Փոփ երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Փոփ երաժշտություն (անգլ.՝ popular՝ հանրահայտ բառի կրճատ տարբերակը), հանրամատչելի երաժշտության ժանր, որը ձևավորվել է 1950-ականներին՝ բխելով ռոքնռոլ ոճից[1]։ «Հանրամատչելի երաժշտություն» և «փոփ երաժշտություն»[1] Տերմինաբանության մեջ «հանրամատչելի երաժշտություն» և «փոփ երաժշտություն» արտահայտությունները երբեմն օգտագործվում են որպես հոմանիշներ, չնայած, որ առաջինը նկարագրում է ցանկացած երաժշտական ժանր, որն ընդունվում է հասարակության լայն զանգվածների կողմից, այնինչ երկրորդն իրենից ներկայացնում է առանձնահատուկ երաժշտաոճ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Michael_Jackson_in_1988.jpg/220px-Michael_Jackson_in_1988.jpg)
Փոփը կարող է իր մեջ պարունակել բաղադրիչներ այլ երաժշտական ոճերից[1]։ Հայկական իրականության մեջ վերջին ժամանակներում խոսվում է փոփացված ռաբիսի մասին, որը նույնպես ավելի շատ քննադատվում է ռաբիս ոճը չսատարողների կողմից[2]։