Remove ads
հայ արձակագիր, լրագրող, խմբագիր, բանաստեղծ, ուսուցիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Թորոսի Ծառուկյան (հոկտեմբերի 4, 1913, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2] - մայիսի 23, 1989[2], Փարիզ, Ֆրանսիա[2]), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։
Անդրանիկ Ծառուկյան արմտ. հայ.՝ Անդրանիկ Ծառուկեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1913 |
Ծննդավայր | Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | մայիսի 23, 1989[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան (1928)[1] և Համազգայինի Մելանքթոն և Հայկ ճեմարան (1934)[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1] |
Աշխատավայր | Ազգային Զավարյան վարժարան[1], Նայիրի[1] և Արևելք[1] |
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում |
1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թթ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ. դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.[3]։
Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։
Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։
Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.