«Blow Me (One Last Kiss)», ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի P!nk-ի երգը, որը ընտրվել է որպես The Truth About Love վեցերորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Սինգլը թողարկվել է «RCA Records» լեյբլի կողմից։ Երգի թողարկումը նախատեսված է եղել հուլիսի 9-ին, սակայն սինգլը մեկ շաբաթ շուտ է թողարկվել, այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է երգի դեմո տարբերակը։ Քննադատները «Blow Me (One Last Kiss)» երգը անվանել են «Փինքի դասական ստեղծագործություն»։ Billboard Hot 100 հիթ-շքերթում գտնվելու երկրորդ շաբաթում iTunes խանութում հայտնիության շնորհիվ երգը 56-րդ հորիզոնականից բարձրացել է 9-րդ հորիզոնական[1]։ Երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է Դեյվ Մեյերսը, որը նկարահանել է Փինկի երաժշտական տեսահոլովակների մեծ մասը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսի 27-ին MTV և VEVO ինտերնետ ալիքով։ 2013 թվականի մարտին երգը մասնակցել է Billboard ամսագրի առցանց հարցմանը, որտեղ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը will.i.am-ի և Բրիթնի Սփիրսի «Scream & Shout» և Քելլի Քլարկսոնի «Stronger (What Doesn't Kill You)» երգից հետո[2]։
Արագ փաստեր P!nk-ի սինգլը, Թողարկված ...
Փակել