From Wikipedia, the free encyclopedia
Գիտական տեղեկատվության ինստիտուտ (անգլ.՝ Institute for Scientific Information, ISI), նախկին առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է գիտական հրապարակումների մատենագիտական տվյալների բազաներ կազմելով, դրանք ինդեքսավորում է և որոշում մեջբերումների ինդեքսը, ազդեցության գործակիցը և գիտական աշխատանքների այլ վիճակագրական ցուցանիշները։ Ինստիտուտն ստեղծել է Յուջին Գարֆիլդը[1] նախկին 1960 թվականին նախկինում իր ստեղծած Eugene Garfield Associates Inc ընկերության հիմքի վրա[2]։ 1992 թվականին կազմակերպությունը գնել է Thomson Scientific & Healthcare ընկերությունը[3] և ստեղծվել է Thomson ISI միավորված ընկերությունը (2006 թվականից՝ Thomson Reuters)[4]. Ներկայումս գործում է որպես «Thomson Reuters»-ի «Առողջապահության և գիտության բիզնես» բաժին (անգլ.՝ Healthcare & Science business ):
Հապավում | ISI |
---|---|
Ոլորտ | հետազոտություն և մշակում |
Հիմնադիր | Յուջին Գարֆիլդ |
Ստեղծում | 1960 |
Սեփականատեր | Journal Citation Reports և Web of Knowledge |
Կայք | clarivate.com/the-institute-for-scientific-information(անգլ.) |
1961 թվականից ընկերության հիմնական արտադրանքը մեջբերումների ինդեքս որոշելն է (անգլ.՝ Science Citation Index (SCI)), որն ի սկզբանե ընդգրկում էր մոտ 600 ամսագրերի տվյալներ և այդ թիվը 2010թվականին հասցրել է 16521-ի[5]։ Բացի այդ, ընկերությունը ամեն տարի հրապարակում է «Journal Scitation Report» զեկույցը, որը թվարկում է ինստիտուտի կողմից ինդեքսավորված բոլոր ամսագրերի ազդեցության գործոնները։ Նաև ամեն տարի հրապարակվում է ամենաշատ մեջբերում ունեցող գիտնականների ցանկը, այժմ այն կոչվում է Highly Cited Researchers|Highly Cited Researchers, որի հիման վրա, մասնավորապես, կազմվում է Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.