From Wikipedia, the free encyclopedia
Աշեր Ռեյմոնդ IV (անգլ.՝ Usher Raymond IV, հոկտեմբերի 14, 1978[3], Դալաս), ամերիկացի երգիչ-երգահան, պարող և դերասան։ Աշերը հայտնի դարձավ 1997 թվականին, իր «My Way» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, որի «Nice & Slow» սինգլը Billboard Hot 100 երգերի հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այդ ալբոմը նաև 6 անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել RIAA-ի (Recording Industry Association of America, Ամերիկայի ձայնագրման արդյունաբերական ընկերություն) կողմից։ Այս հաջողություններից հետո, 2001 թվականին Աշեր թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «8701»: Այս ալբոմը 4 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ RIAA ընկերության կողմից, իսկ ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլները նաև գլխավորել են Billboard Hot 100-ը։
Աշեր | |
---|---|
Աշերը 2010 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Usher |
Ի ծնե անուն | Աշեր Ռեյմոնդ IV |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1978 (45 տարեկան) Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, R&B, սոուլ, հիփ հոփ, պարային |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, դերասան, պարող, գործարար |
Երգչաձայն | տենոր[1] |
Գործիքներ | վոկալ[2] |
Գործունեություն | 1991-ներկա |
Լեյբլ | LaFace Records, Arista Records, Jive Records, RCA Records |
Կրթություն | North Springs Charter School of Arts and Sciences? |
Կապված | Ջերմեյն Դյուպրի, Ջասթին Բիբեր, Շոն Քոմբս, Ռիկո Լավ, Լուդաքրիս, Ռիք Ռոս, Լիլ Ջոն, Ար Քելլի |
Ամուսին | Grace Miguel? |
Պարգևներ | |
Կայք | ushernow.com |
Ստորագրություն | |
Usher Raymond Վիքիպահեստում |
2004 թվականին թողարկվում է Աշերի «Confessions» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակով և Աշերին դարձրել է 2000-ականների ամենաշատ վաճառվող արտիստներից մեկը։ Ալբոմը RIAA-ի կողմից ստացել է ադամանդե սերտիֆիկատ։ Այս ալբոմի «Yeah!», «Burn» «Confessions Part II», և «My Boo» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008 թվականին թողարվում է Աշերի «Here I Stand» անվամբ հինգերորդ ստուդիական ալբոմը, որը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Love In This Club» սինգլը Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել։
2010 թվականին Աշերը թողարկում է իր «Raymond v. Raymond» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ Այս ալբոմը նաև RIAA-ի կողմից նաև ստացել է պլատինե սերտիֆիկատ։ Billboard Hot 100-ում առաջին հորիզոնականն են գրավում ալբոմի «OMG» և «Love in This Club» սինգլները։ 2010 թվականին Աշերը նաև թողարկում է «Versus» կոչվող մինի ալբոմը, որի «DJ Got Us Fallin' In Love» սինգլը գլխավորում է Billboard Hot 100-ը։ 2012 թվականին թողարկվում է «Looking 4 Myself» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այս ալբոմը ի տարբերություն նախորդների, թողարկման առաջին շաբաթում ավելի ցածր վաճառք գրանցեց։
RIAA-ն Աշերին ճանաչում է ամենավաճառվող արտիստներից մեկը Միացյալ Նահանգների երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ։ Ամբողջ աշխարհում նա վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնագրությունը, որից 23 միլիոնը միայն Միացյալ Նահանգներում։ Իր կարիերայի ընթացքում Աշերը ստացել է բազմաթիվ մրցանականեր, այդ թվում այդ թվում 8 Գրեմմի։ 2009 թվականի վերջին Billboard ամսագիրը նրան ճանաչել է 2000-ականների իր Hot 100 հիթ շքերթի համար մեկ արտիստը։ Նույն ամսագիրը նրան նաև ճանաչել է 2000-ականների 2-րդ ամենահաջողակ արտիստը։
Ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին Դալասում, Տեխաս[4]։ Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Աշերը եղել է ընդամենը 1 տարեկան։ Նա իր մանկությունը անց է կացրել Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում, որտեղ 9 տարեկանում նա երգել է տեղի եկեղեցական երգչախմբում[5]։ Աշերի ընտանիքը այնուհետև տեղափոխվում է Ատլանտա, որտեղ նա ավելի լուրջ է սկսում զբաղվել երաժշտությամբ[6]։
11 տարեկանում Աշերը դարձավ NuBeginnings կվինտետի անդամ, որի կազմակերպիչը Դերիլ Ուիլերն էր։ 1991 թվականին Աշերը ձայնագրեց 10 երգ այդ խմբի հետ, որոնք ընդգրկվեցին «Nubeginning Featuring Usher Raymond IV» ալբոմում[7]։ Այդ ալբոմի թողարկումից հետո, Աշերը իր մոր խորհրդով այլևս չշարունակեց համագործակցել այդ խմբի հետ, քանի որ ըստ նրա մոր՝ դա «վատ փորձ» էր[5]։ Այդ ալբոմը վերաթողարկվեց 2002 թվականի ապրիլին Hip-O Records լեյբլի կողմից[5][8]։
13 տարեկանում Աշերը մասնակցեց «Աստղի որոնում» (անգլ.՝ Star Search) հեռուստաշոուին, որտեղ նրան նկատեց LaFace Records ձայնագրման լեյբլի ներկայացուցիչներից մեկը և Աշերին ներկայացրեց այդ լեյբլի համահիմնադիր Էլ Էյ Ռեյդին։ Այնուհետև նա ստորագրեց պայմանագիր այդ ընկերության հետ և դարձավ դրա անդամ[9][10]։ Աշերի մայրը, ով աշխատում էր բժշկական տեխնոլոգ, թողեց իր աշխատանքը և սկսեց զբաղվել որդու կարիերայով։ 1993 թվականին Աշերը ձայնագրեց «Call Me A Mack» երգը, որը դարձավ «Poetic Justice» ֆիլմի սաունդթրեք[7]։ 1994 թվականի օգոստոսի 30-ին թողարկվեց նրա դեբյուտային «Usher» ալբոմը, որը զբաղեցրեց 167-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[11]։ Ալբոմի երգացանկը ընդգրկում է 14 ստեղծագործություն, որոնցից երեքը՝ «Can U Get wit It», «Think of You» և «The Many Ways» երգերը թողարկվել է որպես սինգլներ։ Ամերիկացի ռեփեր Շոն Քոմսը ալբոմի հինգ երգերի պրոդյուսերն է[9]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, Աշերն շարունակեց կատարելագործել իր երգեցողությունը և սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա։ Այս ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի երգչուհի Մոնիկայի «Let's Straighten It Out» երգում[12], ինչպես նաև ձայնագրեց «I Swear I'm In Love» երգը «Kazaam» (1996) ֆիլմի համար[13]։
Աշերն իր «My Way» կոչվող երկրորդ ալբոմը թողարկելու նպատակով սկսեց համագործակցել պրոդյուսեր Ջերմեյն Դյուպրիի հետ[14]։ Այն թողարկվեց 1997 թվականի սեպտեմբերի 16-ին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[11]։ Ալբոմը Միացյալ Նահանգներում 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ[15]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «You Make Me Wanna...» ստեղծագործությունը, գլխավորեց Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթը[16], իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[17]։ Այն դարձավ Աշերի առաջին սինգլը, որն Միացյալ Նահանգներում ստացավ ոսկե և պլատինե սերտիֆիկատներ[15]։ Այս երգը նաև առաջադրվեց Գրեմմիի «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» անվանակարգում, սակայն ստացավ մրցանակը[18]։ «My Way» ալբոմի երկրորդ սինգլը «Nice & Slow»-ն է, որը գլխավորելով Billboard Hot 100-ը՝ դարձավ Աշերի առաջին հիթը, որն Միացյալ Նահանգներում զբաղեցեց առաջին հորիզոնականը[17]։ 1997 թվականի վերջին Աշերը սկսեց ելույթներով հանդես գալ Շոն Քոմսի «No Way Out» համերգային շրջագայության ժամանակ[19]։ Հաջորդ տարի ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը նրան ընդգրկեց իր «The Velvet Rope» համերգային շրջագայությունում՝ որպես շոուի բացում կատարող երգիչ[20]։ Աշերի առաջին համերգային ալբոմը, որը կրում է «Live» անվանումը, թողարկվել է 1999 թվականին և ստացել է ոսկե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[15]։
