From Wikipedia, the free encyclopedia
Պար, արվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ունենում՝ ստեղծելով կոմպոզիցիա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։ Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները - ծնունդը, մահը, կռիվը, նոր առաջնորդի ընտրությունը, հիվանդի ապաքինումը և այլն - ուղեկցվել են պարով։ Դրանով են արտահայտվել անձրևի, արևի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները։
Պարի գլխավոր բնութագրական հատկանիշներն են՝ 1. ռիթմը, 2. պարի «գծապատկերը»՝ պարային կոմպոզիցիայում շարժումների համադրումը, 3. դինամիկան՝ շարժումների թափի ու լարվածության փոփոխությունների հերթագայումը[1], 4. տեխնիկան։ Պարի արտահայտչականության տեսակետից կարևոր դեր է վերապահված նաև դիմախաղին, ձեռքերի, մատների ժեստերին, և, իհարկե, տարազին։ Կարևորվում է հատկապես կատարման տեխնիկան՝ մարմնին տիրապետելու աստիճանը և հիմնական պարաքայլերի ու դիրքերի կատարման վարպետությունը։ [1].
Պարի բնորոշումը մեծապես կախված է պատմական ու մշակութային ենթատեքստերից։ Այսպես. Հևլոք Էլլիսը պարը բնութագրում է իբրև սեռական խթանի (սեքսուալ իմպուլսի) վիրտուոզ զարգացում[2]:.
Ամերիկացի պարուսույց Մարթա Գրեհեմը պարը բնորոշել է որպես մարմնի շարժումների միջոցով հոգեկան խոր ապրումների, հույզերի, զգացմունքների ու զգացումների անկեղծ, անմիջական, ազատ արտահայտում։ Մարդաբան Ջոն Կեալինոհոմոկուն տվել է հետևյալ բնորոշումը. «պարը էքսպրեսիայի արտահայտման թռուցիկ, անցողիկ եղանակ է, որ իրականացվում է մարմնի շարժումների միջոցով»[3]:.
Ժյուլի Շառլոտա վան Կեմպը, ի մի բերելով պարի զանազան բնորոշումներ, տվել է հետևյալ ձևակերպումը.[4] պարը մարդկային շարժում է, որը ձև է ստացել, այսինքն՝ կատարվում է որոշակի ոճով կամ որոշակի կարծրատիպով (շաբլոնով), ունի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նրբագեղությունը, վեհաշուքությունը, գեղեցկությունը, ուղեկցվում է երաժշտությամբ կամ ռիթմիկ այլ հնչյուններով, հետապնդում է ինչ-որ բան պատմելու, հաղորդելու, հույզեր, թեմաներ, գաղափարներ արտահայտելու նպատակ, որին կարող են նպաստել մնջախաղը, տարազը, բեմահարդարանքը, բեմական լուսավորությունը ի այլն։
Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավանդույթներում։ Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը։
Գոյություն ունեն պարի ձևերի, ոճերի, տեսակների, ժանրերի հսկայական քանակությամբ դրսևորումներ։ Այն կիրառվում է որպես ինքնարտահայտման, հասարակական հաղորդակցման, կրոնական ծիսակատարութունների իրականացման, մարզական մրցակցության, ցուցադրական ելույթների՝ արվեստով կատարվող ձև։ Պարի դրսևորումներ նկատվում են նաև կենդանական աշխարհում; Օրինակ՝ որոշ թռչնատեսակներ զուգավորման շրջանում երգերը զուգորդում են պարերով։ [5].
Լատինաամերիկյան պարեր
Հասթլ
Ժամանակակից պարեր
Փողոցային պար
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.