Շերվուդ Անդերսոն

ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia

Շերվուդ Անդերսոն

Շերվուդ Անդերսոն (անգլ.՝ Sherwood Anderson, սեպտեմբերի 13, 1876(1876-09-13)[1][2][3][…], Քեմդեն, Պրեբլ, Օհայո, ԱՄՆ[2] - մարտի 8, 1941(1941-03-08)[4][1][2][…], Կոլոն, Պանամա[4][2]), ամերիկացի արձակագիր, նովելիստ։

Արագ փաստեր Շերվուդ Անդերսոնանգլ.՝ Sherwood Anderson, Ծնվել է ...
Շերվուդ Անդերսոն
անգլ.՝ Sherwood Anderson
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 13, 1876(1876-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմդեն, Պրեբլ, Օհայո, ԱՄՆ[2]
Վախճանվել էմարտի 8, 1941(1941-03-08)[4][1][2][…] (64 տարեկան)
Վախճանի վայրԿոլոն, Պանամա[4][2]
ԳերեզմանRound Hill Cemetery[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, վիպասան և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWittenberg University?
Ժանրերինքնակենսագրություն[2]
Ուշագրավ աշխատանքներՈւայնսբուրգ, Օհայո
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինEleanor Gladys Copenhaver? և Tennessee Mitchell Anderson?
Thumb
Շերվուդ Անդերսոն Վիքիդարանում
 Sherwood Anderson Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է փոկագործի ընտանիքում, տան յոթ երեխաներից երրորդն էր։ 1883 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քլայդ, Օհայո նահանգ։ Այդ քաղաքը հետագայում դարձել է Ուայնսբուրգ քաղաքի նախատիպը Անդերսոնի համանուն ստեղծագործության մեջ։ Չի ստացել միջնակարգ կրթություն, քանի որ թողել է դպրոցը և փոխել բազմաթիվ տարբեր գործեր, որպեսզի հոր մահից հետո կարողա պահել ընտանիքը։ Մոր մահից (1895) մոտավորապես մեկ տարի անց տեղափոխվել է Չիկագո, սակայն շուտով բանակ է զորակոչվել և գնացել Կուբա (Իսպանա-ամերիկյան պատերազմ)։ Վերադառնալուց հետո (1900 թվականից հետո) մեկ տարի ուսանել է Սփրինգֆիլդի (Օհայո նահանգ) Վիտենբերգյան քոլեջում, ապա վերադարձել է Չիկագո։ Սկսել է գրել էսսեներ և պատմվածքներ։

1904 թվականին ամուսնացել է Կորնելիա Լեյնի հետ, տեղափոխվել Քլիվլենդ, որտեղ դարձել է փոստային ընկերության ղեկավար, ապա բացել է սեփական բիզնեսը Էլիրիիում, Օհայո նահանգ։ 1910 թվականին սկսել է գրել վեպեր, սակայն 1912 թվականին ծանր նյարդային խանգարում է ունեցել, որից հետո վերադարձել է Չիկագո։ 1916 թվականին ամուսնալուծվել է (առաջին ամուսնությունից ունենալով երեք երեխա), այդ նույն տարում ամուսնացել է քանդակագործ Թենեսի Միտչելի հետ, իսկ 1924 թվականին՝ գրախանութի կառավարիչ Էլիզաբեթ Պրոլի հետ և բնակություն հաստատել Նոր Օռլեանում, որտեղ ծանոթացել է իր կնոջ աշխատողի՝ Ուիլյամ Ֆոլքների հետ։ 1929 թվականին բաժանվել է և այս կնոջից, ամուսնացել չորրորդ անգամ 1933 թվականին Էլինոր Կոուպերհեյվերի հետ։

1921 և 1927 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ 1926 թվականին Վիրջինիա նահանգի Մերիոնի քաղաքի մոտ ագարակ է գնել, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջը։ 1941 թվականին կնոջ հետ ուղևորվել է ճանապարհորդելու Հարավային Ամերիկայում, սակայն նավի վրա հիվանդացել է և մահացել որովայնամզի բորբոքումից Պանամայի ջրանցքի շրջակայքում։ Թաղվել է Մերիոնի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

Արձակ գործերի ընտրանի

  • Windy McPherson's Son (1916, վեպ)
  • Marching Men (1917, վեպ)
  • Mid-American Chants (1918)
  • Winesburg, Ohio (1919)
  • Poor White (1920, վեպ)
  • The Triumph of the Egg (1921)
  • Horses and Men (1923)
  • Many Marriages (1923, վեպ)
  • A Story Teller's Story (1924, ինքնակենսագրություն)
  • Dark Laughter (1925, վեպ)
  • Tar։ A Midwest Childhood (1926, ինքնակենսագրություն)
  • Beyond Desire (1932, վեպ)
  • Sherwood Anderson՝s Memoirs (1942, հուշեր, ետմահու)

Այլ աշխատանքներ

  • Sherwood Anderson/Gertrude Stein։ correspondence and personal essays/ Ed. by Ray Lewis White. Chapel Hill։ University of North Carolina Press, 1972
  • Selected letters/ Ed. by Charles E Modlin. Knoxville։ University of Tennessee Press, 1984
  • The Sherwood Anderson diaries, 1936—1941/ Ed. by Hilbert H Campbell. Athens։ University of Georgia Press, 1987
  • Early writings/ Ed. by Ray Lewis White. Kent։ Kent State UP, 1989
  • American spring song։ the selected poems of Sherwood Anderson/ Ed. by Stuart Downs. Kent։ Kent State UP, 2007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.