Remove ads

Անդրեյ Կոնչալովսկի ( ռուսերեն՝ Андрей Кончаловский, ամբողջ անունը` Անդրեյ Սերգեևիչ Միխալկով-Կոնչալովսկի (Андрей Сергеевич Михалков-Кончаловский), օգոստոսի 20, 1937(1937-08-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3][4]), խորհրդային, ռուսական և ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, հասարակական և քաղաքական գործիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), «Նիկա» կինոակադեմիայի նախագահ։ Երկու անգամ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին։

Արագ փաստեր Անդրեյ Կոնչալովսկիռուս.՝ Андрей Сергеевич Кончаловский, Ծնվել է ...
Thumb
Անդրեյ Կոնչալովսկի
ռուս.՝ Андрей Сергеевич Кончаловский
Thumb
Ծնվել էօգոստոսի 20, 1937(1937-08-20)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][3][4]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964), Կենտրոնական երաժշտական դպրոց (1952), Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան (1957) և Մոսկվայի կոնսերվատորիա (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ,  Ռուսաստան և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, թատերական ռեժիսոր, հիշատակագիր, հեռուստատեսային պրոդյուսեր, թատերական պրոդյուսեր, հրապարակախոս, impresario և ռեժիսոր
ԱմուսինՅուլիա Վիսոցկայա
Պարգևներ
IMDbID ID 0464846
konchalovsky.ru
Փակել
Remove ads

Կենսագրությունը

Անդրեյ Կոնչալովսկին ծնվել է գրող Սերգեյ Միխալկովի և բանաստեղծուհի և թարգմանչուհի Նատալյա Կոնչալովսկայայի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը Նիկիտա Միխալկովն է, իսկ պապը` հայտնի նկարիչ Պյոտր Կոնչալովսկին։ Մայրական կողմից նրա նախապապը` նկարիչ Վասիլի Սուրիկովն է։ Անդրեյի մանկությունն անցել է մերձմոսկովյան Նիկոլինա Գորա գյուղում։ Մինչև 1952 թվականը սովորել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, որը սակայն չի ավարտել։ 1964 թվականին ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը։

Կինեմատոգրաֆում նրա դեբյուտը կայացել է 1965 թվականին՝ Չինգիզ Այթմատովի «Առաջին ուսուցիչը» պատմվածքի էկրանավորումով։ 1969 թվականին, Իվան Տուրգենևի համանուն վեպի մոտիվներով նկարահանել է «Ազնվականության բույնը» կինոնկարը, իսկ 1970 թվականին, Անտոն Չեխովի ստեղծագործության հիման վրա «Քեռի Վանյան» կինոնկարը։ Այս վերջին կինոնկարը նրան արտասահմանում բերեց առաջին հաջողությունը, որի արդյունքում Սան-Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է մրցանակի։ Սակայն միջազգային ճանաչում Անդրեյ Կոնչալովսկին ստացավ 1974 թվականին, երբ նկարահանեց «Ռոմանս սիրահարների մասին» կինոնկարը, որը հատուկ մրցանակի է արժանացել Կառլովի Վարիի կինոփառատոնում, իսկ 1979 թվականին նկարահանած «Սիբիրիադա» կինոնկարը մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ Մեծ հաջողություն է ունեցել նաև նրա սցենարով նկարահանված «Ատամանի վերջը» (1972) կինոնկարը։ Քննադատների կարծիքով, ստեղծագործական ազատության սահմանափակումների պայմաններում, Անդրեյ Կոնչալովսկին կարողացել է ստեղծել ազնիվ, անկեղծ, ճշմարտացի և իր ժամանակից առաջ անցած կինոնկարներ։

1980 թվականին, մեկնելով ԱՄՆ, Հոլիվուդում նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից արժե նշել «Տանգոն ու Կեշը» (1989թ.) կինոնկարը` Սիլվեստր Ստալոնեի և Կուրտ Ռասելի մասնակցությամբ։ Հետագայում հիասթափվելով ամերիկյան կինեմատոգրաֆից, 1990-ական թվականների սկզբին վերադարձել է հայրենիք։ Այդ տարիներին նկարահանած նրա ֆիլմերը որևէ լուրջ հաջողությունների չեն հասել։ Սակայն ԱՄՆ-ում 1997 թվականին նկարահանած «Ոդիսական» մինի-սերիալը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում և արժանացավ «Էմմի» հեռուստամրցանակին։ Հինգ տարվա ընդմիջումից հետո Անդրեյ Կոնչալովսկին 2002 թվականին թողարկել է «Հիմարների տունը», իսկ 2003 թվականին՝ «Առյուծը ձմռանը» կինոնկարները։

2005 թվականին Անդրեյ Կոնչալովսկին հիմնադրել է պրոդյուսերական կենտրոն, որը հաղորդումներ է ստեղծում ռուսական հեռուստաալիքների համար և բեմադրում թատերական ներկայացումներ։ Կինեմատոգրաֆին զուգահեռ, նա հաջողությամբ աշխատում է նաև թատրոնի ասպարեզում, ներկայացումներ է բեմադրել Փարիզի «Օդեոն»-ի և «Բաստիլի օպերա»-ի բեմերում, Միլանի «Լա Սկալա»-ում, Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում և Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։

Remove ads

Անձնական կյանքը

Անդրեյ Կոնչալովսկին ամուսնացած է եղել հինգ անգամ.

