Փինք (երգչուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Փինք (անգլ.՝ Pink կամ ձևավորված՝ P!nk, իսկական անունը՝ Ալիշա Բեթ Մուր [Alecia Beth Moore], սեպտեմբերի 8, 1979(1979-09-08)[1], Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, 2000 թվականին հայտնի է դարձել «Can't Take Me Home» ալբոմի թողարկումից հետո։
Փինք | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Pink |
Ի ծնե անուն | անգլ.՝ Alecia Beth Moore |
Նաև հայտնի է որպես | P!nk և Pink |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1979(1979-09-08)[1] (44 տարեկան) Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, փոփ |
Մասնագիտություն | մոդել, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, մամլո քարտուղար, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, կինոդերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records, Legacy, Jive Records, Արիստայի Գրառումները և LaFace Records |
Կրթություն | Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ, Central Bucks High School West? և Lenape Middle School? |
Անդամակցություն | You+Me? |
Կապված | Էշլի Ռոբերթս, Էմինեմ |
Ամուսին | Carey Hart?[2] |
Պարգևներ | |
Կայք | pinkspage.com |
Pink (singer) Վիքիպահեստում |
Առաջին սինգլը թողարկել է «There You Go» վերնագրով, որը ներառվել է «Can't Take Me Home» ալբոմի մեջ, որը R&B ոճում էր։ Ալբոմը թողարկվել է 2000 թվականին LaFace Records լեյբլով։ Փինքի հաջորդ՝ Missundaztood ալբոմը փոփ-ռոք ոճով էր ձայնագրված և հնչողությամբ տարբերվում էր նախորդ ալբոմից։ Սկավառակը թողարկվել է 2001 թվականին և հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում։
Փինքի երրորդ ալբոմը՝ Try This, թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, որը, չնայած նախորդին, ավելի քիչ առևտրային հաջողություն ունեցավ, վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Trouble» սինգլի համար երգչուհին արժանացել է Գրեմմի մրցանակի «Կանացի լավագույն ռոք-երգ» անվանակարգում։ Նրա 4-րդ ալբոմը՝ I'm Not Dead անվանումով, թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը ներառում էր մի քանի սինգլներ՝ «Stupid Girls», «U + Ur Hand» և «Who Knew», որոնք գլխավորում էին հիթ-շքերթները։ Նրա 5-րդ՝ Funhouse ալբոմը, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի վերջին, այնուհետև դուրս է եկել «So What» սինգլը։ Մյուս երգերը՝ «Sober», «Please Don't Leave Me» և «Glitter in the Air», նույնպես ընդգրկվել են հիթ-շքերթների «լավագույն քսանյակում»։
Փինքը 2000-2010 թվականներին համարվում է լավագույն փոփ-արտիստուհի «Billboard» ամսագրի արդյունքներով։ Նա նաև գտնվել է 10-րդ հորիզոնականում «Billboard Hot 100» հիթ-ցանկի մեջ, ԱՄՆ-ում լավագույնի 12-ի մեջ, հաղթել է «Գրեմմի» 3 մրցանակ, «MTV Music Awards»-ում 5 մրցանակ, «Brit Awards»-ում 2 մրցանակ։