Պոլ Էլուարի կինը, Մաքս Էռնստի սիրուհին, ավելի ուշ` Սալվադոր Դալիի կինը, մուսան և բնորդուհին From Wikipedia, the free encyclopedia
Գալա[4], իսկական անունը՝ Ելենա Իվանովնա (Դմիտրևնա) Դյակոնովա (ռուս.՝ Елéна Ивáновна (Димитриевна) Дья́конова, սեպտեմբերի 7, 1894[1], Կազան, Ռուսական կայսրություն - հունիսի 10, 1982[1][2], Port Lligat, Կադակես, Alt Empordà), Պոլ Էլուարի կինը, Մաքս Էռնստի սիրուհին, ավելի ուշ՝ Սալվադոր Դալիի կինը, մուսան և բնորդուհին։ Պատկերված է նրա մի քանի կտավներում։
Գալա Դալի | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Елена Дмитриевна Дьяконова |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1894[1] |
Ծննդավայր | Կազան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 10, 1982[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Port Lligat, Կադակես, Alt Empordà |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | մոդել և արվեստագետ |
Ոճ | սյուրռեալիզմ |
Ամուսին | Պոլ Էլուար և Սալվադոր Դալի |
Համատեղ ապրող | Մաքս Էռնստ[3] |
Զավակներ | Սեսիլ Էլյուար |
Gala Dalí Վիքիպահեստում |
Ինչպես հաղորդում է ֆրանսիացի գրող Դոմինիկ Բոնան, Ելենան ծնվել է 1894 թվականին, Կազանում։ Նրա հայրը՝ Իվան Դյակոնովը, համեստ պաշտոնյա էր, մահացել է 1905 թվականին։ Մայրը, Անտոնինա Դեուլինան, երկրորդ անգամ ամուսնացել է փաստաբան Դիմիտրի Իլյիչ Գոմբերգի հետ։ Ելենան նրան իր հայրն է կոչել և վերցրել է նրա անունը որպես հայրանուն։ 1905 թվականից հետո ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[5].
Հավաստի տվյալներ կան, որ Ելենայի մորական տատիկն ապրել է Տոբոլսկում, նրա ընտանիքը Սիբիրում տնօրինել է ոսկու հանքերի[5]։ Մոսկվայում Ելենան սովորել է 110 դպրոցում։ Այստեղ սովորել են նաև Անաստասիա և Մարինա Ցվետաևա քույրերը։
1912 թվականին տուբերկուլյոզից բուժվելու նպատակով մեկնել է առողջարան Կլավադելում (Շվեյցարիա)։ Այստեղ ծանոթացել է Պոլ Էլյուարի հետ։ Ելենա Դյակոնովայի եռանդը, վճռականությունն ու բարձր մշակույթը տպավորել են երիտասարդ Էլյուարին։ Նա ինքն իրեն կոչում էր Գալա կամ Գալինա, իսկ Էլյուարը կոչեց նրան Գալա՛՝ շեշտելով վերջին վանկը։ Գալայից սկսվում է Պոլի՝ սիրային պոեզիայի առաջին պոռթկումը, պոռթկում, որ շարունակվում է նրա հետագա աշխատանքներում։ 1917 թվականին նրանք ամուսնանում են, մեկ տարի անց ծնվում է նրանց դուստրը՝ Սեսիլը։
1921 թվականին Էլյուարն ու Գալան այցելում են նկարիչ Մաքս Էռնստին Քյոլնում (Գերմանիա)։ Գալան դառնում է նրա բնորդուհին, այնուհետև՝ սիրուհին՝ մնալով Էլյուարի կինը։ Հաջորդ տարի նկարիչը տեղափոխվել է Էլյուարի տուն Վալ դը Ուազում (Ֆրանսիա)։ Սիրային եռանկյունին որևէ կերպ չէր թաքցվում։ 1929 թվականին Էլյուարն ու Գալան այցելել են կատալոնացի երիտասարդ նկարիչ Սալվադոր Դալիին Կադակեսում։ Դա նրանց համար կայծակի հարվածի է նմանվում։ Գալան ու Սալվադորը սիրահարվում են։ Նրանք իրենց ամուսնությունը գրանցում են 1932 թվականին (եկեղեցական արարողությունը տեղի է ունեցել 26 տարի անց, 1958 թվականին)։
Գալան դառնում է նկարչի միակ կին բնորդուհին և ստեղծագործական ներշնչանքը։ Ինքը՝ Գալան, իր ձեռքն է վերցրել ամուսնու ֆինանսական գործերը և կարողացել է ստիպել նրան եկամուտ ստանալ։ 1968 թվականին նկարիչը Գալայի համար ամրոց է գնում Պուբոլ փոքրիկ ավանում, որը նա կարող էր այցելել միայն կնոջ կողմից գրավոր թույլտվության դեպքում։ Այստեղ է կյանքի վերջին տարիներն ապրել Գալան և այստեղ էլ թաղված է։
Գալան մահացել է 1982 թվականի հունիսի 10-ին, վաղ առավոտյան, 87 տարեկանում և թաղված է Պուբոլի ամրոցում, Ժիրոնայում։ 1996 թվականին Գալայի անձնական ամրոցը բացվել է հանրության համար որպես Գալա-Դալի տուն-թանգարան։
Գալան հաճախ է բնորդել Դալիի կտավների համար՝ հաճախ պատկերվելով կրոնական դերերում։ Դալիի նկարները ցույց են տալիս նկարչի անսահման սերը Գալայի հանդեպ։ Գալայի բնորդած կտավներից են Կայսերական հուշարձան Գալային՝ կին-երեխային, Կին-երեխայի հիշատակին, Գալայի հրեշտակը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.