Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Էլյուար (դեկտեմբերի 14, 1895[1][2][3][…], Սեն Դենի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 18, 1952[4][2][3][…], Շարանտոն լը Պոն, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ։
Պոլ Էլյուար ֆր.՝ Paul Éluard | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Eugène Émile Paul Grindel |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Դենի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 18, 1952[4][2][3][…] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Շարանտոն լը Պոն, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] |
Գրական անուն | Didier Desroches[6], Jean Du Haut[6], Maurice Hervent[6] և Paul Éluard |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և արվեստագետ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Lycée Colbert? |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ և դադաիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Liberté, j'écris ton nom? |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Գալա Դալի, Նուշ Էլյուար և Դոմինիկ Էլյուար |
Զավակներ | Սեսիլ Էլյուար |
Կայք | eluard.org |
Պոլ Էլյուար Վիքիդարանում | |
Paul Éluard Վիքիպահեստում |
1912 թվականին պատանի Էլյուարը հիվանդանում է տուբերկուլյոզով, ընդհատում է Փարիզում իր ուսումն ու մեկնում Շվեյցարիա՝ բուժման։ Այստեղ հանդիպում է Ելենային՝ Գալային։ Գալան դառնում է Պոլի մուսան, և նա սկսում է բանաստեղծություններ գրել։ 1917 թվականին Պոլն ու Գալան ամուսնանում են, մեկ տարի անց ծնվում է նրանց դուստր Սեսիլը։ Պոլը մասնակցում է Առաջին աշխարհամարտին որպես հոսպիտալի սանիտար, ռազմաճակատում գրում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 1918 թվականին ծանոթանում է Ժան Պոլանի, ապա՝ Բրետոնի, Արագոնի, Մաքս Էռնստի հետ։ Նրանց հետ մեկտեղ Էլյուարը դառնում է դադաիզմի, ապա՝ սյուրռեալիզմի հիմնադիր։ 1923 թվականին հրաժեշտ է տալիս դադաիզմին։ 1926 թվականին այլ սյուրռեալիստների հետ անդամագրվում է կոմունիստական կուսակցությանը, 1933 թվականին՝ հեռացվում հակախորհրդային քարոզչության համար։ 1929 թվականին Էլյուարը հանդիպում է Սալվադոր Դալիին և ծանոթացնում նրան իր կնոջը։ Գալան որոշում է թողնել Էլյուարին և գնալ Դալիի մոտ. վերջինս այս առիթով նկարում է «Պոլ Էլյուարի դիմանկարը»։ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի օրերին Էլյուարը հանդես է գալիս ընդդեմ ֆրանկիստական շարժման։ Այդ տարիներին մտերմանում է Պաբլո Պիկասոյի հետ։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Պոլը հաստատվում է Փարիզում և իր բանաստեղծություններով խրախուսում Դիմադրության շարժումը։ Էլյուարի «Ազատություն» բանաստեղծության թերթոնները անգլիական ինքնաթիռները գցում էին Ֆրանսիայի վրա։ Դալին մեկնաբանում է այդ մասին այսպես.
«Ես զգում էի, որ ինձ վրա դրված է բանաստեղծի դեմքը պատկերելու պարտականությունը, որի Օլիմպոսից ես գողացել էի մուսաներից մեկը»; |
1929 թ. Էլյուարը հանդիպեց Մարիա Բենցին՝ իր նոր մուսային, իսկ հետագայում նաև կնոջը։ 1930 թ. Գալան վերջնականապես գնաց Էլյուարից Դալիի մոտ, ապահարզան ուղարկեց 1932 թ., և Էլյուարն ամուսնացավ Մարիայի հետ։
Էլյուարը բանաստեղծություններ է գրել Վիոլետա Նոզերի մասին, երբ նա մեղադրվում էր հանցանք գործելու համար։ Իսպանիայում Պոլը մտերմացել է Պաբլո Պիկասոյի հետ, հենց նկարչի «Գերնիկա» կտավը ոգեշնչեց Էլյուարին, և նա գրեց «Գերնիկայի հաղթանակը» Երկրորդ համաշխարահային պատերազմի սկզբին, Պոլը հաստատվեց Փարիզում։ Թռուցիկները, որոնց վրա գրված էր Պոլի ճանաչված ստեղծագործությունը՝ «Ազատություն»-ը, թռչում էին անգլական ինքնաթիռներից ամբողջ Փարիզով մեկ։ Պատերազմից հետոՙ Պոլը ստացավ ևս մեկ հարված՝ իր սիրելի կնոջ՝ Մարիայի մահը։ 1950 թ. Պոլը ծանոթացավ Դոմինիկա Լեմորի հետ, և նրանք ամուսնացան 1951 թ.: Պոլը գրեց բանաստեղծությունների «Փյունիկ» ժողովածուն՝ նվիրված իրենց հարաբերություններին և նորից լցված կյանքի ուրախություններով։ 1952 թ. փետրվարին պոետը ներկայացրեց ֆրանսիական կուլտուրան Վիկտոր Հյուգոյի ծննդյան տարեդարձի ժամանակ՝ Մոսկավայում։
1952 թ. նոյեմբերին Պոլ Էլյուարը մահացավ։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Դափնեկիր է Խաղաղության միջազգային մրցանակի (1952)
Էլյուարի ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն են գրել Ֆ. Պուլենկը, Ա. Սոգեն, Լ. Նոնոն, Կ. Սաարիախոն, Ա. Վալկոնսկին, Վիտաուտաս Բարկաուսկասը և այլ երգահաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.