The Truth About Love
From Wikipedia, the free encyclopedia
The Truth About Love (հայերեն՝ «Ճշմարտությունը սիրո մասին»), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ P!nk-ի վեցերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2012 թվականին։ Սկավառակը ձայնագրվել է RCA լեյբլում, քանի որ 2011 թվականին փակվել էր Jive Records-ը։ Ալբոմի առաջին սինգլը` «Blow Me (One Last Kiss)»-ը, թողարկվել է 2012 թվականի հուլիսին և զբաղեցրել Billboard Hot 100 հիթ-շքերթի հինգերորդ հորիզոնականը երեք շաբաթվա ընթացքում։ Նաև սինգլը դարձել է պլատինե և վաճառվել մեկ միլիոն օրինակով։ «Try» երկրորդ սինգլը հասել է հաջողության աշխարհի շատ երկրներում։ «Just Give Me a Reason»-ը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ դառնալով Pink-ի չորրորդ № 1 սինգլը այդ հիթ-շքերթում։ The Truth About Love-ը դարձել է Փինքի երկրորդ ալբոմը 2001 թվականի Missundaztood-ից հետո, որի առաջին երեք սինգլներն ընդգրկվել են ամերիկյան Billboard հիթ-շքերթի առաջին տասնյակում։ Ալբոմը ներկայացվել է Գրեմմիի 2013 թվականին «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» անվանակարգում, բայց զիջել է ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի Stronger ալբոմին։
The Truth About Love | ||||
---|---|---|---|---|
Pink-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 14 սեպտեմբերի, 2012 | |||
Ժանր | փոփ ռոք | |||
Տևողություն | 50:49 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Greg Kurstin, Butch Walker, Billy Mann, Max Martin, Dan Wilson | |||
Pink-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ The Truth About Love ալբոմից | ||||
|
||||
Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
Allmusic | [1] |
The A.V. Club | B–[2] |
Chicago Tribune | [3] |
Robert Christgau | A[4] |
Entertainment Weekly | A[5] |
The Guardian | [6] |
The Observer | [7] |
The New York Times | favorable[8] |
Rolling Stone | [9] |
Slant Magazine | [10] |
ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտացվել է Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթում վաճառվելով 281000 օրինակով և դառնալով այդ հիթ-շքերթի առաջին հորիզոնականն զբաղեցրած առաջին ալբոմը, և երկու անգամ հավաստագրվել է որպես պլատինե՝ ԱՄՆ-ում վաճառվելով երկու միլիոնից ավելի օրինակով։ The Truth About Love-ը դարձել է առաջին մուլտի-պլատինե ալբոմը Փինքի կարիերայի վերջին տասը տարվա ընթացքում[11][12]։ Նաև նա դեբյուտացվել է առաջին հորիզոնականում Ավստրալիայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում։ Աշխարհի ամենաշատ վաճառվող ալբոմների ցանկում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[13]։
The Truth About Love-ը դարձել է ամենավաճառվող սկավառակը Ավստրալիայում 2012 թվականին։ Ալբոմն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 2012 թվականի ամենաշատ վաճառվող ալբոմների շարքում՝ ունենալով 2,6 միլիոն վաճառված օրինակ[13]։ Զուգերգերի ձայնագրման համար հրավիրվել են Eminem-ը, Լիլի Ալենը և Fun խմբի մենակատար Nate Ruess-ը։ 2013 թվականի փետրվարին P!nk-ն սկսել է The Truth About Love Tour համերգային շրջագայությունը։