Անդրեյ Կոնչալովսկին ունի յոթ երեխա։ Ավագ որդին` Եգոր Կոնչալովսկին, նույնպես ռեժիսոր է։ Բացի այդ, ունի նաև դուստր` դերասանուհի Իրինա Բրազգովկայից։ 1980-ական թվականների վերջերին կարճատև սիրավեպ է ունեցել ամերիկյան դերասանուհի Շիրլի Մակլեյնի հետ։

Remove ads

Մասնակի ֆիլմագրությունը

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումՆերդրում
1960Ուղեգլանն ու ջութակըКаток и скрипкаսցենարիստ
1961Տղան և աղավնինМальчик и голубьռեժիսոր, սցենարիստ
1961Խելագարների դատըСуд сумасшедшихդերասան (Մայքլ Հագգեր)
1962Իվանի մանկությունըИваново детствоսցենարիստ, դերասան (զինվոր)
1964Մեծ «Պատրույգ»Большой «Фитиль»սցենարիստ
1964Ես քսան տարեկան եմ (Իլյիչի ուղեկալը)Мне двадцать лет (Застава Ильича)դերասան (Յուրի)
1965Առաջին ուսուցիչըПервый учительռեժիսոր, սցենարիստ
1966Անդրեյ ՌուբլյովАндрей Рублевսցենարիստ
1967Տաշքենդ` հացառատ քաղաքТашкент – город хлебныйսցենարիստ
1967Ասյա Կլյաչինայի պատմությունը, ով սիրում էր, բայց այդպես էլ չամուսնացավИстория Аси Клячиной, которая любила, да не вышла замужռեժիսոր
1969Ազնվականության բույնըДворянское гнездоռեժիսոր, սցենարիստ
1969Երգ Մանշուկի մասինПеснь о Маншукսցենարիստ
1970Քեռի ՎանյանДядя Ваняռեժիսոր, սցենարիստ
1970Ատամանի վերջըКонец атаманаսցենարիստ
1972Սպասում ենք քեզ, երիտասարդЖдем тебя, пареньսցենարիստ
1972Յոթերորդ գնդակըСедьмая пуляսցենարիստ
1973ԱրյունարբունЛютыйսցենարիստ
1973ԵրկրպագունПоклонникսցենարիստ
1974Մեկ կյանքը քիչ էОдной жизни малоսցենարիստ
1974Ռոմանս սիրահարների մասինРоманс о влюбленныхռեժիսոր
1975Սիրո ստրկուհինРаба любвиսցենարիստ
1977Տրանսսիբիրյան ճեպընթացТранссибирский экспрессսցենարիստ
1978ՍիբիրիադաСибириадаռեժիսոր, սցենարիստ
1978Արյուն և քրտինքКровь и потսցենարիստ
1979Առաջին օրըПервый деньսցենարիստ
1982Կոտրված բալենիSplit Cherry Treeռեժիսոր
1984Մարիայի սիրեցյալներըMaria's Loversռեժիսոր, սցենարիստ
1985Փախստակ գնացքըRunaway Trainռեժիսոր
1986Դուետ` երգչի համարDuet for Oneռեժիսոր, սցենարիստ
1987Ամաչկոտ մարդիկShy Peopleռեժիսոր, սցենարիստ
1989Հոմերն ու ԷդդինHomer and Eddieռեժիսոր
1989Տանգոն ու ԿեշըTango & Cashռեժիսոր
1991Մերձավոր շրջանБлижний кругռեժիսոր, սցենարիստ
1991Գովազդի արքանThe King of Adsռեժիսոր
1994Չալ հավիկըКурочка Рябаռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, դերասան
1995Լյումիեր և ընկերությունLumière et compagnieռեժիսոր
1997ՈդիսականThe Odysseyռեժիսոր, սցենարիստ
2002Հիմարների տունըДом дураковռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2003Առյուծը ձմռանըThe Lion in Winterռեժիսոր
2003Սերգեյ ՊրոկոֆևСергей Прокофьевռեժիսոր
2003Սերգեյ ՌախմանինովСергей Рахманиновռեժիսոր
2004Յուրի ԱնդրոպովЮрий Андроповռեժիսոր
2006Ալեքսանդր ՍկրյաբինАлександр Скрябинռեժիսոր
2006Իգոր ՍտրավինսկիИгорь Стравинскийռեժիսոր
2007Դմիտրի ՇոստակովիչДмитрий Шостаковичռեժիսոր
2007Վլադիմիր ՍոֆրոնիցկիВладимир Софроницкийռեժիսոր
2007Յուրաքանչյուրն իր կինոն ունիChacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commenceռեժիսոր, սցենարիստ
2007Մարմնի սարսուռМороз по кожеպրոդյուսեր, սցենարիստ
2007ՓայլГлянецռեժիսոր, սցենարիստ, դերասան
2008Սանկտ-Պետերբուրգի չարքերըI demoni di San Pietroburgoսցենարիստ
2009Վերջին կիրակինThe Last Stationպրոդյուսեր
2010Ճրթան-մարդուկը և Առնետների արքանThe Nutcrackerռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2012Ճակատամարտ Ուկրաինայի համարБитва за Украинуռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2013Թագավորական ներկապնակRoyal Paintboxպրոդյուսեր
2014Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերներըБелые ночи почтальона Алексея Тряпицынаռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2014Հակինթներ. ՍպանությունЯхонты. Убийствоպրոդյուսեր
2016ԴրախտРайռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads