Remove ads
Հայ գրող, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիսի 4, 1979, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ, 2021 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1], 2023 թվականից Հայաստանի գրողների միության վարչության անդամ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ[2][3]։
Կարեն Հրաչիկի Խուրշուդյան | |
---|---|
Ծնվել է | 4 մայիսի 1979 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | |
Կրթություն | Արմավիրի համալսարան, Հյուսիսային համալսարան, ՀՀ ԳԱԱ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ամուսին | Աստղիկ Արզումանյան |
Զավակներ | Առնո Խուրշուդյան Միհրան Խուրշուդյան |
Կարեն Խուրշուդյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 4-ին Վաղարշապատ քաղաքում։ Հայրը՝ Հրաչիկ Ռազմիկի Խուրշուդյանը, մահացել է ավտովթարից։ Մայրը՝ Գայանե Մելքոնի Մելքոնյանը(հետագայում` Խուրշուդյան), եղել է ասմունքող, լեհական պարբերականը հրապարակել է նրան նվիրված հոդված («PRZYJAŹŃ» ILUSTROWANY MAGAZYN պատկերազարդ ամսագիր, հունվարի 11, 1976, N2 (1405)։ Պապը՝ Ռազմիկ Սարգսի Խուրշուդյանը, եղել է Հունան Ավետիսյանի զինակիցը, հայտնի բացառիկ արիությամբ՝ «Հուշեր Մեծ Հայրենականից» գրքում (գլուխ «Թամանցու օրագրից», էջ 98-104)[4]։ Տատիկը՝ Լիանը (Զարուհի Մուրադյան), Անդրանիկ Օզանյանի զինակից[փա՞ստ], մսավաճառ Զոխեցի Խաչոյի դուստրն էր, հայտնի էր քուֆթայի պատրաստման իր վարպետությամբ և առատաձեռնությամբ[փա՞ստ]։
2005 թվականից բնակվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում[փա՞ստ]։
Ամուսնացած է, ունի երկու որդի[փա՞ստ]։
1985-1996 թվականներին սովորել է Վաղարշապատի Անաստաս Միկոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2021 թվականին ճանաչվել է դպրոցի պատվավոր սան։ 2022 թվականին Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի գրադարանն անվանակոչվել է բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի անունով («Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2022 թվականի օգոստոսի 31-ի համար 1 նիստի 8-րդ կետի որոշում, տնօրեն՝ Լ․ Պետրոսյան)։
1996-2001 թվականներին ուսանել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝«Իրավագիտություն» մասնագիտությամբ (տրված է Դիպլոմ (գերազանցության) 2001 թվականի հունիսի 6-ին, գրանցման համարը՝ N000209):
2001-2004 թվականներին ուսանել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ (տրված է Դիպլոմ (գերազանցության) 2004 թվականի հունիսի 18-ին, գրանցման համար՝ 23274, ռեկտոր՝ Բ․ Մակիչյան)։
2004-2005 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ՝ Ռոբերտ Զավենի Ավագյանի ղեկավարությամբ (տրված է տեղեկանք #2475-38, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գ․Ա․Պողոսյանի կողմից):
2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ է՝ «Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ (Ժ․01․02), գիտական ղեկավարն է բ․գ․թ, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հրաման N 113, 04․09․2024, տնօրեն՝ Հ․ Որսկանյան):
1985-2001 թվականներին Կարեն Խուրշուդյանը հաճախել է պարի դասընթացների՝ տարբեր պարուսույցների խմբերում (Մարգարիտա Գուրգենի խումբ (1985-1987), Ժաննա Խաչատրյանի խումբ (1987-1993), Իրինա Սարուխանյանի խումբ (մինչև 2001 թվական)։ Եղել է պարող, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դափնեկիր, պարուսույց։ Մասնակցել է բազմաթիվ պարահանդեսային պարերի մրցույթների և հանդես եկել «Զվարթնոց» պարահանդեսային պարերի անսամբլի կազմում Հայաստանի և արտերկրի բեմերում[փա՞ստ]։
2001-2005 թվականներին ղեկավարել է «Զվարթնոց» պարահանդեսային պարերի անսամբլը[փա՞ստ]։
2001-2005 թվականներին աշխատել է որպես պարուսույց Պուշկինի անվան դպրոցում[փա՞ստ]։
2001-2005 թվականներին եղել է պարուսույց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕԿՍ)[փա՞ստ]։
2008-2011 թվականներին եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար[փա՞ստ]։
2009 թվական, Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու[փա՞ստ]։
2011-2014 թվականներ, Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ[փա՞ստ]։
2015-2016 թվականներ, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի օգնական[փա՞ստ]։
2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող՝ վարչական օգնական[փա՞ստ]։
