Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Յուլիա Ալեքսանդրովնա Վիսոցկայա (ռուս.՝ Юлия Александровна Высоцкая, օգոստոսի 16, 1973, Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2018)[1]։
Յուլիա Վիսոցկայա ռուս.՝ Юлия Александровна Высоцкая | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բելառուսի արվեստի պետական ակադեմիա (1995) և Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա (1998) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Բելառուս |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, գրող, խոհարար, ռեստորատոր և television celebrity chef |
Ամուսին(ներ) | Անդրեյ Կոնչալովսկի և Անատոլի Կոտ |
Պարգևներ և մրցանակներ | |
edimdoma.ru | |
Յուլիա Վիսոցկայան ծնվել է 1973 թվականի օգոստոսի 16-ին Նովոչերկասկ քաղքում։ Սովորել է Բելառուսի արվեստների պետական ակադեմիայի դերասանական ֆակուլտետում (ավարտել է 1995 թվականին) և Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայում (ավարտել է 1998 թվականին)։
Աշխատել է Բելառուսի Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ գլխավոր դերեր է կատարել «Անանուն աստղ», «Ճաղատ երգչուհին» և այլ ներկայացումներում։ Յուլիա Վիսոցկայան մասնակցում է Մոսկվայի Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնի ներկայացումներին։
2008 թվականին Լոնդունում մասնակցել է Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի շրջանակներում անցկացված ռուսական երեկոյին որպես կերակուրների մասնագետ, 2009 թվականին աշխատել է մոսկովյան «Family Floor» ռեստորանում։
2003 թվականից Յուլիա Վիսոցկայան ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով վարում է կիրակնօրյա խոհարարական «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!»), ինչպես նաև առավոտյան «Նախաճաշ Յուլիա Վիսոցկայայի հետ» (ռուս.՝ «Завтрак с Юлией Высоцкой») հաղորդումները։
2009 թվականի հոկտեմբերից «ХлебСоль» խոհարարական ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 2009 թվականին նրա հովանու ներքո սկսել է գործել խոհարարական edimdoma.ru սոցիալական կայքը և խոհարարական առաջին համացանցային հեռուստատեսությունը՝ edimdoma.tv:
Յուլիա Վիսոցկայան խոհարարական բեսթսելլերների հեղինակ է. նրա գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է մեկուկես միլիոն օրինակը։
2011 թվականին Յուլիա Վիսոցկայան Մոսկվայում բացել է «Ёрник» ռեստորանը և հիմնադրել «Julia Vysotskaya» խոհարարական ստուդիան[2]։ Խոհարարական արվեստի գաղտնիքները սովորել ցանկացողների համար Յուլիա Վիսոցկայան հիմնադրել է սեփական ճանապարհորդական ընկերություն, որի երթուղիներն ընդգրկում են այցելություններ Արևմտյան Եվրոպայի ամենահայտնի ռեստորաններ[3]։
Յուլիա Վիսոցկայայի առաջին ամուսինը եղել է ռուս դերասան Անատոլի Կոտը։
1998 թվականին Յուլիա Վիսոցկայան ամուսնացել է կինոռեժիսոր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Մարիան (ծնվել է 1999 թվականին) և Պյոտրը (ծնվել է 2003 թվականին)։ 2013 թվականի հոկտեմբերին Մարիան ենթարկվել է ավտովթարի և երկար ժամանակ եղել է կոմայի մեջ[4]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ֆ | Գնալ ու չվերադառնալ | Пойти и не вернуться | Զոսյա |
1994 | ֆ | Կախարդվածները | Заколдованные | աղջիկը դիսպուտից |
1994 | ֆ | Երևակայության խաղ | Игра воображения | Ժենյա |
2002 | ֆ | Հիմարների տունը | Дом дураков | Ժաննա Տիմոֆեևա |
2003 | ֆ | Մաքս | Макс | Էլեն |
2003 | ֆ | Առյուծը ձմռանը | Лев зимой | Էլիս |
2005 | ֆ | Զինվորական դեկամերոն | Солдатский декамерон | Վերա |
2006 | ֆ | Թագուհու առաջին կանոնը | Первое правило королевы | Իննա Սելիվերստովա |
2007 | ֆ | Փայլ | Глянец | Գալյա |
2010 | ֆ | Մարդուկ-Ջարդուկն ու մկների թագավորը 3D | Щелкунчик и Крысиный Король 3D | մայր, դիցանույշ |
2016 | ֆ | Դրախտ | Рай | Օլգա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.