդվածներ մշակութի և արվեստի վերաբերյալ, որոնցով գրավել էր քննադատների ուշադրությունը։ Նա նկատել էր, որ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գործը կարող էր հասցնել խելացնորության։
«Երբ ես գրում էի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» նովելը, ես մտածում էի, որ նկարագրում էի այն աշխքարհը, որը կարող էր լինել հինգ տասնամյակ հետո։ Բայց մի քանի շաբաթ առաջ Բեվերլի Հիլսում ամուսիններ անցան իմ կողքով, ովքեր քայլում էին իրենց շան հետ։ Ես կանգնեցի և նայեցի նրանց ետևից։ Ես ապշել էի։ Կնոջ ձեռքում կար ծխախոտի տուփի չափ ռադիո, որից կախված լարերը ձգվում էին նրա ականջների մեջ։ Նա չէր նկատում ամուսնուն և շանը։ Նա լաց էր լինում և դանդաղ քայլում էր։ Սա հորինված պատմություն չէ»։
1982 թվականի հոդվածում նա գրել է․ «Մարդիկ խնդրում են, որ ես գուշակեմ ապագան, երբ միակ բանը, որ ես ուզում եմ անել ՝ այն կանխելն է»[45]։
1956 թվականի մայիսի 24-ին, Բրեդբերին հայտնվեց Հոլիվուդի հեռուստահաղորդումներից մեկում, որի հաղորդավարն էր Գրուչո Մարքսը։ Հաղորդման սկզբում Բրեդբերին քննարկեց իր գրքերից և այլ գործերից մի քանիսը, որոնց մեջ էր նաև «Այն աշխարհը, որը երեխաներն են ստեղծել» ստեղծագործությունը[46]։
Բրեդբերին 1964 թվականի Նյու Յորքի[47] և Դիսնեյ ՈՒորլդի[48][49][50] տիեզերանավերի ցուցահանդեսի խորհրդատու էր։ Բրեդբերին դետեկտիվ ֆանտաստիկայի վրա կենտրոնացավ 1980-ականներին[51]։ Հաջորդ տասնամյակում նաև վարել է «Ռեյ Բրեդբերիի թատրոնը» հաղորդումը, որը հիմնված էր իր պատմվածքների վրա։
Բրեդբերին գումար էր հավաքում, որպեսզի խոչընդոտի Կալիֆորնիայի գրադարանների փակմանը։ Նա ասում էր, որ գրադարաններն են «մեծացրել» նրան։ Նրա կարծիքը տեխնոլոգիաների վերաբերյալ տարբերվում էր[52]։ Նա ասում էր․ «Ես միայն լավն եմ սպասւոմ համակարգիչներից։Երբ դրանք հայնտվեցին, մարդիկ վախեցել էին։ Ես չեմ սիրում այդպիսի մարդկանց։ Համակարգիչները ՝ գրքեր են։ Գրքերը ամենուր են, համակարգիչները նույնպես կլինեն»[53]։ Բայց 2010 թվականին նա ասում էր։ «Մենք ունենք չափից շատ հեռախոսներ, մենք ունենք չափից շատ համացանց։ Մենք պետք է ազատվենք դրանցից»[54]։ Սակայն, 2011 թվականին նա թույլատվություն տվեց, որ իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» լինի էլեկտրոնային տեսքով[55]։
Մի քանի կոմիքս գրողներ վերցրել են Բրեդբերիի պատմվածքները։ Ի սկզբանե գրողները գողացել էին նրա պատմվածքները, բայց Բրեդբերիի դիվանագիտական նամակի շնորհիվ ընկերությունը ստիպված էր գումար վճարել նրան։
Բրեդբերին իր ամբողջ կյանքում մնացել է եռանդուն գրող, ով թողել է հսկայական գրական ժառանգություն։ Բրեդբերին հինգ տարի եղել է Լոս Անջելեսի թատրոնի տնօրեն[56]։
