մրցանակ From Wikipedia, the free encyclopedia
Billboard Music Award, երաժշտական մրցանակ, որը տրվում է Billboard ամերիկյան երաժշտական տպագիր հրատարակության կողմից` երաժշտական չարթերում արտիստների ակնառու նվաճումների և իրենց ստեղծագործության առևտրային առաջխաղացման համար։ Մրցանակաբաշխության արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1990 թվականին և տեղի էր ունենում ամեն տարի դեկտեմբերին[1], մինչ մոռացվել է 2006 թվականին։ Մրցանակաբաշխությունը վերադարձել է 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն տարի մայիսին։
Billboard Music Award | |
---|---|
Տեսակ | annual music awards ceremony? |
Ենթատեսակ | երաժշտական մրցանակ |
Կազմված է | Billboard Music Award for Top Country Duo/Group Artist? և Billboard Music Award for Top Collaboration? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1989 |
Հիմնադիր | Billboard |
Պարգևադրող | Billboard |
Կայք | billboardmusicawards.com(անգլ.) |
Ի տարբերություն Գրեմմիի և այլ նման մրցանակաբաշխությունների, որտեղ դափնեկիրներին և առաջադրվածներին ընտրում են Ձայնագրման ակադեմիայի անդամները, Billboard Music Award-ը մրցանակաբաշխության առաջադրվածներին ընտրում է վաճառքների և նրանց ալբոմների և սինգլների լսումների հիմքով, ինչպես նաև շրջագայություններով և սոցիալական ակտիվությամբ։ Այս չափանիշները հետևում են ամեն տարի Բիլբորդ ամսագրի և նրա գործընկերների կողմից, ինչպիսիք են Nielsen Music-ը և Next Big Sound-ը։ Մրցանակները տրվում են թոփ ալբոմին, թոփ արտիստին և թոփ երգին տարբեր ժանրերում։
Գլխավոր անվանակարգերն են` «Թոփ Billboard 200 ալբոմ», «Թոփ Hot 100 երգ» և «Թոփ նոր արտիստ»։ Այս անվանակարգերն առկա են յուրաքանչյուր մրցանակում, իսկ այլ անվանակարգեր բաժանված են ըստ ժանրերի:
Billboard Music Awards-ում հաղթած անվանակարգերի քանակով ռեկորդներն պատկանում են երգիչ Դրեյքին (27) և երգչուհի Թեյլոր Սվիֆթին (23)[2][3]։
Արտիստ | Հաղթանակների քանակ |
---|---|
Դրեյք | 27 |
Թեյլոր Սվիֆթ | 23 |
Բիյոնսե | |
Ջասթին Բիբեր | 20 |
Գարտ Բրուքս | 19 |
Ադել | 18 |
Աշեր | |
Մայքլ Ջեքսոն | 17 |
Ուիթնի Հյուսթոն | 16 |
Մրայա Քերի | 15 |
Ռիհաննա | 12 |
Քերի Մարի Անդերվուդ | 11 |
Ջանեթ Ջեքսոն | |
Լիլ Ջոն | |
Մերի Ջեյ Բլայջ | 10 |
Էմինեմ | |
Destiny's Child | |
Ֆիֆթի Սենթ |
Իր ստեղծման պահից, մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր Fox Broadcasting Network-ով, սակայն համաձայնության ժամկետի ավարտի և այլ անկանխատեսելի հանգամանքների պատճառով 2007 թվականին մրցանակաբաշխությունը չեղարկվել էր։ Մրցանակաբաշխության նոր տարբերակի ստեղծման ծրագրերը հաջորդ տարվա համար (AEG Live-ի հետ համատեղ) ձախողվում են, և մրցանակաբաշխության մասին ոչինչ չի խոսվում մինչև 2011 թվականը։
2011 թվականին Billboard ամսագիրը հայտարարել է մրցանակաբաշխության վերադարձի մասին ABC-ում։ Մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը մայիսի 22-ն էր[4]։ Նոր արձանիկը ստեղծվել է նյույորքյան Society Awards ընկերության կողմից։ 2014 թվականին մրցանակաբախության համասեփականատեր Dick Clark Productions ընկերությունը սկսել է պրոդյուսերավորմամբ զբաղվել[5]։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարվել է, որ մրցանակաբաշխության հեռարձակումը, բազմամյա պայմանագրով, «տեղափոխվել է» NBC հեռուստատեսային ցանց[6]։
Տարեթիվ | Օր | Ամսաթիվ | Հեռուստաընկերություն | Վարկանիշ (միլիոն) |
Ծան. |
---|---|---|---|---|---|
2011 | Կիրակի | Մայիսի 22 | ABC | 7.88 | [7] |
2012 | Մայիսի 20 | 7.40 | [8] | ||
2013 | Մայիսի 19 | 9.48 | [9] | ||
2014 | Մայիսի 18 | 10.50 | [10] | ||
2015 | Մայիսի 17 | 11.18 | [11] | ||
2016 | Մայիսի 22 | 9.76 | [12] | ||
2017 | Մայիսի 21 | 8.70 | [13] | ||
2018 | Մայիսի 20 | NBC | 7.87 | [14] | |
2019 | Շաբաթ | Մայիսի 1 | 8.01 | [15] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.