Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կյուրին կամ Գյուրուն (դասական ուղղագրությամբ՝ Կիւրին, թուրքերեն՝ Gürün), գյուղաքաղաք Թուրքիայում (պատմական Սեբաստիայի վիլայեթի Կյուրինի գավառակի կենտրոն, այժմ՝ Սիվասի մարզի Կյուրինի շրջանի կենտրոն), Թոհմասու (Մելաս) գետի բերրի և ծառաշատ հովտում։ XX դարի սկզբին ուներ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և դպրոց։ Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակավայր | ||
---|---|---|
Կյուրին | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Սիվասի մարզ[1] | |
ԲԾՄ | 1334 մետր | |
Բնակչություն | 18 009 մարդ (2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 58800 | |
| ||
Ոմանք Կյուրինը նույնացնում են խեթական և ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակվող Գաուրաինա (Գուրիմմի), Թեգարամա (Տեգարամա) քաղաքների հետ, որոնք էլ ոմանք կապում են աստվածաշնչյան Թորգոմի հետ[2]։
Կյուրինը գտնվում է պատմական Փոքր Հայքում։ Կյուրինի շրջանում գտնվել են քարանձավներ, որտեղ հնագույն ժամանակներում (մոտ մ․թ․ա․ 2000 թ․) բնակվել են մարդիկ[3]։ Կյուրինը հին ժամանակներում մաս է կազմել Կապադովկիայի թագավորության, ապա կարճ ժամանակ՝ Ծոփքի թագավորության[4]։ Բյուզանդական տիրապետության տակ մաս է կազմել Արմենիակների բանակաթեմի, իսկ Օսմանյան կայսրության կազմում եղել է Սեբաստիայի վիլայեթի Կյուրինի գավառակի կենտրոն[4]։
Քաղաքը բաղկացած էր հետևյալ գլխավոր թաղամասերից. Շուղուլ, Օրեն կամ Էրան, Տարեր, Սմկընա, Չերչիկոր, Խոնավ բլուր (Յաշ թեփէ), Աշուր, Սև բլուր (Գարա Թեփե), Ֆերման մահլե, Սաղ, Քեթեն-շայըր, Խաս-բաղ, Ձախ-ձոր կամ Չախ-ձոր[5]։ Կյուրինը հայտնի էր այստեղ արտադրված մանիսա գործվածքներով և հատուկ շալերով, որոնք մեծ պահանջարկ ունեին հարևան շրջաններում։ XIX դարի երկրորդ կեսին կյուրինցիները առևտրական կապեր էին հաստատել Ալեքսանդրիայի, Կեսարիայի, Վառնայի և Տրապիզոնի հետ, ի թիվս այլ քաղաքների[4]։ Ուներ եկեղեցիներ (հայ առաքելական, ինչպես նաև կաթոլիկ և բողոքական) և դպրոց[2][4]։ Ենթարկվում էր Կիլիկիո կաթողիկոսությանը[4]։
Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է Մեծ եղեռնի ժամանակ, որից հետո փրկվածների մեծ մասը հայտնվել է Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում։ Այն տեղերից մի մասն ներգաղթեց Սովետական Հայաստան, բայց շատերն արտագաղթեցին Արգենտինա, Ֆրանսիա, Հունաստան և Միացյալ Նահանգներ հետագա տասնամյակներում[4]։
«Կյուրնո հայրենակցական միությունը» հիմնադրվել է Բոստոնում 1899 թվականին որպես ուսանողական կազմակերպություն։ Ավելի ուշ մասնաճյուղեր են բացվել Հալեպում, Աթենքում, Բեյրութում, Բուենոս Այրեսում, Լիոնում և Նյու Յորքում։ Միությունը օգնել է ցեղասպանությունից փրկված փախստականներին։ Նաև միջոցներ է հայթայթել, որպեսզի Սովետական Հայաստանում հիմնադրվի Նոր Կյուրին գյուղը։ Հայրենակցական միությունը երկու պարբերական է հրատարակել՝ «Կյուրինի հուշ» (1930-1933 թթ․) և «Կյուրինի հուշեր» (1976-1981 թթ․), ինչպես նաև գիրք՝ «Պատմագիրք Կյուրինի» (1974 թ․) վերնագրով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.