Բրեդբերիի մասին կա երկու վավերագրական ֆիլմ, որոնցից մեկը «Մթնշաղում ապրող մագի կյանքը» ֆիլմն է, որը ներկայացնում է իր դժվարությունները Ռոբ Սերլինգի հետ և իր ընկերությունը Չարլզ Բյումոնտի հետ[57]։ Մյուս ֆիլմը «Հրեշի քրոնիկոնը» ֆիլմն է, որը պատկերում է իր և Ֆորեստ Աքերմանի կյանքը[58]։
Բրեդբերիի պատվին բացվել էր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրախանութը Կալիֆորնիայում։ Բացմանը Բրեդբերին եկել էր Ժոզեֆ Մուգնաինիի հետ։ Այդ գրախանութը ժամանակավորապես փակվել էր 1987 թվականին և վերաբացվել էր 1990 թվականին[59]։
Բրեդբերին ամուսնացած է եղել Մարգերիդ Բրեդբերիի (Հունվարի16, 1922 – Նոյեմբերի 24, 2003) հետ 1947 թվականից մինչև կնոջ մահը։ Նրանք ունեին չորս երեխա[60] ՝ Սյուզան, Ռամոնա, Բետտինա և Ալեքսանդրա[61]։ Բրեդբերին երբեք չի ստացել վարորդական իրավունք և հույսը դնում էր իր հեծանիվի վրա[62]։ Բրեդբերիի 56-ամյա կինը եղել է նրա կյանքի միակ կինը[34]։
Նրա ծնողները եկեղեցի չէին գնում։ Հասուն տարիքում Բրեդբերին որոշել էր առաջնորդվել արեևելյան և արևմտյան հավատքներով։ Նա հավատում էր, որ Աստվածն է տվել իրեն իր գրելու տաղանդը[63]։
Չարլզ Ադամսը Բրեդբերիի լավ ընկերն էր, ով նկարազարդել էր Բրեդբերիի առաջին պատմվածքները Էլլիոտներ ընտանիքի մասին։ Ընտանիք, որը նման էր Ադամսի ընտանիքին և ապրում էր Իլինոյսում։ Նրանց մասին առաջին պատմվածքը եղել է «Վերադարձը», որը հրատարակվել է 1946 թվականին։ Բրեդբերին և Ադամսը պլանավորում էին համագործակցել և ստեղծել նրանց ընտանիքի ամբողջ պատմությունը, սակայն նրանք գնացին տարբեր ճանապարհներով[64], և այդ գործը չստացվեց։ 2001 թվականի հոկտեմբերին Բրեդբերին հրատարակեց ընտանիքի մասին գրված բոլոր պատմվածքները մեկ գրքում, որի վրա Ադամս ընտանիքի նկարազարդումն էր[65]։
Ռեյ Հարրիհոուսենը նույնպես Բրեդբերիի մտերիմ ընկերներից էր[66]։ Բրեդբերին պատմում էր, որ նրանք առաջին անգամ հանդիպել են երբ 18 տարեկան էին։ Նրանց սերը գիտաֆանտաստիկայի և Քինգ Քոնգի հանդեպ հանդիսացավ նրանց ընկերության սկիզբը, որը ձգվեց ավելի քան 70 տարի[67]։
Հետագայում Բրեդբերին կորցրել էր ընկերներին, սակայն Ջեն Ռոդենբերիի մահը շատ մեծ ազդեցություն էր թողել նրա վրա։ Նրանք ընկերներ են եղել ավելի քանի երեք տասնամյակ, մինչև Ռոդենբերին խնդրեց Բրեդբերիին գրել «Աստղային չվերթ» ստեղծագործությունը, սակայն Ռեյը ադպես էլ չգրեց։ Նա ասում էր, որ երբեք չի կարողացել վերցնել ուրիշների մտքերը և աշխատել դրանց վրա[34]։
1999 թվականի կաթվածի պատճառով Բրեդբերին ստիպված էր շարժվել սայլակով[68][68][69]։ Սակայն Բրեդբերին շարունակում էր գրել, նույնիսկ գրել էր «Նյու Յորքեր» հոդվածը, որը իր գրելու ոգեշնչման մասին էր։ Այս հոդվածը հրատարակվեց Բրեդբերիի մահից մեկ շաբաթ առաջ[70]։
