ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Դրախտ», ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու 2016 թվականի դրամատիկական ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, Վենետիկի 73-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում[3][4]։ Ռեժիսորական աշխատանքի համար Անդրեյ Կոնչալովսկին արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակին։
Դրախտ ռուս.՝ Рай | |
---|---|
Երկիր | Գերմանիա Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբեր 2016, հուլիսի 27, 2017[1] և 2016 |
Լեզու | գերմաներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Կոնչալովսկի[2] |
Պրոդյուսեր | Անդրեյ Կոնչալովսկի |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Կոնչալովսկի |
Դերակատարներ | Յուլիա Վիսոցկայա, Ֆիլիպ Դյուկեն, Պետեր Կուրտ և Վիկտոր Սուխորկով |
Օպերատոր | Անդրեյ Սիմոնով |
Երաժշտություն | Սերգեյ Շուստիցկի |
Տևողություն | 130 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
2016 թվականի դեկտեմբերին ֆիլմը ներառվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի ցանկում «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, սակայն արդյունքում չի անվանակարգվել։
Ֆիլմի սյուժեն դասավորվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գլխավոր կերպարների՝ ռուս էմիգրանտ արիստոկրատուհի և ֆրանսիական դիմադրության մասնակից Օլգայի, ֆրանսիացի կոլլաբորացիոնիստ Ժուլի և ՍՍ-ի բարձրաստիճան զորավար Հելմութի ճակատագրերի միահյուսվածքի շուրջը։
Օլգային ձերբակալում են այն պատճառով, որ նա թաքցրել է հրեա երեխաներին նացիստական հարձակումներից։ Օլգան հայտնվում է համակենտրոնացման ճամբարում։ Այդտեղ նա հանդիպում է Հելմութին, ով ժամանակին սիրահարված էր նրան։ Նրանց միջև տարօրինակ ու ցավալի հարաբերություններ են առաջանում։ Նացիստներն արդեն մոտ են պարտությանը, և Հելմութը որոշում է փրկել Օլգային ճամբարից և փախչել նրա հետ Հարավային Ամերիկա։ Ազատ լինելու գաղափարի մասին հուսահատված Օլգան համաձայնվում է, սակայն վերջին պահին գիտակցում է, որ իր պատկերացումը դրախտի մասին փոխվել է[5]։
Տարեթիվ | Պարգևներ | Կատեգորիա | Անվանակարգեր | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | Սպիտակ փիղ | Լավագույն ֆիլմ | Ա. Կոնչալովսկի և Ֆլորիան Դայլե | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Անդրեյ Կոնչալովսկի | |||
Լավագույն սցենար | Ա. Կոնչալովսկի և Ելենա Կիսելյովա | Անվանակարգ | ||
Լավագույն օպերատորական աշխատանք | Ալեքսանդր Սիմոնով | Հաղթանակ | ||
Նկարիչի լավագույն աշխատանք | Իրինա Օչինա | Անվանակարգ | ||
Լավագույն ֆիլմային երաժշտություն | Սերգեյ Շուստիցկի | |||
Լավագույն կանացի | Յուլիա Վիսոցկայա | |||
Լավագույն երկրորդական կանացի դեր | Վերա Վորոնկովա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.