2005 թվականից՝ Մարսելի Խաչատուր Աբովյան Վարժարանի[5] ակտիվ անդամ, իսկ 2016 թվականից՝ նախագահ (պետական նույնացման համակարգում վարժարանի համարը՝ 500 745 112 000 10, Վարժարանի հռչակագրի պետական անդորրագիրի համարը N133013983)։ Նրա նախագահության օրոք Վարժարանն արձանագրել է գրանցումների նշանակալի զարգացում` 12 աշակերտից հասնելով 200 աշակերտի, որոնց ուսուցանել են 14-ից ավելի ուսուցիչներ, տնօրենների խորհրդի տարբեր տարքային 10 անդամ[փա՞ստ]։ Ասոցիացիան, բացի հայոց լեզվից կազմակերպել է նաև մշակութային տարբեր դասընթացներ և նորեկների համար ֆրանսերենի ուսուցման դասեր։ Կարեն Խուրշուդյանն ավարտել է նախագահի պաշտոնում իր առաջին մանդատը նշանակալի ապոթեոզով՝ Ֆարոյի պալատում ֆրանսահայ նշանակալի բարերարների հետ միասին բարեգործական գալա, որի մասին զեկուցեցին և հրապարակեցին ֆրանսիական ազգային մամուլի կարևորագույն խմբագրականներ, մասնակցել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ադրիանա Կարեմբոն և Մարտին Վասալը[6][7][8]։
2005 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ է(պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 430 047 704 000 19, Ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133001625)[փա՞ստ]։
2005- 2011 թվականներին եղել է JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ, պարուսույց (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 431 907 369 000 18)[փա՞ստ]: «Արարատ մոն ամուր» ներկայացման համար վերաբեմադրել է Վանուշ Խանամիրյանի «Փարաջանովի կոլաժներ» խորագրով գեղարվեստական մասը[փա՞ստ]։
2007 թվականից՝ որպես հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար, այնուհետև մեծ խորհրդի անդամ։ CCAF-SUD[9] հանդիսանում է Ֆրանսիայի հարավում հայկական համայնքի ներկայացուցչական մարմինը՝ «Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը» (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 501 192 611 000 17, ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133000605)։
2019 թվականին ընտրվել է համանախագահ[10],
2020 թվականին ընտրվել է փոխնախագահ[11][12]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրից Կարեն Խուրշուդյանը ֆեսբուքյան էջով հրապարակել է «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրը, որի արդյունքում համակարգվել և Հայաստան է ուղարկվել տասնյակ տոննա քաշով հումանիտար օգնություն[13][14][15]։
2020 թվական, Հայ ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) հիմնադիր անդամ։ ՀԱԱ (ANA)[16] Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ստեղծված կազմակերպություն է՝ կոչված ներկայացնելու նոր ճանապարհ սփյուռքի միավորման համար։
2021 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Եվրոպայի հայերի միության» խորհրդի առցանց ժողովին ընտրվել է հոգաբարձության խորհրդի անդամ[փա՞ստ]։
2021 թվականի ապրիլի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքել է հուշագիր[17]։
2021 թվականի ապրիլի 8-ին Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի(ԵՄԱՊՔ) և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքվել է ակադեմիական, մշակութայի, կրթական աջակցությանն, ինչպես նաև ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի երկկողմ ամրապնդման, դասախոսկան անձնակազմին հրավիրելու համատեղ գիտահետզոտական, փորձի փոխանակման, կրթական ծրագրերի մշակման կատարելագործման և ուսանողների պրակտիկայի կազմակերպման ուղղություններով համագործակցության հուշագիր[18]։
2023 թվականին Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանը (տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյան) եւ Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Խաչատուր Աբովյան» վարժարանը (նախագահ՝ Կարեն Խուրշուդյան) կնքել են համագործակցության հուշագիր[19]:
Կարեն Խուրշուդյանը մի քանի գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, արդի հինդի (հայտնի նաև որպես մանակ) [20]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Կարեն Խուրշուդյանը կատարել է գեղարվեստական թարգմանություններ։ Բնագրային թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը․
Տարի | Վերնագիր | Բառերի հեղինակ | Երաժշտության հեղինակ | Կատարող |
---|---|---|---|---|
2020 | Ապրելու ենք[24] | Կարեն Խուրշուդյան,Մարինե Գյուլումյան | Մարինե Գյուլումյան | Հակոբ Ղասաբյան, Կառոլին Յորգանցյան, Մադլեն Սինգեր/Տաբանու, Էրմոնիա, Անգինե Ռաստքելենյան, Լիլիան |
2021 | Մայրիկ[25] | Կարեն Խուրշուդյան | Մարինե Գյուլումյան | Վարդուհի Աբրահամյան |
2021 | Իմ քաղաք[26][27] | Կարեն Խուրշուդյան | Միլենա Մութաֆյան | Միլենա Մութաֆյան |
2021 | Արի | Կարեն Խուրշուդյան | Մարինե Գյուլումյան | Քրիստինե Պեպելյանը |
2022 | Հերոս մայրեր[28] | Կարեն Խուրշուդյան | Մարինե Գյուլումյան | Սոնա Շահգելդյան |
2022 | Օրերը | Կարեն Խուրշուդյան | Միլենա Մութաֆյան | Միլենա Մութաֆյան |
2023 | Սիրուն խոսքեր | Կարեն Խուրշուդյան | Միլենա Մութաֆյան | Միլենա Մութաֆյան |
2023 | Բալլադ - Ձոն հայրենիքիս[29] | Կարեն Խուրշուդյան | Արամ Խաչատրյան | Ադամ Բարո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.