Բրեդբերին ընտրել էր հուղարկավորության վայրը՝ Վեսթվուդի հուշահամալիրը։ Տապանաքարի վրա պետք է գրված լիներ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի հեղինակը»[71][72]։ 2015 թվականի փետրվարի 6-ին «The New York Times» ամսագիրը հայտնեց, որ այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է Ռեյ Բրեդբերին, քանդվել է ճարտարապետ Թոմ Մեյնի կողմից[73]։
Բրեդբերին մահացել է երկարատև հիվանդությունից 2012 թվականի հունիսի 5-ին, Լոս Անջելեսում[74]։ Բրեդբերիի ցանկությամբ իր սեփական գրադարանը փոխանցվել է Ուոկեգանի գրադարան, որտեղ նա շատ ժամանակ է անցկացրել[75]։
«The New York Times» ամսագիրը Բրեդբերիի մասին գրել է[76]․ «Այն գրողը, ով պատասխանատու է գիտաֆանտաստիկան գրականություն բերելու համար»։ Բրեդբերիի թոռը ՝ Դեննի Կարապետյանը, ասել է , որ Բրեդբերիի գործերը ազդեցություն են ունեցել բազմաթիվ գրողների, գիտնականների և ուսուցիչների վրա, և այդ պատմությունները լսելը շատ հուզիչ է[61][77]։ «The Washington Post» ամսագիրը նշում է, որ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքում Բրեդբերին արդեն կանխատեսել էր ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը։ Նա խոսում էր բլութութով ականջակալների և արհեստական ինտելեկտի մասին[78]։
2012 թվականի հունիսի 6-ին Բարակ Օբաման ասել է․
«Բազմաթիվ ամերիկացիների համար Ռեյ Բրեդբերիի մահվան մասին լուրը տարավ դեպի մեր մտքում ունեցած իր ստեղծագործությունների պատկերները, որոնք տպավորվել են մեր մեջ շատ վաղ տարիքից։ Նրա թողած գրական ժառանգությունը փոխել է մեր մշակույթը և ընդլայնել է մեր աշխարհը։ Բայց Ռեյը հասկանում էր, որ մենք կարող ենք օգտագործել մեր երևակայությունը ավելի լավ հասկանալու համար։ Անշուշտ, Ռեյը շարունակելու է իր գործերով ոգեշնչել սերունդներին։ Մեր աղոթքները և մտքերը իր ընտանիքի և ընկերների հետ են»[79][80]։
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ասել է․ «Բրեդբերին եղել է իմ կարիերայի մուսան։ Գիտաֆանտաստկայի և ֆենթըզիի աշխարհում նա անմահ է»։ Գրող Նեյլ Գայմանը զգում էր, որ աշխարհի լանդշաֆտը կնվազեր, եթե մենք չունենաինք նրան[81]։ Հեղինակ Սթիվեն Քինգը ասել է[80]․ «Ռեյ Բրեդբերին գրել է հիանալի նովելներ և երեք հարյուր պատմվածքներ։ Վերջիններից մեկն էր «Ամպրոպի ձայնը»։ Այն ձայնը, որ ես հիմա լսում եմ ՝ բարձր ոտնաձայներով հեռանալու ձայնն է։ Բայց նովելներն ու պատմածքները մնում են, մնում են իրենց տարօրինակ գեղեցկությամբ»[82]։
Բրեդբերին գրել է 27 նովելներ և ավելի քան 600 կարճ պատմվածքներ[77]։ Իր գործերից 8 միլիոն կրկնօրինակ, որոնք թարգմանվել են 36 լեզուներով, վաճառվել են ամբողջ աշխարհում[76]։
