Լիլի Ալեն
From Wikipedia, the free encyclopedia
Լիլի Ռոուզ Բեաթրիս Քուփեր (առավել հայտնի է որպես Ալեն, ծնվել է 1985 թվականի մայիսի 2-ին), հայտնի է ինչպես Լիլի Ալեն, անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հաղորդավարուհի։ Նա կինոպրոդյուսեր Էլիսոն Օուենի և Կիտ Ալենի դուստրն է։ Ալենը թողել է ուսումը, երբ 15 տարեկան էր, դրանից հետո ավելի է կենտրոնացրել երաժշտության վրա և խորացրել է իր երաժշտական գիտելիքները։
Լիլի Ալեն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Lily Allen |
Ի ծնե անուն | Լիլի Ռոուզ Բեաթրիս Քուփեր |
Նաև հայտնի է որպես | Լիլի Ալեն |
Ծնվել է | 1985 թվականի մայիսի 2 Լոնդոն |
Երկիր | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | Վոկալ |
Աշխատավայր | BBC |
Լեյբլ | London Regal Capitol Warner Bros. |
Կրթություն | Բիդեյլզ դպրոց, Hill House International Junior School?, Միլֆիլդ, Millfield Preparatory School? և Mander Portman Woodward? |
Ամուսին | Դևիդ Հարբոր[1] և Sam Cooper? |
Պարգևներ | |
Կայք | lilyallenmusic.com |
Lily Allen Վիքիպահեստում |
2005 թվականին նա համագործակցել է Myspace, BBC Radio 1 և Recordings ընկերությունների հետ։
Նրա առաջին ալբոմը, որը կոչվեց «Smile» («Ժպիտ»), համարվել է բրիտանական ամենալավ ալբոմը 2006 թվականի հուլիսին[4]։ Նրա ռեկորդային դեբյուտը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից և վաճառվեց 2,6 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։ Սրա շնորհիվ Ալենը արժանացավ Գրեմմի, Brit Awards և MTV Video Music Awards մրցանակներին։ Նա սկսեց նկարահանել իր թոք-շոուն՝ «Լիլի Ալենը և ընկերները» վերնագրով BBC Three-ի եթերում։
Նրա երկրորդ ալբոմը «It's Not Me, It's You» («Դա ես չեմ, դա դու ես») վերնագրով ավելի շատ հիշեցնում էր էլեկտրոփոփ ժանր, ոչ թե ռեգի, ինչպիսին առաջին ալբոմն էր։ Սա արժանացավ UK Albums Chart և ավստրալիական ARIA մրցանակներին և շատ լավ ընդունվեց քննադատների կողմից, ովքեր նշեցին, որ երգչուհու երաժշտական էվոլյուցիան ակներև է։ Եվրոպայում առավել հայտնի դարձան նրա «The Fear» և «Fuck You» երգերը։ Ալենը և Էմի Ուայնհաուսը 2009 թվականին արժանացել են «տարվա կին» մրցանակին[5]։
2009 թվականին Ալենը հայտարարեց, որ ցանկանում է որոշ ժամանակ դադարեցնել իր երաժշտական գործունեությունը։ 2011 թվականին նա թողարկեց սեփական լեբյլ ձայնագրությունը[6]։ 2013 թվականին Ալենը ցույց տվեց, որ նա սկսել է աշխատել իր երրորդ ալբոմի վրա, որն ավելի ուշ անվանվեց «Sheezus»: 2013 թվականի նոյեմբերի 12-ին Ալենը թողարկեց իր առաջին տեսահոլովակը «Hard out Here» երգի հիման վրա[7]։