Երգերի հեղինակ
From Wikipedia, the free encyclopedia
Երգերի հեղինակ, մարդ, ով երգի համար տեքստ և երաժշտություն է գրում։ Եթե մարդ միայն բառերն է գրում, նրան անվանում են երգի տեքստի հեղինակ, իսկ եթե միայն երաժշտությունը՝ երգահան (կոմպոզիտոր)[1]։ Վերջին ժամանակներս երգի հեղինակությունը կարող է բաժանվել մի քանի մարդկանց մեջ[2]։
Երգերի հեղինակները կարող են աշխատել երաժշտական հրատարակություններում կամ ինքնուրույն երգեր գրել[3]։
Երգերի հեղինակները կարող են վարձվել կատարողի հետ միասին երգ կամ երաժշտություն գրելու համար, կամ էլ նրանք ներկայացնում են երգերը A&R-ին, թողարկողներին, ագենտների և մենեջերներին քննարկման համար[1]։
Հեղինակային հոնորարները կարող են եկամուտի նշանակալից աղբյուրներ լինեն, հատկապես այն ժամանակ, երբ երգը հիթ է դառնում։ Իրավաբանական կողմից այն երգերն, որոնք գրվել են ԱՄՆ-ում 1934 թվականից հետո, կարող են օգտագործվել միայն հեղինակների կողմից[4]։ Իրավաբանական իրավունքները կարող են գնվել, վաճառվել կամ փոխանցվել։ Դա կառավարվում է հեղինակային իրավունքների մասին միջազգային օրենսդրությամբ։