1949 թվականին Բրեդբերին և իր կինը սպասում էին իրենց առաջնեկին։ Նա նստեց Գրեյհաունդ ավտոբուսը, որը տանում էր դեպի Նյու Յորք, և տեղավորվեց ԵՄՔԱ –ում ՝ գիշերը 50 ցենտով։ Բրեդբերին իր պատմվածքները տարավ տասնյակ հրատարակիչների մոտ, բայվ ոչ ոք չէր ուզում դրանք։ Տուն վերադառանալուց առաջ Բրեդբերին ճաշեց Դաբլդեյի խմբագրի հետ, ով առաջարկեց նրան միավորել բոլոր պատմվածքները մեկ գրքի մեջ։ Խմբագիրը նաև որոշեց «Մարսյան քրոնիկոնը» անվանումը։ Այդ գիշեր Բրեդբերին սնցկացրեց ԵՄՔԱ-ում և տպեց ընդհանուր նկարագիրը։ Հաջորդ առավոտ Բրեդբերին տարավ այն Դաբլդեյի խմբագրի մոտ, ով կարդաց նկարագիրը և Բրեդբերիին փոխանցեց 750 դոլար։ Երբ Բրեդբերին վերադարձավ Լոս Անջելես, նա միացրեց բոլոր պատմվածները և ստացավ «Մարսյան քրոնիկոնը»[39]։
Հետագայում նշվել է, որ «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ստեղծագործությունն է Բրեդբերիի առաջին իսկական նովելը։ Նովելը հիմնականում պատմում էր, թե ինչպես է Բրեդբերին Ամերիկայի սրտում ականատես եղել ամերիկյան փոքր քաղաքի կյանքին։
1955-56 թվականների ձմռանը Դաբլդեյի խմբագրի հետ խոսելուց հետո Բրեդբերին դադարեցրեց այն նովելի հրատարակումը, որը հիմնված էր Կանաչ քաղաքի վրա։
Փոխարենը գրեց 17 պատմվածք և միացրեց Կանաչ քաղաքի մասին գրված պատմվածքներին։ 1957 թվականին այս գիրքը ստացավ «Խատուտիկի գինի» անվանումը։ Հետագայում ՝ 2006 թվակականին, Բրեդբերին հրատարակեց նովելի բնօրինակը և անվանեց «Մնաս բարով, Ամառ»։ Այս վերնագրերը ցույց են տալիս, թե ինչ պատմվածքներ է Բրեդբերին որոշել պահպանել, քանի որ նա մեկ գրքից ստեղծեց երկուսը։
2007 թվականին Բրեդբերիի ամենանշանավոր չհրատարակված պամտվածքները հրատարակվեցին «Ամառային առավոտ, ամառային գիշեր» գրքի մեջ[83]։
1950-1954 թվականներին Բրեդբերիի 31 պատմվածքները օգտագործել է Ալ Ֆելդստեինին, ով դրանցից վեցում չի նշել Բրեդբերիի անունը, որի համար Բրեդբերին գումար է ստացել։ Դրանց մեջ էին «Կալիդասկոպ», «Հրթիռային մարդը» , «Աշնան մարդիկ» և «Վաղը կեսգիշերին» գործերը, որոնք հրատարակվել են Ֆրանկ Ֆրազետայի նկարազարդած կազմով։
Նաև 1950-ականների սկզբին Բրեդբերիի պատմվածքները ցուցադրվել են տարբեր շոուների ժամանակ, որոնցից են «Վաղվա հեքիաթները», «Այդտեղ», «Աստղային գիշեր» և այլն։ Ռեժիսոր Վիլիամ Ալլանդը առաջին անգամ Բրեդբերիին բերեց թատրոն 1953 թվականին։ Դա «Այն եկել է արտաքին աշխարհից» ֆիլմն էր, որը նկարահանվել էր Բրեդբերիի «Ատոմային հրեշ» ստեղծագործության հիման վրա։ Երեք շաբաթ անց դուրս եկավ Յուջին Լոուրեի ֆիլմը, որի հիմքում ընկած էր Բրեդբերիի ծովային հրեշի մասին պատմող ստեղծագործությունը։ Բրեդբերիի մտերիմ ընկեր Ռեյ Հերիհոսթենը նկարահանեց այդ հրեշի անիմացիոն տեսակը։ Բրեդբերին որպես շնորհակալություն, գրեց մի անիմատորի մասին պատմող պատմություն, որը շատ նման էր Հերիհոսթենին։ Հաջորդ 50 տարիների ընթացքում ավելի քան 35 հեռուստաֆիլմեր են նկարահանվել Բրեդբերիի գրած սցենարներով։