Աշերն իր երրորդ ալբոմը, որն ի սկզբանե անվանված էր «All About U», նախատեսել էր թողարկել 2001 թվականի սկզբին[21]։ Ավելի ուշ ալբոմը վերանվանվեց «8701» և վաճառքի դուրս եկավ նույն տարվա հուլիսի 1-ին[22]։ Այն Billboard 200-ում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[11], սակայն գլխավորեց Կանադայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները[23][24]։ Ալբոմը 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[15]։ Ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլներն շաբաթներ շարունակ մնացին Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականում[17]։
2002 թվականին Շոն Քոմսը համագործակցությամբ Աշերի և ռեփեր Լունի հետ թողարկեց իր «I Need a Girl (Part One)» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[25]։ Նույն տարվա փետրվարին Աշերի «U Remind Me երգը» Գրեմմի մրցանակաբաշխությունում ստացավ «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» մրցանակը[26]։ Հաջորդ տարի այդ նույն մրցանակն ստացավ «U Don't Have to Call» երգը[27], որի շնորհիվ Աշերը դարձավ երրորդ արտիստը (Սթիվի Ուանդերից և Լյութեր Վանդերոսից հետո), ով այդ անվանակարգում հաղթում է երկու տարի անընդմեջ։
2004 թվականի մարտի 23-ին թողարկվեց Աշերի չորրորդ ալբոմը, որը կրում է «Confessions» անվանումը։ Ալբոմը թողարկման առաջին շաբաթում վաճառեց մոտավորպես 1.1 միլիոն օրինակով և գլխավորեց Billboard 200-ը[11][28]։ Հետագայում ամբողջ աշխարհում վաճառվեց այդ ալբոմի 20 միլիոն օրինակ[29], որից միայն 10 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում[30], ինչի շնորհիվ ալբոմը ստացել է ադամանդե սերտիֆիկատ ամերիկյան RIAA ընկերության կողմից[15]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Yeah!» ստեղծագործությունը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Լուդաքրիսն ու Լիլ Ջոնը, դարձավ միջազգային հիթ և գլխավորեց մի շարք երկրների հիթ շքերթներ, այդ թվում Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ը[17]։ Ալբոմի «Burn» և «Confessions Part II» սինգլները նույնպես գլխավորեցին Billboard Hot 100-ը, ընդ որում «Burn»-ը 8 շաբաթ շարունակ[17]։ «My Boo» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը, 2004 թվականի սեպտեմբերին նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը այդ հիթ շքերթում[17]։ Ալբոմի վերջին «Caught Up» սինգլը նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[17]։
«Confessions» ալբոմի շնորհիվ Աշերն ստացավ մի շարք մրցանակներ, այդ թվում 4 Ամերիկյան երաժշտական մրցանակ, 2 MTV եվրոպական երաժշտական մրցանակ, 2 MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ և 3 Համաշխարհային երաժշտական մրցանակ[31][32][33][34]։ 2004 թվականին նա ճանաչվեց «Տարվա արտիստ» Billboard մրցանակաբաշխությունում[35]։ 2005 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում նա հաղթեց 3 անվանակարգում. «Դուետի կամ խմբի R&B վոկալ կատարում» մրցանակը «My Boo» երգի համար, «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» «Yeah!» երգի համար և «Լավագույն ժամանակակից R&B ալբոմ» մրցանակը «Confessions» ալբոմի համար[36]։ 2004 թվականի նա իր մասնակցությունն ունեցավ Լիլ Ջոնի «Lovers and Friends» երգում, որը 2005 թվականի սկզբին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[37]։ 2007 թվականին Աշերն համագործակցեց ամերիկացի ռեփեր Ար Քելլիի հետ և նրանք թողարկեցին «Same Girl» սինգլը, որն ընդգրկվեց ռեփերի «Double Up» ալբոմում[38]։
2008 թվականի մայիսի 26-ին թողարկվեց Աշերի «Here I Stand» կոչվող հինգերորդ ալբոմը, որը առաջին շաբաթում ունեցավ 433.000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[39]։ Այն նաև գլխավորեց Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները։ Հետագա տարիներին ամբողջ աշխարհում վաճառվել է այդ ալբոմի 5 միլիոն օրինակ[40], որից 1.5 միլիոնը Միացյալ Նահանգներում[41]։ Այդ ալբոմը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր նկատել են Աշերի աճն ու հասունությունը ալբոմի երգերում։ Ալբոմի «Love In This Club» (Յանգ Ջիզիի մասնակցությամբ) սինգլը դարձավ միջազգային հիթ և 3 շաբաթ շարունակ մնաց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում[17]։ Այդ սինգլը գլխավորեց Նոր Զելանդիայի հիթ շքերթը, ինչպես նաև բարձր հորիզոնականներ զբաղեցրեց Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Բելգիայում, Կանադայում և մի շարք այլ երկրներում։ Ալբոմի «Love in This Club Part II» սինգլը, որն համագործակցություն է երգչուհի Բիյոնսեի և ռեփեր Լիլ Ուեյն հետ, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[17]։ Ամերիկյան և միջազգային հիթ շքերթներում համեմատաբար ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցրեցին ալբոմի «Moving Mountains», «Here I Stand» և «Trading Places» սինգլները[17]։ Ալբոմը գովազդելու նպատակով Աշերը նաև սկսեց համերգային շրջագայություն, որի հանդիսատեսը միայն կանայք էին[42]։ 2009 թվականի հունվարի 18-ին Աշերը Շակիրայի և Սթիվի Ուանդերի հետ ելույթ ունեցավ Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ միջոցառմանը, որը անցկացվեց Լինքոլն Մեմորիալ (անգլ.՝ Lincoln Memorial) կառույցի առջև[43]։ Նույն տարվա հուլիսի 7-ին նա կատարել է «Gone Too Soon» երգը Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված արարողությանը[44]։
Երգչի «Raymond v. Raymond» անվանումը կրող վեցերորդ ալբոմը վաճառքի դուրս եկավ 2010 թվականի մարտի 26-ին[45]։ Թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 329.107 օրինակով և գլխավորեց Միացյալ Նահանգների Billboard 200-ը[46]։ Ավստրալիական և բրիտանական հիթ շքերթներում ալբոմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդգրկվեց Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի և Թայվանի հիթ շքերթների տասնյակում։
Ալբոմի առաջին սինգլը է «Papers»-ն է, որը գլխավորել է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթը, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը։ «Hey Daddy (Daddy's Home)» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Plies-ը, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում և 24-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[17][47]։ Ալբոմի «Lil Freak» սինգլը, որն համագործակցություն է ռեփեր Նիքի Մինաժի հետ, զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում և ութերորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում[17][47]։ Ալբոմի ամենամեծ հաջողություն ունեցած սինգլը «OMG»-ն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Will.i.am-ը։ Այդ սինգլը ստացավ դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերին դուր եկավ երգի պարային/ակումբային տրամադրությունը[48], իսկ որոշները քննադատեցին երգում օգտագործվող Auto-Tune-ը[49]։ «OMG» սինգլը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում[17]։ Այն նաև գլխավորեց Ավստրալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթները։
Աշերի երգերը հիմնականում R&B ժանրում են[50], սակայն նաև ներառում են տարրեր փոփ, սոուլ, դանս և հիփ հոփ ժանրերից։ Նրա «Raymond v. Raymond» և «Looking 4 Myself» ալբոմների երգացանկը ընդգրկում է բազմաթիվ էլեկտրոփոփ և դանս փոփ ժանրերի երգեր[51]։ 2004 թվականին թողարկված «Confessions» ալբոմից հետո, Աշերի մեծ թվով երգեր ինքնակենսագրական բնույթ ունեն, որոնք անդրադառնում են նրա ապրելակերպին, հարաբերություններին և սիրուն։
2001 թվականից Աշերը հանդիպել է TLC խմբի նախկին անդամ Ռոզոնդա Թոմասի հետ, սակայն նրանք բաժանվել են 2003 թվականի դեկտեմբերին[52]։ 2005 թվականի նոյեմբերից նա սկսել է հանդիպել ոճավորող Թամեկա Ֆոսթերի հետ, ով մի քանի տարի շարունակ եղել է նրա անձնական ոճավորողը[53]։ Նրանք ամուսնացել են 2007 թվականի օգոստոսի 3-ին Ատլանտայում[54], իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 1-ին, նույն քաղաքում տեղի է ունեցել նրանց մեծ հարսանեկան արարողությունը[55]։ Նրանք միասին ունեն 2 երեխա[56][57]։
Ստուդիական ալբոմներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.