1953 թվականին ռեժիսոր Ջոն Հյուսթոնը Բրեդբերիին աշխատանքի ընդունեց։ Բրեդբերին աշխատում էր Ջոնի «Մելվիլ, Մոբի Դիք» ֆիլմի սցենարի վրա, որում Գրեգորիյ Պեկը խաղում էր Կապիտան Ահաբի դերը, Ռիչարդ Բեյսհարթը ՝ Իսմայելի, իսկ Օրսոն Ուելսը ՝ Մեփլ հայրիկի դերը։ Ֆիլմի կարևորագույն արդյունքը Բրեդբերիի «Կանաչ ստվերը» և «Սպիտակ կետը» գրքերն են, որոնք նկարահանել է Հյուսթոնը Մասսաչուսեթսում։
1965 թվականին Բրեդբերիի պատմվածքներից երեքը հայտվել են բեմի վրա։ Դրանք էին «Հրաշալի պաղպաղակի կոստյումը», «Այն օրը, երբ անձրևեց հավերժ» և «Ժամանակից դուրս սարքը»։ Վերջինը վերցված է «Խատուտիկի գինի» նովելից։ Ներկայացման մեջ խաղացել են Բուֆ Կոլեմանը, Ջոբի Բեյքերը, Ֆրեդրիք Վիլլանին,Առնոլդ Լեսսինգը, Էդդի Սալլիան, Քեյթ Թեյլորը, Ռիչարդ Բուլը, Հենրի Դելգաֆոն և Լեն Լեսսերը։
Օսկար Ուերները և Ջուլ Քրիթին խաղացել են «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ֆիլմում, որի ռեժիսորն էր Ֆրանցուիս Թրուֆֆոտը։
1966 թվականին Բրեդբերին օգնեց Լինն Գարրիսոնին ստեղծել «ԷՎԻԱՆ» ամսագիրը։
1969 թվականին «Նկարազարդված մարդը» երևաց մեծ էկրանին, որի մեջ խաղում էին Ռոդ Ստեիգերը, Քլեր Բլումը և Ռոբերտ Դրիվասը։ Նույն թվականին Բրեդբերին դիմեց երգահան Ջերրի Գոլդսմիթին, ով աշխատել էր Բրեդբերիի հետ ռադիոյում։ Նրանք Բրեդբերիի տեքստի հիման վրա ստեղծեցին «Քրիստիուս Ապոլլո» երգը։ Երգի պրեմիերան եղավ 1969 թվականին։
1972 թվականին «Կնոջ ճիչը» դարձավ ֆիլմ, որի գլխավոր դերասանուհին էր Օլիվի Հեվիլենդը։
«Մարսյան քրոնիկոնը» դարձավ երեք մասից բաղկացած սերիալ, որի գլխավոր դերում էր Ռոք Հյուդսոնը։ Սերիալը առաջին անգամ ցուցադրվել է 1980 թվականին։ Սակայն Բրեդբերին սերիալները համարում էր «ձանձրալի»[86]։
1982 թվականի «Էլեկտրական տատիկը» հեռուստաֆիլմը ցուցադրվեց Բրեդբերիի պատմվածքի հիման վրա։
1983 թվականին «Ինչ-որ սարսափելի բան է սպասվում» սարսափ ֆիլմում խաղում էին Ջեյսոն Ռոբարդսը և Ջոնաթան Փրայսը։
1984 թվականին Մայքլ Մքդոնոունի կողմից ստեղծվեցին «Բրեդբերի 13» ձայնագրությունները, որոնք ներառում էին ռադիոյով Բրեդբերիի մասին պատմությունները։ Այնտեղ խոսվում էր «Կիրճը», «Այնտեղ ծեր կին էր», «Ամպրոպի ձայնը», «Կալիդասկոպ», «Կնոջ ճիչը», «Տղամարդը» և «Քամին» ստեղծագործությունների մասին։ Այն լույս է տեսել 2010 թվականի մայիսի 1-ին և սկսել է ցուցադրվել «ԲիԲիՍի» ալիքով 2011 թվականի հունիսի 12-ին։ Այս գործը հաղթել է Փիբորդի մրցանակ և երկու Ոսկեգույն Սինդի մրցանակ։
1985-1992 թվականներին Բրեդբերին վարել է մի հեռուստահաղորդում, որը կոչվում էր «Ռեյ Բրեդբերիի թատրոնը», որի մեջ նա ընդգրկել էր իր 65 պատմվածքները։ Յուրաքանչյուր դրվագ սկսում էր Բռեդբերիի գրասենյակից, որտեղ նա նայում էր իր կյանքի նկարներին, որոնք օգնում էին նրան գրել։
Բրեդբերին շատ սիրված էր ԽՍՀՄ-ում, այդ պատճառով նկարահանվեց գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ, որը կոչվում էր «Այս ֆանտաստիկ աշխարհը»։ 1984 թվականին ՝ «Մեղմ անձրև կլինի» ստեղծագործության հիման վրա, ուզբեկ ռեժիսոր Նազիմ Թյուլաձիևը ստեղծեց մուլտֆիլմ։ 1989 թվականին ռեժիսոր Վլադիմիր Սամսոնովը նկարահանեց «Այստեղ կարող են վագրեր լինել» ֆիլմը[87][88][89]։
1993 թվականին Բրեդբերին հրապարակեց նաև «Հելոուինի ծառը» նովելի հեռուստատեսային տարբերակը։
1988 թվականին Բրեդբերիի «Հրաշալի պաղպաղակի կոստյումը» լույս տեսավ Թաչսթոն ստուդիայի կողմից։ Այն հիմնված էր «Կախարդական սպիտակ կոստյումը» ստեղծագործության վրա, որը հրատարակվել էր 1957 թվականին։ 1958 թվականին այս պատմվածքը եղել է նաև ներկայացման և երաժշտական տեսքով։
2002 թվականին Բրեդբերիի սեփական «Պանդիմոնիում թատրոն» ընկերությունը «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» նկարահանելու համար միավորեց դերասանությունը և անիմացիան։ 1984 թվականին «Տելարիում» ընկերությունը «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» հիման վրա ստեղծեց խաղ։
2005 թվականին լույս տեսավ «Ամպրոպի ձայնը» ֆիլմը, որը հիմնված էր Բրեդբերիի կարճ պատմվածքի վրա։ Այս նույն պատմվածքի հիման վրա ստեղծվել է նաև «Մարդասպանը» ֆիլմը, որը լույս է տեսել 2007 թվականին։
2005 թվականին Բրեդբերին զայրացել էր ռեժիսոր Մայքլ Մուրի վրա, ով օգտագործել էր «Ֆարենհայթ 9/11» վերնագիրը Ջորջ Բուշի մասին պատմող ֆիլմի համար․ որը Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»[90] տպավորությունն էր ստեղծում։ Բայց Բրեդբերին ասաց, որ նա գումար չէր ուզում ստանալ ֆիլմի համար և կարծում էր, որ նա արժանի էլ չէր։ Բրեդբերին պահանջում էր, որպեսզի Մուրը փոխի վերնագիրը, բայց ֆիլիմի լույս տեսնելուց երկու շաբաթ առաջ Մուրը զանգեց նրան և ասաց, որ արդեն հնարավոր չէ փոխել[91][91]։
2008 թվականին Ռոջեր Ռեյը նկարահանեց «Ռեյ Բրեդբերիի հաջողությունները», որը հիմնված էր համանուն կարճ պատմվածքի վրա։ Գիրքը հաղթել է ամենալավ ցուցադրության մրցանակը և Միջազգային սարսափ ֆիլմերի փառատոնում։ Ֆիլմը տարածվել է ամբողջ աշխարհով «Արսենալ» ստուդիայի կողմից, իսկ երկրի ներսում ՝ «Լայթինգ» ստուդիայի կողմից։ Բրեդբերիի գործերը և գրելու մոտեցումը ներառվել են Թերրի Սանդերսի «Ռեյ Բրեդբերի; Գրողի պատմությունը» ֆիլմում (1963)։
Բրեդբերիի «Խառնաշփոթ» բանաստեղծությունը 2012 թվականին ձայնագրվել է որպես հարգանքի տուրք[92]։
Ռեյ Բրեդբերիի գերազանց սցենար գրելու համար մրցանակը տրվել է «Ամերիկայի գիտաֆանտաստիկ և ֆենթըզի գրողներ» ընկերության կողմից։ Այն ներկայացվել է վեց մարդկանց չորս առիթներով 1992-2009 թվականներին։ 2010 թվականի սկզբին Ռեյ Բրեդբերիի մրցանակը «Տարբերվող դրամատիկ ներկայացման» համար ներկայացված էր «Նեբուլա» մրցանակաբաշխությանը։ Սակայն Բրեդբերիի մրցանակը փոխարինվեց «Նեբուլա մրցանակ լավագույն սցենարի համար»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.